14/88

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

14/88, սպիտակ ազգայնականների ծածկագրական կարգախոսը։

14 թիվը կարող է նշանակել. «We must secure the existence of our people and a future for white children»[1] - «Մենք պետք է պաշտպանենք մեր ազգի գոյությունը և սպիտակ երեխաների ապագան» կամ նաև «Because the beauty of the White Aryan woman must not perish from the earth»[2] - «Որ Սպիտակ արիական կնոջ գեղեցկությունը երբեք չվերանա երկրի երեսից»։ Երկու կարգախոսի հեղինակն էլ Դեվիդ Լեյնն է, սպիտակ ազգայնականների «The Order» կազմակերպության անդամը։ Առաջին կարգախոսը ոգեշնչված է եղել Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» գրքի 8 գլխի 88 բառ երկարությամբ հետևՅալ պնդումով.

Մենք պայքար ենք մղում մեր ռասայի և մեր ժողովրդի գոյության ապահովման ու տառածման համար։ Մենք պայքար ենք մղում մեր երեխանի ապրուստը ապահովման, մեր արյան մաքրության, մեր հայրենիքի ազատության և անկախության համար։ Մենք պայքար ենք մղում այն բանի համար, որ մեր ազգը իրոք կարողա կատարել այն պատմական առաքելությունը, որը իր վրա է դրել տիեզերքի արարիչը։ Ամեն մեր միտքը և ամեն մեր գաղափարը, ամբոշջ մեր գիտությունը և ամբողջ մեր գիտելիքը՝ այդ ամենը պետք է ծառայի միայն այդ նպատակին։ Միայն այդ միակ տեսակետից մենք պետք է ստուգենք այս կամ այն միջոցի նպատակահարմարությունը։

88 թիվը ծածկագրված «Heil Hitler!»[3] («Հայլ Հիտլեր») ողջույնն է, քանի որ «H» տառը լատինական այբուբենում 8-երորդն է։ Դեվիդ Լեյնի պատվիրանների թիվը նույնպես հավասար է 88-ի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hate on Display: 14 words»։ Anti-Defamation League։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին 
  2. Mattias Gardell, Gods of the Blood: The Pagan Revival and White Separatism, page 69.
  3. Biddiscombe Perry (1998)։ Werwolf!: The History of the National Socialist Guerrilla Movement, 1944-1946։ note 58։ ISBN 978-0-8020-0862-6 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]