A
A
Գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնողները չեն զրկվի նպաստից
«Գյուղատնտեսական սեզոնն է բացվում, ժամանակավոր աշխատատեղեր են ստեղծվում ու մեր ունեցած շփումները բացահայտել են պրոբլեմ, որ նպաստից զրկվելու հեռանկարը մարդկանց հետ է պահում սեզոնային աշխատանքում ներգրավելու հեռանկարից: Մենք պետք է արագ մեխանիզմներ ստեղծենք, որ մարդու՝ աշխատելու պատճառով, առնվազն որոշակի ժամանակաշրջան սառեցնենք պրոցեսը, բացի էն դեպքերից, երբ կբացահայտվեն կոռուպցիոն սխեմաներ: Ընտանեկան ու սոցիալական նպաստ ստացող մարդն աշխատելու պատճառով չպետք է զրկվի այդ համակարգից: Մինչ գյուղատնտեսական սեզոնի մեկնարկը հարցը լուծած լինենք»,- այս մասին փետրվարին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: