Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Կոլորիզմ (անգլ.՝ colorism), մաշկի մուգ երանգով անձանց նկատմամբ խտրականություն, որը հիմնականում դրսևորվում է միևնույն էթնիկ կամ ռասայական խմբի մարդկանց շրջանում։ Որպես կանոն՝ ավելի բաց մաշկ ունեցող մարդիկ ունենում են էական արտոնություններ, որոնք նախկինի պես անհասանելի են մուգ մաշկ ունեցող մարդկանց։ Կոլորիզմը տարածված է Հարավային Ասիայում, Աֆրիկայում, Չինաստանում, Միացյալ Նահանգներում և Լատինական Ամերիկայում։
Մաշկի առավել մուգ երանգ ունեցող մարդկանց նկատմամբ խտրականության առաջին դրսևորումները գրանցվել են հին ժամանակներում, երբ ասիական երկրներում (Հնդկաստան, Չինաստան, Կորեա, Ճապոնիա, Մալայզիա, Ֆիլիպիններ և այլն) բաց մաշկն ասոցացվել է ազնվական ծագման հետ։ Այդ ժամանակ բանվորներն ամբողջ օրվա ընթացքում աշխատում էին արևի տակ՝ փողոցում, իսկ վերնախավն արևից թաքնվելու հնարավորություն էր ունենում, ինչի շնորհիվ նրանց մաշկը նկատելիորեն ավելի բաց երանգ էր ունենում, քան գյուղացիների մաշկը։ Բաց մաշկն ասոցացվել է կանանց գեղեցկության հետ, այդ պատճառով ազնվական կանայք իրենց դեմքն առատորեն ծածկում էին սպիտակ դիմափոշով (օրինակ՝ Չինաստանում, Կորեայում և Ճապոնիայում): Այսօր Ասիայի երկրներում թուխ մաշկի նախապաշարմունքներն առաջվա պես հարստացնում են գեղեցկության իդեալների վերաբերյալ արևմտյան գաղափարները։
Արևմտյան կոլորիզմի արմատները ձգվում են մինչև գաղութացման շրջան, երբ իշխում էր սպիտակամորթների ռասայական գերակշռության գաղափարը: Մուգ մաշկն ասոցացվել է իռացիոնալության, վայրենության, թերարժեքության և այլանդակության հետ, իսկ եվրոպական արտաքինը (սպիտակ մաշկ, ուղիղ և բաց գույնի մազեր և աչքեր)՝ վեհանձնության, գեղեցկության, գերազանցության հետ։ Այս մտածելակերպն էլ դարձել է կոլորիզմի հիմքը։
Մաշկի գույնի խտրականությունը Միացյալ Նահանգներում առաջին անգամ ի հայտ է եկել լատինամերիկացիների և աֆրոամերիկացիների շրջանում՝ գաղութացման և ստրկատիրության ժամանակ՝ մինչև Ամերիկայի քաղաքացիական պատերազմը։ Սպիտակամորթ ստրկատերերն ավելի բաց մաշկ ունեցող ստրուկներին (նրանք երբեմն ստրկատերերի և նրանց ստրուկների ապօրինի զավակներ էին) տալիս էին մեծ արտոնություններ, ինչպիսիք են ոչ թե դաշտային, այլ տնային աշխատանք կատարելու, սովորելու, կարդալու և հազվադեպ նույնիսկ ստրկությունից ազատվելու հնարավորությունները: Ստրկության վերացումից հետո նույնպես շարունակվել է մարդկանց առանձնացումն արտոնյալ և ոչ արտոնյալ խմբերի՝ ըստ մաշկի երանգի։
Կա վարկած, որ կոլորիզմն առաջացել է դեռևս մինչև գաղութացումը։ «Շեյդիզմ» վավերագրական ֆիլմի (անգլ.՝ shade-ստվեր) հերոսուհիներից մեկը՝ Շրի Լանկա կղզու բնակիչ երիտասարդ կինը, պարզաբանում է, որ կոլորիզմն առաջացել է Հնդկաստանում: Հին հնդկական էպոսի՝ Ռամայանայի տեսարաններից մեկում ներկայացված է Հյուսիսի ազնվական տոհմից սերող սպիտակամորթ արքայի մենամարտը Հարավի սևամորթ թագավորի հետ, որն ասոցացվում է չար ուժերի հետ։
«Կոլորիզմ» եզրույթը նույն ռասայի մարդկանց ուղղված կանխակալ վերաբերմունք է, որը հիմնված է բացառապես նրանց մաշկի գույնի վրա։ Այն ի հայտ է եկել աֆրոամերիկացի գրող և հասարակական գործիչ Էլիս Ուոկերի շնորհիվ, որն առաջին անգամ այն օգտագործել է 1983 թվականին հրատարակված «Մայրական այգիների փնտրտուքում. Կնոջ արձակը» հրապարակախոսությունում: Նա կոլորիզմը բնորոշել է որպես չարիք, հիվանդություն, որը պետք է կանգնեցնել և աֆրոամերիկացիներին հնարավորություն տալ ապրել ու զարգանալ նախապաշարմունքներից դուրս․․․ Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ COVID-19 համավարակ • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան • Տիգրայի հակամարտություն
- Չելսին իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի հաղթող՝ եզրափակչում առավելության հասնելով Մանչեսթեր Սիթիի նկատմամբ։
- Վիլյառեալն իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի հաղթող՝ եզրափակչում առավելության հասնելով Մանչեսթեր Յունայթեդի նկատմամբ։
- Իտալիայի Մաջորե լճի մոտ ճոպանուղու վթարի հետևանքով մահացել է 14 մարդ։
- Իսրայելում Գալիլեայի Մերոն լեռան վրա տեղի ունեցած զանգվածային կրոնական միջոցառման ժամանակ փլուզման և հրմշտոցի հետևանքով զոհվել է 45 մարդ։
- Չինաստանը հաջողությամբ ուղեծիր է ուղարկել ազգային տիեզերակայանի առաջին մոդուլը։
- Տաջիկստանի և Ղրղզստանի հետ սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ, վիրավորվել մոտ 250-ը։
- Ռուս շախմատիստ Յան Նեպոմնյաշչին ժամանակից շուտ դարձել է հավակնորդների մրցաշարի հաղթող։
Վերջերս մահացածներ՝ Ռոզեր Բրյու • Գրիգոր Պետրոս Ի Գապրոյան • Էրիկ Քարլ • Թաիր Սալախով • Կարլա Ֆրաչի
Գիտե՞ք, որ․․․
- ...էկոլոգիական սպասքը կարող է լինել նաև ուտելի։
- ...այս պատկերասրահը գտնվում է Նորվեգիայի թագուհու ախոռում:
- ...այս մարդը ծնվել է կիսատ և քայլել է ձեռքերով:
- ...բացի Խաղաղության Նոբելյան մրցանակից, կա նաև «Իրավապաշտպանների Նոբելյան մրցանակ»:
- ...Թաթարստանի Գերագույն դատարանի առաջին նախագահը լռել է ՆԳԺԿ-ում աշխատելու մասին։
- ...հայտնի ռուսական պատկերասրահը հիմնել է կտորեղեն արտադրողը, իսկ համանման բրիտանական պատկերասրահը՝ շաքարագործարանատերը:
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
284 896 հոդված |
620 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Վիքին սիրում է Երկիրը 2021
- Ֆինանսատնտեսական վիքիամիս
- Հայկական թեմատիկայով վիքիարշավ
- CEE Spring 2021
- Հայերեն Վիքիպեդիայի ստուգաթոն
- Շաբաթը մեկ հոդված
- Ամենադիտվող հոդվածների բարելավում
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
- Այլ նախագծեր
Այս օրը պատմության մեջ
- 1679 թ. – Հայաստանում տեղի ունեցավ մեծ երկրաշարժ, որը ավիրեց Երևանն ու բոլոր հարևան բնակավայրերը։ Զոհ գնացին հազարավոր մարդիկ ու գրեթե բոլոր շինությունները։
- 1878 թ. – Թուրքիան Մեծ Բրիտանիային հանձնեց Կիպրոսի կառավարումը։
- 1905 թ. – ծնվել է Վարդան Աճեմյանը, հայ մեծանուն թատերական ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական դերասան (մահ. 1977 թ.)։
- 1918 թ. – Բաթումում Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության և Օսմանյան կայսրության միջև կնքվեց պայմանագիր, որը բաղկացած էր 14 հոդվածից։ Անդրանիկ Օզանյանը քննարկում էր համաձայնագիրը առանց միջոցների մնացած Դաշնակցության հետ ձևավորելու Լեռնահայաստան։
- 1925 թ. – տպագրվեց «Պիոներ ղեկ» մանկապատանեկան պարբերականի առաջին համարը, այնուհետև կոչվել է «Պիոներ կանչ», ապա` «Կանչ»։
- 1934 թ. – մահացել է Մարիա Կյուրին, ծագումով լեհ նշանավոր ֆիզիկոս և քիմիկոս, Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր (ծն. 1867 թ.)։
- 1975 թ. – ծնվել է Անջելինա Ջոլին, ամերիկացի հանրաճանաչ դերասանուհի։
- 1989 թ. – Ուֆա քաղաքի մոտ տեղի ունեցած երկաթուղային վթարի հետևանքով մահացավ մոտ 500 մարդ։ Վթարը ամենամեծն է ՌԴ-ի և ԽՍՀՄ-ի պատմության մեջ։
- 2002 թ. – հայտնաբերվեց Կվավար տրանսնեպտունային մարմիններից մեկը, Կոյպերի գոտու ամենամեծ մարմիններից մեկը։
Օրվա պատկեր
[[Պատկեր:Կաղապար:Potd/2021-06-04|center|245x245px|Կաղապար:Potd/2021-04-04 (hy)]]