ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
Կարևոր նորություններ
  • Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետք է աշխատի ՀՀ քաղաքացու կերպարը գծագրելու ուղղությամբ. վարչապետ
  • Երեխաների պաշտպանության միջազգային օր
  • Մայիսի 28-ը` ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐ
  • Պատմականության սկզբունքը: Դարվինիզմ

    Թեմայի հեղինակ՝ Գայանե Ներկարարյան

    Դարվինիզմը դա սահմանափակ աշխարհի էվոլյուցիայի մատերիալիստական տեսությունն է, հիմնադրած Չ. Դարվինի հայացքների հիման վրա: Դարվինն ապացուցել է էվոլյուցիայի ռեալությունը և համոզիչ կերպով նկարագրել էվոլուցիոն պրոցեսի մեխանիզմը: Դարվինիզմի ստեղծմանը նախորդել է…

  • Հայաստանի թռչուններ

    Թեմայի հեղինակ՝ Գայանե Ներկարարյան

    Կենդանիների շարքում բնության չքնաղագույն ուզարմանահրաշ ստեղծագործություններ են թռչունները, որոնք օժտված են թռչելու առավելությամբ, փետրազգեստի սքանչելի գույներով, բարեկազմ մարմնով, երաժշտական բացառիկ ունակություններով և մարդկանց հետ շփվելու, նրա ողորմածությունը ակնկալելու և մարդու…

  • «ՖԻԶԻԿԱ» ԵՎ «ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԸ

    Թեմայի հեղինակ՝ Գրետա Եղիազարյան

    «Տեխնոլոգիա» և «Ֆիզիկա» ուսումնական առարկաների միջառարկայական կապերի որոշ հարցեր, մասնավորապես՝ էլեկտրատեխնիկայի հիմունքների (որն ուսումնասիրվում է տեխնոլոգիայի 5-րդ և 6-րդ դասարանների դասընթացում) և ֆիզիկայի «Էլեկտրական երևույթներ» (որի առաջին աստիճանն ուսումնասիրվում է…

  • Ֆիզիկայի և մաթեմատիկայի միջառարկայական կապերի արտացոլումը

    Թեմայի հեղինակ՝ Գրետա Եղիազարյան

    Կետի կոորդինատները: Տեղափոխություն Թեև այս բաժինը ըստ ֆիզիկական գաղափարների խորության ամենաբարդը չէ, սակայն զգալի պահանջներ է ներկայացնում աշակերտների մաթեմատիկական գիտելիքների եւ զարքագման նկատմամբ:Հարկ է լինում հաշվի արնել նաեւ այն, որ…

  • ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՖԻԶԻԿԱՅԻ ԴԱՍԵՐԻՆ

    Թեմայի հեղինակ՝ Գրետա Եղիազարյան

    Սովորողին ներկայացվող նվազագույն պարտադիր պահանջներն ամրագրում են այն գիտելիքների, կարողությունների և հմտությունների մակարդակը , որը սովորողի մեջ ձևավորվում է առարկայի ուսուցման արդյունքում: Դրանք ներկայացվում են երեք մակարդակով՝ նվազագույն մակարդակ ,…

  • Միջառարկայական կապերի կիրառումը կենսաբանության դասավանդման գործում

    Թեմայի հեղինակ՝ Գայանե Ներկարարյան

    Աշխարհի զարգացման ներկա փուլում ցանկացած գիտական, տեխնիկական, տեխնոլոգիական և այլ բնույթի խնդիր հնարավոր չէ լուծել մեկ մասնագիտության շրջանակներում: Մարդկության առաջ կանգնած խնդիրները պահանջում են համակողմանի վերլուծություններ և տարբեր մասնագետների համատեղ…

  • ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ` <<Ջուրը և նրա պահպանությունը>>

    Թեմայի հեղինակ՝ Միրզոյան

    Կյանքը կերկարի, եթե նրանից հմտորեն օգտվենք: Սենեկա Այսօր անվիճելի է այն փաստը, որ ուսումնական ծրագիրը պետք է դիտարկվի որպես շարունակական, փոփոխական և զարգացող գործընթաց: Որպեսզի ուսումնական պլանը կարծրացած չլինի, այն…

  • Առողջ ապրելակերպը որպես անհատի դաստիարակության հիմք

    Թեմայի հեղինակ՝ Armushik

    Առողջ ապրելակերպի ձևակերպմանը խոչընդոտող սոցիալական շեղումները՝ սոցիալ-տնտեսական խնդիրները,ընտանիքի մթնոլորտը,սովորողների հոգեկան շեղումները և հիվանդությունները,ճգնաժամային ծանր վիժակը:Երեխաներին կարելի է մատչելի ձևով հաղորդել առողջության պահպանման մասին հիմնական գիտելիքներ,հմտություններ,սովորույթներ,ծանոթացնել կանխարգելիչ-դաստիարակչական ձևին:Սովորողի ճանաչողական ակտիվության արդյունք…

  • Առակ ուսուցչի մասին

    Թեմայի հեղինակ՝ Արեւ

    Մի անգամ Ուսուցիչն աշակերտներին հարցնում է. – Ինչո՞ւ են մարդիկ վեճերի ժամանակ բարձրացնում ձայնը: – Երևի նրանք կորցնում են հանգստությունը,- ենթադրեց աշակերտներից մեկը: – Բայց ինչո՞ւ ձայն բարձրացնել, եթե 2-րդ…

  • Մարդու հենաշարժիչ համակարգը

    Թեմայի հեղինակ՝ Արմինե Հովհ․

    Հարգելի՛ գործընկերներ, այստեղ կտեղադրեմ դասի պլաններ, ուսումնական նյութեր,որոնք կարող եք օգտագործել դասագործընթացում: Առաջարկում եմ կիսվել կարծիքներով:

  • Արցախյան Հարց՝ 1921թ-ից մինչ մեր օրեր

  • Թվաբանական և երկրաչափական պրոգրեսիաներ

    Թվային հաջորդականություններ թեման բաղկացած է 4 ենթաթեմաներից՝1. Թվային հաջորդականության գաղափարը և հատկությունները2. Թվաբանական պրոգրեսիա3. Երկրաչափական պրոգրեսիա4. Ֆիբոնաչիի հաջորդականությունը (Ոսկե հատումի մասին)Առաջին ենթաթեմայում տրվում է թվային հաջորդականության սահմանումը,տրման ձևերը,հատկությունները՝աճող (խիստ աճող), նվազող (խիստ նվազող), չաճող, չնվազող: Նաև տրվում է սահմանափակ հաջորդականության գաղափարը, վերևից և ներքևից սահմանափակությունը:

  • Նորավեպի մեծ իշխանը

    Դասընթացի ժամանակ կփորձեմ բացահայտել Զոհրապի կյանքի հայտնի  ու  անհայտ  էջերը, նրա  ստեղծագործությունների  վերլուծությանը կանդրադառնամ:

  • Նորավեպի մեծ իշխանը

    Դասընթացի ժամանակ կփորձեմ բացահայտել Զոհրապի կյանքի հայտնի  ու  անհայտ  էջերը, նրա  ստեղծագործությունների  վերլուծությանը կանդրադառնամ:

  • Նորավեպի մեծ իշխան

  • Հիշողություն

    Դասընթացում  անդրադարձ է կատարվելու իմացական գործընթացներից հիշողությանը, նրա տեսակներին, գործառույթներին,խարգարումներին, առանձնահատկություններին և դրանց հետ տարվող զարգացնող աշխատանքներին:Իմացական կամ ճանաչողության գործընթացները հոգեկանի դինամիկ գոյացություններ են, որոնք բնութագրվում են մեծ շարժունակությամբ, ինտենսիվությամբ և անկայունությամբ։Ճանաչողական կամ իմացական ոլորտը ներառում է զգայություն, ըմբռնում, մտապատկեր, հիշողություն,ուշադրություն, երևակայություն, մտածողություն, խոսք: Սրանց շնորհիվ մարդ տեղեկություն է ստանում իր և շրջապատող աշխարհի մասին։

  • Բնապահպանական կրթություն. Ջրային ռեսուրսներ

    «Դուք չեք կարող մարդուն ոչինչ սովորեցնել. կարելի է միայն օգնել նրան բացահայտել դա իր մեջ»Գալիլեո Գալիլեյ

  • Հայաստանի առաջին հանրապետություն

  • Մ. Մեծարենցի կյանքը և ստեղծագործությունը

    Սույն դասընթացը 20-րդ դարի արևմտահայ մեծ բանաստեղծներից մեկի՝ Մ. Մեծարենցի կյանքի  և գործունեության մասին է: Այն ընդգրկում է տեսական մաս(սահիկահանդես), բառարան, թեստային աշխատանք՝ 2 տարբերակով, հղումներ և քննարկման ֆորում:

  • Անդրանիկ Օզանյանի կյանքը և գործունեությունը

    Անդրանիկ Թորոսի Օզանեան ծնած է 1865-ին Փետրուար 25-ին[1]՝ Արեւմտեան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքին մէջ[2]: Անդրանիկ հայերէն կը նշանակէ «առաջնեկ»: Անոր հայրական նախնիները եկած են հարեւան Օզան գիւղէն վար, 18-րդ դարուն եւ բնակութիւն հաստատած Շապին Գարահիսարի մէջ թուրքերու հետապնդումներէն խուսափելու համար[2]: Անոր նախնիները Օզանեան ազգանունը վերցուցած են իրենց հայրենի բնակավայրին անունով:[փա՞ստ]   Անդրանիկի մայրը մահացած է, երբ ան մէկ տարեկան էր.զինք խնամած է իր մեծ քոյրը՝ Նազելին: Անդրանիկ յաճախած է տեղին Մուշեղեան դպրոցը 1875-1882 թուականներուն, այնուհետեւ աշխատած է հօր ատաղձագործութեան խանութին մէջ[3]: Ան ամուսնացած է 17 տարեկանին, սակայն անոր կինը մահացած է մէկ տարի անց՝ ծնունդ տալով իրենց որդիին, ով նոյնպէս մահացած է ծնելէն 1 օր վերջ[2]: Չտպագրուած լուսանկար Անդրանիկի ձեռքին մէջ հրացան է:   Օսմանեան Կայսրութեան մէջ Հայերու համար իրավիճակը վատացած է Ապտիւլ Համիտի (Կարմիր Սուլթան) օրով, որ կը ձգտէր միաւորել բոլոր իսլամները իր իշխանութեան տակ[4]: 1882-ին Անդրանիկ կը բանտարկուի հայ բնակչութեան ահաբեկող թուրք ժանտարմը ծեծի ենթարկելուն համար: 1884-ին իր ընկերներուն օգնութեամբ կը փախչի բանտէն, եւ բնակութիւն կը հաստատէ Օսմանեան Կայսրութեան մայրաքաղաք Կոստանդնուպոլսոյ մէջ: Անդրանիկ Պոլսոյ մէջ կը մնայ մինչեւ 1886, ուր կ'աշխատէր որպէս ատաղձագործ[5]: Ան սկսած է իր յեղափոխական գործունէութիւնը 1888 թուականէն Սիւաս գաւառէն[6][7]: 1891 միացած է Հնչակեան կուսակցութեան[8]: 1892-ին ձերբակալուած է Պոլսոյ ոստիկանապետ Եուսուֆ Մեհմետ Պէյի սպանութեան մասնակցելու համար, որ յայտնի էր իր հակահայկականութեամբ[9]: Անդրանիկ անգամ մը եւս փախած է բանտէն[5]:   1892-ին միացած է նորաստեղծ Հայ յեղափոխական դաշնակցութեան (ՀՅԴ)[6][7], որմէ հեռացած է 1917-ին: Համիտեան ջարդերու ընթացքին, Անդրանիկ այլ ֆետայիներու հետ միասին պաշտպանած է Մուշի եւ Սասունի հայկական գիւղերը թուրք եւ քիւրտ զինուորներու յարձակումներէն[7][10]: 1894 եւ 1896 թուականներուն տեղի ունեցած հայկական ջարդերուն զոհ գացած են համապատասխանաբար 80 000 եւ 300 000 մարդ[11]:   1897-ին Անդրանիկ կը մեկնի Թիֆլիս՝ ուր կը գտնուէր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան գրասենեակը[7]: Անդրանիկ կը վերադառնայ Արեւմտեան Հայաստան իրեն վստահուած ծաւալուն ուժերով եւ զէնք կը մատակարարէ հայ ֆետայիներուն[10]: Ռուսաստանի հայերէն քանի մը տասնեակ կը միանան Անդրանիկի, որոնց հետ ալ ան կ'երթայ Մուշ եւ Սասուն՝ ուր կը մարտնչէր Սերոբ Աղբիւրը[12]: Սերոբ Աղբիւրը արդէն ձեւաւորուած կիսանկախ Հայաստանէն կ'արտաքսէր Օսմանեան Կայսրութեան ներկայացուցիչները[13]:   Տեղի Մուշեղեան վարժարանը աւարտելէ մէկ տարի ետք, կը բանտարկուի հայ բնակչութիւնը ահաբեկող ժանտարմը ծեծի ենթարկելուն համար: Բանտէն յաջող փախուստ իրականացնելով՝ Անդրանիկ կը տեղափոխուի Կոստանդնուպոլիս, իսկ յետոյ ալ կ'ուղեւորուի Ղրիմ ու Կովկաս՝ հայկական մարտական խումբերուն զէնք հասցնելու համար: 1895-ին Հրայր Դժոխքի խումբով Անդրանիկ առաջին անգամ կ'անցնի Սասուն, բայց 1896-ին կը մեկնի արտասահման: 1897-ին Վազգէն Տէրոյեանի խումբով Անդրանիկ երկրորդ անգամ կը մտնէ Արեւմտեան Հայաստան, ուր կը մնայ մինչեւ 1904: Արեւմտեան Հայաստանի մէջ Անդրանիկ կը մտնէ յայտնի ֆետայի Սերոբ Վարդանեանի (Սերոբ Աղբիւր) պարտիզանական խումբը եւ կը դառնայ թրքական ճարտարարներու ու կանոնաւոր բանակային զօրամասերու դէմ պայքար մղող քանի մը պարտիզանական խումբերու ճանչցուած ղեկավարը: Գլխաւորած է Սերոբը սպաննող Պշարա Խալիլի սպանութիւնը, 1901-ին՝ Առաքելոց վանքի կռիւները: 1902-1904 թուականներուն Անդրանիկի խումբերը թուրքերուեւ քիւրտ իսլամներու դէմ մարտեր կը մղէին Սասունի, Տարօնի եւ Վասպուրականի մէջ: 1905-ին Անդրանիկ կ'անցնի Կովկաս, ուր հայկական ազգային շարժման երեւելի գործիչներու հետ կը քննարկէր օսմանեան լուծին դէմ հետագայ պայքարի հարցերը: Անոնցմէ ետք Անդրանիկ կը մեկնի Ֆրանսա, Շուէտ, Պելճիքա, Անգլիա, Պուլկարիա եւ Իրան՝ հանրութեան տեղեկացնելով Արեւմտահայաստանի հայերու ազգային-ազատագրական պայքարի ու անոր հետ կապուած զէնքի ձեռք բերման անհրաժեշտութեան մասին: Պուլկարիոյ մէջ Անդրանիկ կը գրէ իր «Մարտական հրահանգները»՝ ընդհանրացնելով պարտիզանական պայքարի փորձը: Հետագային այդ փորձը մեծապէս կը ծառայէ պուլկարացիներուն՝ Առաջին Պալքանեան պատերազմի ժամանակ: 1912-ին Անդրանիկ հայ կամաւորներէն կը կազմակերպէ վաշտ մը, որ կը մտնէ պուլկարական բանակի աշխարհազօրի կազմին մէջ: Հայ ռազմիկները հերոսութիւն կը ցուցաբերեն Միսթանլի, Ուզուն, Մերեֆտէ, Շար-Կիօ եւ այլ քաղաքներու համար մղուած մարտերուն մէջ: Անդրանիկ կը մասնակցէր ժեներալ Եաւէր փաշայի թրքական կորպուսի ջախջախման: Պուլկարական հրամանատարութիւնը բարձր կը գնահատէ հայկական վաշտի մասնակցութեան Առաջին Պալքանեան պատերազմին:   Առաջին Աշխարհամարտը սկսելուն պէս Անդրանիկը կը շտապէ Կովկաս: 1914-ին Օգոստոս 12-ին Թիֆլիսի մէջ ան կը հանդիպի Կովկասեան ռազմական շրջանի զօրքերու գերագոյն հրամանատար Միշլաեւսկոյի ու կը յայտնէ Թուրքիոյ դէմ պատերազմին մասնակցելու պատրաստակամութեան մասին: Անդրանիկին կը յանձնարարուի ձեւաւորել եւ գլխաւորել առաջին հայկական կամաւորական գունդը: Այդ գունդին գլուխը կանգնած՝ Անդրանիկը անհաւասար մարտեր կը մղէ թրքական զօրքերու դէմ ու հեղինակութիւն կը նուաճէ ռուսական ռազմական հրամանատարութեան շրջանին մէջ: Ժեներալ-լեյտենանտ Չերնոզուպովը, մասնաւորապէս, կը գրէր. Aquote1.png     Ես միշտ յանձինս Անդրանիկի տեսնում էի ջերմ հայրենասերին, Հայաստանի ազատութեան մարտիկին, որ խորապէս սիրում է իր Հայրենիքը: Ես առանձնակի հաճոյքով էի միշտ կարդում ռուսերէն թարգմանութեամբ քաղուածքները հայկական թերթերի յօդուածներից, որտեղ Անդրանիկին յարգանք էր մատուցուում՝ իբրեւ ազգային հերոսի, որն իր գլուխը միշտ քաջաբար պահեց Հայաստանի դարաւոր թշնամու դէմ պայքարում ազգային իտէալները իրագործելու համար           Aquote2.png   Միւս, ոչ պակաս յայտնի ռուս զօրավար Եուտենիչը Անդրանիկի մասին կ'ըսէ, որ ան «խենթի պէս քաջ է»: Հայկական Ջարդերը Օսմանեան Կայսրութեան մէջ   1915-1916 թուականներուն Կովկասեան ճակատի մարտերուն ցուցաբերած անձնական արիութեան եւ հայկական գունդի յաջողութիւններուն համար Սասունցի Անդրանիկը կը պարգեւատրուի Գէորգիեւեան 4-րդ աստիճանի մետալով, Գէորգիեւեան 4-րդ եւ 3-րդ աստիճանի խաչերով, Սուրբ Ստանիսլաւի 2-րդ աստիճանի սուրի եւ Սուրբի Վլատիմիրի 4-րդ աստիճանի շքանշաններով: Գունդը Անդրանիկին գլխաւորութեամբ քաջաբար մասնակցեցաւ Մուղանջուղի (Դիլման) տակ մղուած մարտին՝ 1915-ին Ապրիլ 15-18-ին, որու ընթացքին Կովկաս կը փրկուի թշնամիին ներխուժումէն:   30 Յունուար,1918-ին, թրքական զօրքերը, Մեհմեթ Վեհիփ փաշայի հրամանատարութեամբ, Էրզրումի, Վանի եւ ծովամերձ ուղղութիւններով անցան մեծամաս շտապ գործողութիւններու.30 Յունուարին անոնք գրաւեցին Երզնկան, 11 Փետրուար-ին՝ Տրապիզոնը, Ապրիլ 14-ին առանց կռիւի մտան Պաթում եւ սկսան շարժիլ դէպի Սուխում: Ապրիլ 25-ին ինկաւ Կարսը, Մայիս 15-ին՝ Ալեքսանդրապոլիսը: Զօրավար Անդրանիկի արձանը Երեւանի մէջ (քանդակագործ՝ Արա Շիրազ):   Անդրանիկի գունդը Էրզրումի ուղղութեամբ ծանր պաշտպանական մարտեր վարելով, կը պահէր 1915 -ին փրկուած հարիւր հազարաւոր հայերու, յոյն ու ասորի գաղթականներու նահանջը, որոնց վրայ ռուսերու նահանջէն ետք դարձեալ սարսափելի վտանգ կախուած էր: Թուրքիոյ կողմէ Կովկասի մեծ մասի գրաւման ու Արեւելեան Հայաստանի մէջ ցեղասպանութեան կրկնութեան վտանգը կը թուէր գրեթէ անխուսափելի:   Սակայն 1918-ին Մայիս 16-18-ին Վորոնցովկա աւանին մօտակայքը ժեներալ-մայորի կոչման արժանացած Անդրանիկի խումբը անպատմելի ջանքերով կը զսպէ օսմանեան