JavaScript լեզվի զանգվածները և դրանց հետ աշխատանքը։ .map .filter .reduce .push .unshift Դասերը շարունակական են լինելու, այնպես որ կարող եք բաժանորդագրվել YouTube֊ի ալիքին և ծանուցում կստանաք նոր տեսանյութերի մասին։
JavaScript լեզու, Ֆունկցիաներ ֊ մաս #1
JavaScript լեզվի դասընթաց, փոփոխականներ, կոնստանտներ, ֆունկցիաներ, callback ֆունկցիա, ռեկուրսիա: Դասերը շարունակական են լինելու, այնպես որ կարող եք բաժանորդագրվել YouTube֊ի ալիքին և ծանուցում կստանաք նոր տեսանյութերի մասին։
Ինչպե՞ս գտնել ասեղը դեզի մեջ
Օրերից մի օր պետք եկավ հին մեռելներին հիշել, իսկ դա մեր պարագայում նշանակում էր 370 ելքային և 78 մուտքային նամակների մեջ փնտրել կոնկրետ ինֆորմացիա: Նամակ ասածս էլ միջինում 8-10 էջանոց արձանագրություններ են ու սրանց մեջ պետք ա գտնվի մի հինգ տարբերակի արտահայտություններից մեկը: 448 հատ ֆայլ բացել մեջ փնտրելը իհարկե տարբերակ չէր, փորձեցինք մի շարք […]
Նույնը կրկնել զլացողներին
Հեռավոր 2013 թվականին անուշադրության կամ անզգուշության հետևանքով իմ թվիթերով լոգին էի եղել մի կայք: Հետագայում պարզվեց մի երկու ամիս իրա մոտի բոլոր թարմեցումները թվիթ ա արել իմ մոտ, ընդհանուր առմամբ մի 300-350 հատ թվիթ: Կարիք առաջացավ դրանց ջնջել: Բայց էս թվիթեր սարքողների մտքով չի անցել, որ կարելի ա խմբակային նշել ջնջելու հնարավորություն տալ: Խմբակային ջնջելու […]
Երեք պատահական խնդիր
Արտահայտության հապավում Խնդիրը։ Տրված է ինչ-որ արտահայտություն, օրինակ, «Միացյալ ազգերի կազմակերպություն» և պահանջվում է սրանից ստանալ «ՄԱԿ» հապավումը։ Դպրոցականը կամ ուսանողը, հավանաբար, առաջին լուծումը կտանի այսպես. տողը դարձնել ցուցակ, հետո անցնել տողի վրայով ու հավաքել բոլոր այն տառերը, որոնց նախորդում են տառ չհանդիսացող այլ սիմվոլներ։ Հետո՝ հավաքած տառերը դարձնել մեծատառ ու միավորել մեկ տողի մեջ։ […]
Կոտրում ենք quadcopter֊ի ip camera-ն reverse engineering -ի մեթոդներով
Դրոնների թեման ինձ վաղուց էր հետաքրքրում ու քանի որ կային մի շարք մտքեր կապված դրանց հետ, որոշեցի վերջապես սկսել ինչ֊որ բան անել։ Գնեցի Overmax X-Bee drone 5.2, որը կարելի է կառավարել ինչպես rc֊ով, այնպես էլ android application-ով։ Բայց դա այն չէր ինչն ինձ պետք էր, իսկ ինձ պետք էր ստանալ video stream֊ն այնպես, որպեսզի հետագայում հնարավոր […]
Ասք BSD֊ում CARP֊ով ծանրաբեռնուածութեան հաւասարակշռող կարգաւորելու մասին
CARP֊ի մասին CARP-ը, նոյն ինքը Common Address Redundancy Protocol-ը, ցանցային արձանագրութիւն է, որը թոյլ է տալիս մի քանի հանգոյց նոյն ցանցում ունենան նոյն ԱյՓին 🙂 CARP-ի գլխաւոր նպատակն է ֆեյլօվերների ժամանակ ապահովել կապը։ ճիշտ կարգաւորումով այն կարող է օգտագործուել որպէս ծանրաբեռնուածութեան հաւասարակշռող (Load Balancer)։ CARP-ը ստեղծուել OpenBSD-ի կողմից է որպէս Ցիսկոյի VRRP-ի ու HSRP-ի ազատ […]
Yacc֊ի և Lex֊ի մասին
Ովքե՞ր են այդ Yacc֊ն ու Lex֊ը Ի՞նչ է լեզվի քերականությունը Լեզվի սահմանում GNU Bison֊ի ֆայլը Քերականության ստուգումը Bison֊ի միջոցով Բառային վերլուծություն Flex֊ի միջոցով Գործարկման առաջին փորձ Թեսթավորում․ առաջին մաս Արվածի ամփոփում և հետագա քայլերի մշակում Աբստրակտ քերականական ծառ Bison նկարագրության ընդլայնում Գործարկման երկրորդ փորձ Ես պատմում եմ ծրագրավորման լեզվի շարահյուսական վերլուծիչի իրականացման մասին։ Պատմությունս հնարավորին […]
NodeJs/ExpressJs workshop – Barcamp Yerevan 2016
NodeJs/ExpressJs workshop-ի կոդը գիտհաբում և տեսանյութը https://github.com/emarukyan/expressjs-example-by-edd Սպասում եմ, ձեր արձագանքներին:
MySQL-ի տվյալների տիպերը
Աղյուսակի դաշտերի ճիշտ սահմանումը կարևոր է տվյալների բազայի ընդհանուր օպտիմալացման համար: Դու պետք է օգտագործես դաշտի միայն այն տիպն ու չափը, որն իսկապես անհրաժեշտ է օգտագործել; մի’ սահմանիր դաշտի երկարությունը 10 սիմվոլ, եթե դու օգտագործելու ես միայն 2-ը: Դաշտերի (կամ սյուների) այս տիպերը կոչվում են նաև տվյալների տիպեր, քանի որ այս դաշտերում պահվելու են այդ տիպի տվյալներ: