2018-2019  ՈՒՍՏԱՐԻ

           Դաս-միջոցառում ՝նվիրված Շառլ Ազնավուրի

Հոկտեմբերի  5-ին   Սևքարի միջնակարգ դպրոցում անցկացվեց դաս-միջոցառում ՝նվիրված Շառլ Ազնավուրի ստեղծագործական կյանքին: Կազմակերպիչ ՝ Ք.Մարտիրոսյան

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՐ՝ անուն_ ազգանուն,որ կարելի է հնչեցնել աշխարհի ցանկացած անկյունում։ Տաղանդ,որ տարիներ շարունակ գրավում է իր հանդիսատեսին,կենդանի լեգենդ,որով տարվում և փորձում են բացահայտել բոլորը։
ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՐ,մեր սիրելի,նրբազգաց և համբերատար։Եվ եթե մի օր նա բոլորին ստիպեց երգել,ապա այսօր,իր հեռանալով,նա ստիպեց բոլերին կրկին խոսել Հայաստանի մասին…..

                                    Անկախության  օր

Անկախության կարևորությունն ու խաղաղության գիտակցումն ավելի տեսանելի է սահմանապահ գյուղի մանուկների աչքերում: Տոնդ շնորհավոր Հայոց աշխարհ, սփյուռք, համայն հայություն այսպիսի խոսքեր էր հնչում մկջոցառման ընթացքում՝ համեմվում հայրենասիրական երգերով, պարերով ու ասմունքով :

 

ՇՆՈՐՀԱՎՈՐ  ԳԻՏԵԼԻՔԻ  ԵՎ  ԴՊՐՈՒԹՅԱՆ  ՕՐ

ՇՆՈՐՀԱՎՈՐ  ՆՈՐ  ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ  ՏԱՐՎԱ  ՍԿԻԶԲ

ԲԱՐԻ  ԳԱԼՈՒՍՏ  ՁԵԶ…………

Սևքարի  միջնակարգ  դպրոցում  գիտելիքի  օրվան  նվիրված  միջոցառմանը  ներկա  էին  Տավուշի  մարզպետ  Վ.Ղալումյանը,Տավուշի  մարզային  վարչության  պետ, ոստիկանության  փոխգնդապետ   Վ.Ղազարյանը, Տավուշի  մարզային  վարչության  պետի  ծառայության  գծով  տեղակալ,ոստիկանության  գնդապետ    Ս. Ավետիսյանը,Տավուշի  մարզային  վարչության  Իջևանի  բաժնի  պետ, ոստիկանության  փոխգնդապետ  Գ. Միրզոյանը,Տավուշի  մարզային  վարչության Իջևանի  բաժնի  պետի  ծառայության  գծով  տեղակալ,ոստիկանության  փոխգնդապետ  Գ. Միրզոյանը,Համայնքի  ղեկավար  պարոն  Թ.Թելոյանը,համայնքին  կցված  սարկավակը  և  ոստիկանության  բաժնի  այլ  աշխատակիցներ: Ողջյունի  խոսքով  հանդես  եկան դպրոցի  տնօրեն  Ն. Թանանյանը,Տավուշի  մարզպետ  Վ.Ղալումյանը  և  համայնքին  կցված  սարկավակը :Ոստիկանության  կողմից  ծաղիկներ ,համայնքի  կողմից  գրենական  պիտույքներ,ԿԳՆ-ի կողմից  հեռախոսներ  հանձնվեցին  առաջին  դասարանցիներին:

Դպրոցին ու դասընկերներին հրաժեշտ տալը հեշտ չէ: Ամեն սկիզբ իր ավարտն ունի, բայց ամեն ավարտ մի նոր սկիզբ է, ուստի դպրոցական կյանքն այնպես ավարտեք, որ այն մատնանշի ձեր նոր, լավ ապագայի ու կյանքի ճանապարհի սկիզբը: Սիրելի 12 — րդ դասարանցիներ, շնորհավորում ենք Ձեզ` Վերջին դասի կապակցությամբ: Սա Ձեր կյանքի կարևորագույն փուլերից է. մաղթում ենք, որ կյանքի նոր փուլում Ձեզ ուղեկցի հաջողությունը: Բարի երթ։
Դասին ներկա էին նաև ՊՆ աշխատակիցներ

 

<<Հրաժեշտ Այբբենարանին>> խորագրով միջոցառում՝ դասվար Ն. Աբազյան

4-րդ դասարանի ավարտական հանդես. Դասվար Հ. Մովսիսյան

Մայիսի 24_ ին Սևքարի միջնակարգ դպրոցում անցկացվեց միջոցառում’ նվիրված մայիսյան հաղթանակներին (կազմակերպիչներ աշակերտական և ծնողական խորհուրդներ):

Բաց դաս

Ապրիլի 12 — ին Սևքարի միջնակարգ դպրոցում 8- րդ դասարանում անցկացվեց բաց դաս << Մայիսյան փառահեղ հերոսամարտեր>> թեմայով/կազմակերպիչ հայոց պատմության ուսուցչուհի Վ. Կիրակոսյան/ ։Դասի սկզբից մինչև վերջ զգացվում էր հայրենասիրական ոգին: Դասարանում կային կերպարներ,հնչեցին հայրենասիրական երգ։

Հեռավար դաս

 Ապրիլի 10-ին Սևքարի միջնակարգ դպրոցում անցկացվեց հեռավար դաս Երևանի 157 դպրոցի հետ ֆիզիկա առարկայից/ուսուցիչ Ծ. Մխիթարյան/։Դասի թեման էր <<Արքիմեդի օրենք/գործնական աշխատանք>>։

                      ֆուտբոլային խաղ- հանդիպում

Ապրիլի  8-ին Սևքարի միջնակարգ դպրոցի ֆուտբոլի թիմը Այգեհովիտի  միջնակարգ   դպրոցի ֆուտբոլի թիմի հետ ունեցել է ընկերական ֆուտբոլային խաղ- հանդիպում /ֆիզկուլտուրայի ուսուցիչ     Մ. Բաղինյան/,խաղն  ավարտվել  է Սևքարի  միջնակարգ  դպրոցի  սաների  հաղթանակով`  11 : 2  հաշվով:

                                    Ապրիլի  7

Սիրելի ուսուցիչներ, մարտի 8-ին սկսվում և այսօր ավարտվում է կանանց տոնի միամսյակը:Սևքարի միջնակարգ դպրոցի աշակերտական խորհուրդը շնորհավորում է Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Այս տոնը մեր մայրերին, քույրերին և կանանց մեծարելու, գնահատանքի խոսքեր հղելու ևս մի հաճելի առիթ է: Կնոջ ամենաբարձր կոչումը` մայրությունը, մեր ժողովրդի համար միշտ եղել է սրբազան։ /կազմակերպիչ աշակերտական խորհուրդ/

 

Ապրիլի  5-ին Սևքարի միջն. դպրոցում անցկացվեց <<Սուրբ զատիկին>> նվիրված համատեղ միջոցառում, որին մասնակցում էին Սևքարի, Ազատամուտի,Վազաշենի և Կայանավանի կիրակնորյա դպրոցի սաները։Միջոցառմանը ներկա էին Տավուշի թեմի առաջնոր գեղաշնորհ սրբազան հայր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը,քահամաներ,ինչպես նաև Սևքարի համայնքապետ պարոն Թ. Թելոյանը/կազմակերպիչ Վ. Կիրակոսյան/։

Այսօր Սևքարի միջնակարգ դպրոցում անցկացվեց հեռավար դաս Երևանի 157 դպրոցի հետ ֆիզիկա առարկայից /ուսուցչուհի Ծ. Մխիթարյան/։Դասի թեման էր <<Տեսակարար ջերմունակություն>>։

Մարտի 21- ին Սևքարի միջնակարգ դպրոցում բնագիտական շաբաթվա շրջանակներում անցկացվեց խաղ — մրցույթ քիմիա առարկայից /ուսուցչուհի՝ Գ. Քոչարյան /9- րդ/թթվածին/ և 10- րդ /օքսիդներ/դասարանների միջև։ Յուրաքանչյուր թիմ ներկայացավ իր կարգախոսով։ Խաղն ընթացավ 6 փուլով և թիմերը հավաքեցին օքսիդներ՝ 30, թթվածին՝ 25 միավորներ։

Մարտի 20-ին Իջևանի տարածաշրջանում կայացած բանավեճի միջդպրոցական երկրորդ փուլի արդյունքները հետևյալն են՝
Սևքարի միջնակարգ դպրոց — 51 միավոր
Իջևանի N1 դպրոց — 31 միավոր

 

Մարտի 17- ին Սևքարի միջնակարգ դպրոցում անցկացվեց բաց դաս քիմիա առարկայից / Գործնական աշխատանք` տրված զանգվածային բաժնով նյութի լուծույթի պատրաստում/ VIII դասարան, ուսուցչուհի Ն. Թանանյան ։Աշակերտները կատարեցին փորձ,այնուհետև կազմվեց հաշվետվություն կատարված աշխատանքի վերաբերյալ։

Քաղաքացիական պաշտպանություն, համապետական պաշտպանական միջոցառումների համակարգ խաղաղ և պատերազմական Ժամանակաշրջանում՝ հակառակորդի հնարավոր հարձակման դեպքում բնակչության պաշտպանության և ժողտնտեսության անխափան աշխատանքն ապահովելու նպատակով։ Այդ օրինակ միջոցառումներ իրականացվեցին նաև Սևքարի միջնակարգ դպրոցում՝ օդային տագնապ,համակարգչային դաս,ինչպես նաև հանդիպում քառօրյա պատերազմի մասնակիցների հետ

Այսօր Սևքարի միջնակարգ դպրոցի <<Բանավեճ>> ակումբի աշակերտները խաղ — մրցույթում մրցակցեցին Իջևանի թիվ 1 դպրոցի << Բանավեճ>> ակումբի աշակերտների հետ։Բանավեճի թեման էր << Ատոմակայանի շահագործումը արդարացված է կամ արդարացված չէ>>։46-33 միավորների առավելությամբ հաղթեց Սևքարի միջնակարգ դպրոցի թիմը,որի կապակցությամբ շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաղթանակներ։

<<Վերադարձ ակունքներին>> խորագրով միջոցառումը կազմակերպվել էր Սևքարի միջնակարգ դպրոցի 6-րդ Ա դասարանի աշակերտների կողմից`կազմակերպիչ Վ.Կիրակոսյան։

Փետրվարի 19-ից 23-ը Սևքարի միջնակարգ դպրոցում հայտարարված մայրենիի շաբաթը ամեն օր մի նոր անակնկալ է մատուցում հանդիսատեսին `էլ ավելի կարևորելով հայոց լեզվի դերը հայ ժողովրդի գոյատևման գործում

Սևքարի միջնակարգ դպրոցում անցկացվեց միջոցառում”Գիրքը և    գիրը”խորագրով`կազմակերպիչ գրադարանավար        Ք. Մարտիրոսյան։Աշակերտական խորհուրդը միջոցառման վերջում նվիրեց գրքեր դպրոցի գրադարանին։

Այսօր Սևքարի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները’դասղեկ Յ.Մանուչարյան, ներկայացրեցին միջոցառում նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան։

Սևքարի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները հունվարի 26-ին նշեցին Հայոց բանակի ծննդյան 26-ամյակը:Դասղեկ’Հ.Ստեփանյան

Սևքարի միջնակարգ դպրոցում հունվարի 22-26-ը հայտարարված էր ռուսաց լեզվի առարկայական շաբաթ։

Սևքարի  միջնակարգ  դպրոցում դեկտեմբերի  20-ից  մեկնարկվեց  ամանորյա  միջոցառումների  շքերթը

 << ՖՈւՏԲՈԼ ԹԵ ՊԱՐ>>

Սևքարի միջնակարգ դպրոցում անց կացվեց միջոցառում << ՖՈւՏԲՈԼ ԹԵ ՊԱՐ>> խորագրով։Ֆուտբոլը աշխարհի համար N1սպորտաձևն է։Աղջիկները ներկայացնում են պարեր,սակայն միաժամանակ սիրում են ֆուտբոլ։Սիրենք ֆուտբոլն ու պարը։

Դաս միջոցառում     << Ֆրանսիայի տեսարժան վայրերը>>

Սևքարի միջնակարգ դպրոցում անց կացվեց դաս միջոցառում     << Ֆրանսիայի տեսարժան վայրերը>>խորագրով։Դասի նպատակն էր գաղափար կազմել այն երկրի տեսարժան վայրերի մասին,որի լեզուն սովորում են։

 

ԲԱՆԱՎԵՃ

Սևքարի միջնակարգ դպրոցի և Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի բանավեճի ակումբները հանդիպեցին Սևքարի միջնակարգ դպրոցում և բանավեճի թեման էր <<Մահապատիժը պետք է վերացնել>>: Ծրագիրը իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության և Ջինիշյան Հիշատակի հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում: 06.12.2017 թ.

 

 

Հեքիաթների  աշխարհում

Սևքարի միջնակարգ դպրոցում  անց  կացվեց  միջոցառում   <<Լինում  է,չի  լինում>> թեմայով ,որին  մասնակցում  էին  5-րդ  դասարանի  աշակերտները :/Դասղեկ  Գոհար  Մկրտումյան/

Թեմայի  նպատակն  էր բարցրացնել  սովորողների  գեղագիտական  ճաշակը  և  տալ  նրանց  ինքնադրսևորվելու  հնարավորություն:

                            Պահպանենք  բնությունը

27.11.17թ.-ին Սևքարի միջնակարգ դպրոց այցելեց <<Հայանտառ>>ՊՈԱԿ Սևքարի անտառտնտեսության մասնաճյուղի պահպանության գծով տնօրենի տեղակալ Անահիտ Հովսեփյանը:Նա անցկացրեց դասընթաց՝անտառի պաշտպանության և պահպանության վերաբերյալ:Տեղի ունեցավ քննարկումներ,որոնք վերաբերվում էին անտառների նշանակության կարևորությանը:Քննարկվեց, թե ինչպես անտառը պաշտպանել հրդեհներից և ապօրինի հատումներից, ինչպես նաև անտառի ռազմավարական պաշտպանության մասին:

 

                     ֆուտբոլային խաղ- հանդիպում

Նոյեմբերի 28-ին Սևքարի միջնակարգ դպրոցի ֆուտբոլի թիմը Դիլիջանի կենտրոնական դպրոցի ֆուտբոլի թիմի հետ ունեցել է ընկերական ֆուտբոլային խաղ- հանդիպում/ֆիզկուլտուրայի ուսուցիչներ Հ.Ստեփանյան, Մ. Բաղինյան,Ն. Ղարիբյան/,որի համար ստացել են հավաստագիր։

                                       Ոսկե  աշուն

Նոյեմբերի 24-ին Սևքարի միջնակարգ դպրոցում անցկացվեց միջոցառում  <<Ոսկե  աշուն>> խորագրով (կազմակերպիչ Հ. Մարգարյան)։

                            Ջուրը կյանք է, խնայենք այն

Նոյեմբերի 14-ին Սևքարի միջնակարգ դպրոցում անցկացվեց միջոցառում << Ջուրը կյանք է, խնայենք այն>> խորագրով (կազմակերպիչ Հ. Մովսիսյան)։

 

 

                                          ԲԱՆԱՎԵՃ

2017թ․ նոյեմբերի  8 — ին Սևքաիր  միջնակարգ  դպրոցում  տեղի  ունեցավ  բանավեճ << Պետական  պաշտոնյաների կյանքը չպետք է հանրայնացվի>> թեմայով։

Բանավեճը  անց  էր  կացվել  10- րդ և 11- րդ դասարանների  միջև։ Բանավեճն  անցավ  ակտիվ, թեժ քննարկման  մթնոլորտում։

        

       <<Մեղու>>  համահայկական  խաղ-մրցույթ

Հոեկտեմբերի   26-ին  Սևքարի  միջնակարգ  դպրոցում տեղի  ունեցավ  <<Մեղու>>  համահայկական  խաղ-մրցույթ։ Մրցույթին  մասնակցում  էին մեր  դպրոցի,ինչպես  նաև  գործընկեր  դպրոցների  87  աշակերտներ։

Գործընկեր  դպրոցներն  էին ՝

Սարիգյուղի  միջնակարգ  դպրոց

Ներքին  Ծաղկավանի միջնակարգ  դպրոց

Աճարկուտի  հիմնական  դպրոց

Կիրանցի  հիմնական  դպրոց

Բերքաբերի  միջնակարգ  դպրոց

Մրցույթն  անցավ  սահմանված  կարգին  համաձայն․

<<Աշակերտ, ոստիկան>>,<<Հայրենիքին  նվիրված զինվորը>>        միջոցառում-դաս

Հոեկտեմբերի   23-ին  Սևքարի  միջնակարգ  դպրոցում անցկացվեց  <<Աշակերտ, ոստիկան>>,   <<Հայրենիքին  նվիրված զինվորը>>  միջոցառում-դաս,որը  վարում  էին   ոստիկանության  անչափահասների  բաժնի  պետ  Ա․Մխիթարյանը  և  Իջևանի  91/191 զորամասի  հոգեբան  պարոն  Չոբանյանը։ Դասի  բուն  թեման  էր  <<Պատժի  կանխարգելումը>>,<<Հանցագործության  դեմ  համատեղ  պայքարը>> ։Դասն  անցավ  երկխոսության  շրջանակներում ,որին  մասնակցում  էին  10-ից  12-րդ  դասարանի  աշակերտները,  ինչպես  նաև  ուսուցիչներ։

Հոկտեմբերի  21 ին Սևքարի միջնակարգ դպրոցը                            ակտիվորեն մասնակցեց Համահայկական                                                                            շաբաթօրյակին