զօրքերն ու անոնց արբանեակները: Ու հակառակ թշնամիին, որոշ խումբեր կը յաջողին մինչեւ 20-25 քմ. մօտենալ Թիֆլիսի, անոնց հիմնական զանգուածը կը կանգնեցնէ եւ ետ կը քաշուի: Թշնամիէն նախաձեռնութիւնը վերցնելով՝ զօրավարը մարտեր կը մղէ Ղարաքիլիսայի ուղղութեամբ: 25-28 Մայիս 1918-ին ծաւալած Լոռիի ճակատամարտին, որ մեծապէս ճակատագրական եղաւ ոչ միայն Հայաստանի համար, այլեւ ամբողջ Կովկասի, Անդրանիկ կը վիժեցնէ Դիլիջանի ուղղութեամբ թրքական զօրքերու գլխաւոր յարձակումը, որոնք կը ջանային Դիլիջանէն դուրս գալ դէպի Պաքու: Կրած պարտութեան հետեւանքով թրքական հրամանատարութիւնը կը ստիպուի Լեռնային Լոռիի մարզին մեծ մասը ձգելու հրաման տալ: Անդրանիկի ամուսնութիւնը   1918-ին Յունիսի սկիզբը հայկական զօրաբաժինը կը մտնէ Նոր Պայազետ, այնուհետեւ Սելիմի լեռնանցքէն Դարալագեազ-Շարուրով դէպի Նախիջեւան: Շուտով կը զբաղեցնեն Ջուլֆան եւ Պիթլիսը: 14 Յունիսին Անդրանիկ հրաման կու տայ, որու մէջ կը նշէ, թէ իր զօրքերը կ'ենթարկուին կեդրոնական Ռուսական կառավարութեան, իսկ Նախիջեւանը կը յայտարարուէր Ռուսաստանի անբաժանելի մասը: Զօրավար Անդրանիկ նաեւ հեռագիր կ'ուղարկէ Կովկասի հարցերով արտակարգ քոմիսար եւ Պաքուի Սովնարկոմի նախագահ Շահումեանին, որու մէջ պատրաստակամութիւն կը յայտնէ օգնութիւն ցուցաբերելու Պաքուի վրայ յարձակող թրքական զօրքերէն պաշտպանող Պաքուի կոմունային: 1918-ի ամրան թրքական զօրքերը կը բռնագրաւեն պարսկական տարածքի հիւսիսային մասը՝ դէպի Պաքու յառաջխաղացքը ծաւալելու համար յենադաշտ ստեղծելով: Գրաւելով, մասնաւորապէս, Մակու, Սալմաստ, Թաւրիզ, Սերապ, Արտապիլ եւ Խոյ իրանական քաղաքները, թուրքերը մտադրած էին Ալեքսանդրապոլիս-Ջուլֆա երկաթգիծին միջոցով նոր զօրքեր անցընել Պարսկաստան՝ Պաքուի վրայ յարձակելու համար: Բայց Նախիջեւանի մէջ Անդրանիկի խումբերը կը կտրեն երկաթուղային ճանապարհը, իսկ Ջուլֆայի մէջ՝ կը գրաւեն թրքական կայազօրը: Խոյի շրջանին հայկական կազմաւորումները անսպասելի հարուած կը հասցնեն Հիւսիս-արեւմտեան Իրանի տեղաբաշխուած թրքական բանակին, զոր ստիպեց թուրքերը՝ կանգնեցնել յարձակումը Պաքուի վրայ եւ Անդրանիկի դէմ ուղարկել նշանակալի ուժեր: Խոյի մէջ մարտերը կը տեւեն քանի մը օր: Թուրքերը կը կրեն մեծ կորուստներ, սակայն անընդհատ ժամանող լրացուցիչ ուժերը հայկական զօրաբաժինին համար գրաւման վտանգ առաջ կը բերեն: Այդ պայմաններուն մէջ Անդրանիկ կը ստիպուի ձգել Խոյը, եւ, ճեղքելով շրջափակման օղակը, նահանջել Ջուլֆա-Պաքուի շրջանը: Այնուհետեւ, թիւով գերակշիռ թրքական զօրքերու ճնշմամբ՝ զօրավար Անդրանիկ ստիպուած կ'ըլլայ ձգել Նախիջեւանը ու անցնիլ Լեռնային Զանգեզուր՝ նպատակ ունենալով Լեռնային Ղարաբաղի միջոցով ճեղքել-հասնիլ Պաքու եւ փակել նահանջող թրքական բանակի ճանապարհը:   Անդրանիկ վիթխարի դեր կը խաղայ Զանգեզուրի պաշտպանութեան մէջ: Մարտերու ընթացքին թրքական զօրքերուն մինչեւ 40 տոկոսը կ'ուղղուի Զանգեզուր՝ Անդրանիկի դէմ: Երբ նորակազմ կովկասեան հանրապետութիւններու ղեկավարները, դեռեւս 1918-ին Յունուարին, կը դիմեն թրքական կառավարութեան՝ պատրաստակամութիւն յայտնելով նստիլ բանակցութիւններու սեղանին շուրջ, ի պատասխան կը լսեն, որ Թուրքիոյ իրենց կարծիքը չի հետաքրքրեր, անոր համար միակ լուծումը այն է, թէ այդ առիթով ի՞նչ կը մտածէ զօրավար Անդրանիկը, ինչը ամբողջովին տրամաբանական էր, որովհետեւ երբ Անդրանիկի զօրքերը կը մնային թուրքերուն կողմէ Կովկասի գրաւման հիմնական խոչընդոտը: Փախելով Անտանտի դաշնակիցներու, Հայաստանի հանրապետութեան որոշ ղեկավարներու եւ պոլշեւիկներու դաւաճանութեան, զօրավարը կը ստիպուի հեռանալ արտասահման: Ճանապարհին, երբ ան կ'անցնէր Թիֆլիսէն, կ'ըսէ. Aquote1.png     Ես իմ կեանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկութեան ու բարօրութեան: Ես մշտապէս ձգտել եմ միայն մի բանի եւ պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատութեան եւ բարեկեցութեան համար: Ես չեմ փնտռում իմ վաստակի գնահատականը եւ ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կեանքում:              Aquote2.png   Այդ ծառայութիւնը Անդրանիկ կը շարունակէ նաեւ տարագրութեան մէջ: 1919-ի Դեկտեմբերին «Ուաշինկթըն Փոսթ» ամերիկեան թերթը կը գրէր. «Զօրավար Անդրանիկը կանգնած է հայկական հերոսականութեան գագաթին: Հայերը ամէն տեղ անոր ցնծութեամբ կը դիմաւորեն: Անոնք մեծ ուշադրութեամբ ու հիացմունքով կ՚ունկնդրեն անոր իւրաքանչիւր խօսքը: Իսկ ան՝ այդ զինուորը, որ ցարական Ռուսաստանի կործանումէն ետք անհաւասար մարտեր կը վարէր թրքական բանակին դէմ, ըսելիք ունի: Այժմ անոր խօսքերը նոյնքան յատուկ են, որքան՝ անոր սուրը»:   Անդրանիկ Զօրավարի յուշարձան-կոթողը Եռաբլուրի մէջ   Անդրանիկ կը մահանայ 1927-ի Օգոստոս 30/31-ին, Չիքօ (Սաքրամենթոյի քով) քաղաքի Ռիչըրտսըն Սփրինկս հանքային ջուրերու առողջարանային համալիրին մէջ՝ սիրտի կաթուածէ (ԱՄՆ) եւ Սեպտեմբերին կը թաղուի Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատան մէջ: Յունուար 1928-ին անոր աճիւնը կը փոխադրուի Փարիզ եւ կը վերաթաղուի Փէր Լաշէզ գերեզմանոցին մէջ, իսկ տարիներ անց (2000-ին) անոր աճիւնները կը տեղափոխուին Հայրենիք՝ Երեւանի Եռաբլուր պանթէոն: Անդրանիկի անունով կը կոչեն հրապարակներ, փողոցներ, դպրոցներ, անոր պատւոյն տեղադրուած են արձաններ եւ յուշատախտակներ տարբեր երկրներու մէջ (Հայաստան, Պուլկարիա, Ֆրանսա, Ռումանիա): Անոր նուիրած են մեծ թիւով ժողովրդական ստեղծագործութիւններ, գիրքեր եւ յօդուածներ՝ տարբեր լեզուներով: