Գլխավոր էջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վիքիպեդիա

Ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք։

Շաբաթվա հոդված

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Russia-2001-stamp-Yuri Nikulin.jpg

Ադամանդե ձեռքը, խորհրդային էքսցենտրիկ կատակերգություն, որը նկարահանել է ռեժիսոր Լեոնիդ Գայդայը 1968 թվականին։ Սցենարը գրել են Մորիս Սլոբոդսկին, Յակով Կոստյուկովսկին և Լեոնիդ Գայդայը։ Կինոնկարի հիմքում ընկած է պատմություն այն մասին, թե ինչպես են արտասահմանցի մաքսանենգները խորհրդային զբոսաշրջիկ Սեմյոն Սեմյոնովիչ Գորբունկովին շփոթում փոխադրող-գործակալ Գենադի Կոզոդոևի հետ։ Սյուժեն պտտվում է չարագործների՝ գիպսե վիրակապում թաքնված ադամանդները վերադարձնելու համառ, բայց անհաջող փորձերի շուրջ։ Գլխավոր հերոսի կերպարն ստեղծելիս սցենարիստները հաշվի են առել Յուրի Նիկուլինի դերասանական տվյալները, որը դերասանական կազմում ընդգրկվել է առանց կինոփորձերի։ Ֆիլմում նկարահանվել են նաև Անդրեյ Միրոնովը, Անատոլի Պապանովը, Նոնա Մորդյուկովան, Սվետլանա Սվետլիչնայան, Ստանիսլավ Չեկանը, Վլադիմիր Գուլյաևը, Նինա Գրեբեշկովան և այլ արտիստներ։ Նկարահանումներն անցկացվել են 1968 թվականի ապրիլից մինչև նոյեմբեր Սոչիում, Ադլերում, Տուապսեում, Գժատսկում, Պավլովսկայա Սլոբոդայում, Մոսկվայի նատուրալ օբյեկտներում և «Մոսֆիլմի» տաղավարներում։ «Արտասահմանյան տեսարանները» նկարահանվել են Բաքվում։ Առանձին տեսարանների վրա աշխատելիս ֆիլմի ստեղծողներն օգտագործել են համակցված նկարահանումներ, մեխանիկական հատուկ էֆեկտներ և այլ տեխնոլոգիաներ։

Սցենարի հաստատման գործընթացում և նկարահանումների ժամանակ գեղարվեստական խորհրդի առաջարկությամբ ժապավենից հանվել են մի շարք դրվագներ, վերահնչյունավորվել կամ ճշգրտվել են կերպարների առանձին խոսքեր։ Քննադատների մի մասը շատ զուսպ է վերաբերվել «Ադամանդե ձեռքի» թողարկմանը։ Գայդայի ժամանակակից գրախոսների հավանությանը չի արժանացել ռեժիսորի կողմից «հնացած հնարքների» օգտագործումը, «հին կրկեսային ռեպրիզների» հանդեպ նրա հակվածությունը, «ներդրված էստրադային համարների» ընդգրկումը ժապավենում։ Ուսումնասիրողների կարծիքով՝ «Ադամանդե ձեռքը» խորհրդային և արտասահմանյան կինոարտադրության ծաղրանմանակում է. դրանում կարելի է գտնել յուրօրինակ հղումներ «Չապաև», «Բերանբացը», «Դեպի հյուսիս՝ հյուսիս-արևմուտքով» ֆիլմերից, Ջեյմս Բոնդի մասին կինոնկարներից։ Ֆիլմի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Ալեքսանդր Զացեպինը... Ավելին

Նորություններ

Ճապոնիայի ազգային մարզադաշտ, Տոկիո

Շարունակվող իրադարձություններ՝ COVID-19 համավարակ  • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան  • Թուրքիայի անտառային հրդեհներ

Վերջերս մահացածներ՝ Սթիվեն Վայնբերգ

Գիտե՞ք, որ․․․

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Սինգապուր)


Ներկայացում

Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։

Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։

Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։

Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝
286 775
հոդված
553
ակտիվ խմբագիր

Համագործակցություն

Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։


Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։


Writing star.svgՄասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

WPWP logo 1.png
Round logo of the Edit-a-thon on Armenian topics.png



Այս օրը պատմության մեջ

Սիքստինյան կապելլայի առաստաղը


Օրվա պատկեր

Կաղապար:Potd/2021-09-09 (hy)