Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» կհանդիպի մակեդոնական «Շկուպիի» հետ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2019/20թթ մրցաշրջանի որակավորման 1-ին փուլի վիճակահանությունը:

Հայաստանի այս տարվա փոխչեմպիոն «Փյունիկը» առաջին փուլում կմրցի մակեդոնական «Շկուպիի» հետ: Բրոնզե մեդալակիր «Բանանցի» մրցակիցը սերբական «Չուկարիչկին» է, իսկ Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտը» ուժերը կչափի  մակեդոնական մեկ այլ ակումբի՝ «Մակեդոնիա ԳՊ»-ի հետ:

Առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 11-ին, իսկ պատասխանները՝ հուլիսի 18-ին: