• am
  • ru
  • en
Վերլուծություններ

27.12.2018 ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»
Գագիկ Հարությունյան
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամում վերջին տարիներին կատարվում են միջդիսցիպլինար բնույթի հետազոտություններ՝ ուղղված ինչպես հայաստանյան, այնպես էլ այլ երկրների «կրիտիկական ենթակառուցվածքների և ոլորտների» վերհանմանը և դրանց կարևորության գնահատմանը։ Այդ աշխատանքների արդյունքում եկանք այն եզրահանգման, որ ազգային անվտանգության տեսանկյունից հիմնական և որոշիչ է հանդիսանում գիտատեխնոլոգիական-հոգևոր (այս երկու հասկացությունները միաձուլված են) ոլորտը, որը պայմանականորեն կարելի է «անվանել կրիտիկական ոլորտների կրիտիկական ոլորտ»։

26.12.2018 ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ՝ PANARMENIAN.NET ԵՎ DAY.AZ ԿԱՅՔԵՐԻ ՕՐԻՆԱԿՈՎ
Սամվել Մանուկյան, Մերի Շահբազյան
Զանգվածային լրատվամիջոցները, բացի ինֆորմացիայի տարածումից, նաև սոցիալականացնում են իրենց լսարանը։ Դա տեղի է ունենում անկախ նրանից, թե արդյոք դրանք ունեն այդ նպատակը, թե ոչ։ Հայաստանի հասարակությունում ինտերնետն իր տարածվածությամբ հեռուստատեսությունից հետո երկրորդն է, իսկ 18-29 տարեկան երիտասարդների շրջանում՝ առաջինը։ Այդ պատճառով ինտերնետով հաղորդվող ինֆորմացիան ավելի ու ավելի կարևոր նշանակություն է ստանում հասարակական գիտակցությունում աշխարհայացքի և աշխարհի կերպարի ձևավորման, ինչպես նաև մշակութայնացման տեսակետից։

25.12.2018 ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ. ԳԱԶԻ ԲԱՂԱԴՐԻՉ
Արմեն Մանվելյան
Աշխարհի խոշորագույն անդրազգային նավթագազային ընկերության՝ Բրիթիշ Փեթրոլիումի տարեկան զեկույցները ռազմավարական նշանակություն ունեն էներգետիկ բնագավառում զարգացումները, դրանց միտումները և հնարավոր հետևանքները հասկանալու համար։ Հետևաբար, պարբերական անդրադարձներն այդ զեկույցներին ու դրանց վերլուծությունը հնարավորություն են տալիս հասկանալու առկա խնդիրները և այն ազդեցությունը, որ էներգետիկ ոլորտն ունի համաշխարհային գործընթացների՝ միջազգային հարաբերությունների, աշխարհատնտեսության ու անվտանգային միջավայրի վրա։

24.12.2018 ԵԱՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉՈՐՍ ՏԱՐԻՆ. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Արամ Սաֆարյան
Ամանորին նախորդող օրերին Եվրասիական փորձագիտական ակումբը ձեւավորված ավանդույթի համաձայն իր ամենամյա ժողովում ամփոփում է կատարված աշխատանքի արդյունքները: Մեր հետազոտողները, ովքեր Հայաստանում եւ, արդեն նաեւ նրա սահմաններից դուրս, ճանաչված, առաջատար մասնագետներ են, ամփոփում են տնտեսական, սոցիալական եւ մշակութային արդյունքները, հող նախապատրաստելով կանխատեսումների եւ հետագա գործունեության ծրագրերի մշակման համար: Այդ ամփոփման նախօրեին գրված այս վերլուծականում փորձենք փոխանցել մեր հետազոտությունների որոշ, արդիական հնչողություն պարունակող ընթացիկ եզրակացություններ:

20.12.2018 ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ. ԱՄՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՈՒՅՂՈՒՐԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՐԸ
Անդրանիկ Հովհաննիսյան
Ույղուրական սփյուռքը ձևավորվել է XIX դարի վերջին: Այդ ժամանակ, երբ բազմաթիվ ապստամբություններից հետո սկսեցին ոտնահարվել Չինաստանի մուսուլմանների իրավունքները, նրանց մի մասը (հատկապես ույղուրներն ու ղազախները) ստիպված եղավ փախչել Սինցզյանից դեպի Կենտրոնական Ասիա։ Ներկայում ույղուրները հիմնականում բնակվում են Ղազախստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, Թուրքիայում, Սաուդյան Արաբիայում, Պակիստանում, ԱՄՆ-ում և Գերմանիայում:

Փաստեր և իրադարձություններ

27.11.2018 ՍԱՖԱՐՅԱՆ. ԵԱՏՄ-Ն ԻԴԵԱԼԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը մեկնաբանում է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու արդյունավետության հարցը:

22.11.2018 ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ԿԻՐԱՌԵԼԻ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեփոխումների և բացության քաղաքականության որոշ մոտեցումներ կարելի է կիրառել Հայաստանում: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեփոխումների և բացության քաղաքականության 40-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Հարությունյանը...

20.11.2018 ԽՈՇՈՐ ՍԽԱԼ ԵՆՔ ԹՈՒՅԼ ՏՎԵԼ. ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Գագիկ Հարությունյանի խոսքով խոշոր սխալ ենք թույլ տվել՝ կապված Յուրի Խաչատուրովի ձերբակալման հետ: «Ամեն դեպքում յուրաքանչյուր խնդիր, մարտահրավեր տալիս է ինչ-որ հնարավորություններ:

20.11.2018 ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՊԵՏՔ Է ՀՍՏԱԿ ԱԶԴԱՆՇԱՆ ՏԱԼ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՇԵՂՎԵԼ ԻՐ` ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՋ ՈՒՂՈՒՑ. ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում և հայ-ռուսական ռազմավարական դաշինքի հրամայականները>> թեմայով այսօր «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը, <<Նորավանք>> գիտակրթական հիմադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն...

20.11.2018 ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹԵՑԻՆՔ ՇՆՈՐՀԻՎ ՄԵՐ ՄՏԱՎՈՐ ՆԵՐՈՒԺԻ, ՄԻՆՉԴԵՌ ԱՅՍՕՐ ԶԻՋՈՒՄ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ. ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
<<Արցախյան հարցում անգլիացի փորձագետ Թոմաս դե Վալն ասել է, թե հայերը հաղթեցին արցախյան պատերազմում շնորհիվ իրենց տեխնոլոգիաների, նա նկատի ուներ հայկական հավաքական միտքը>>,— այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գագիկ Հարությունյանը:

20.11.2018 «ՏԱՐԻՆԵՐ ԱՌԱՋ ՌԴ-Ն ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ԶԵՆՔ ՆՎԻՐԵՑ ՀՀ-ԻՆ, ԳՈՒՑԵ ԻՐԵՆՔ ԷԼ ՆՎԻՐԵՆ». ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանում կուսակցությունների հիմնական ջրբաժանը աշխարհաքաղաքական է: Այս կարծիքին է սոցիոլոգ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Սամվել Մանուկյանը: Սոցիոլոգը ներկայացրեց հետազոտությունների արդյունքներ, որոնց համաձայն, Հայաստանի հասարակական դիրքորոշումը`ՌԴ-Արեւմուտք 70-30 հարաբերակցությունն ունի:

Սեմինարներ և հանդիպումներ

04.12.2018 ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 30-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 30-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ 2018թ. դեկտեմբերի 3-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ սեմինար-քննարկում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին։ Միջոցառմանը մասնակցում էին հիմնադրամի փորձագետները, հասարակական-քաղաքական շրջանակների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունների աշխատակիցներ։

22.11.2018 ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԺՀ ԲԱՐԵԿԱՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ. ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՉԺՀ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 40-ԱՄՅԱԿԻ ԳԻՏԱԺՈՂՈՎ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԺՀ ԲԱՐԵԿԱՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ. ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՉԺՀ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 40-ԱՄՅԱԿԻ ԳԻՏԱԺՈՂՈՎ Չինաստանը Հայաստանը համարում է բարեկամ գործընկեր տարածաշրջանում, և Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկար է տեսնում ենթակառուցվածքների, տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Նոյեմբերի 21-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեփոխումների և բացության քաղաքականության 40-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը:

03.10.2018 ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ-ՈՒՄ
ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ-ՈՒՄ Հոկտեմբերի 3-ին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային և միջազգային էներգետիկ անվտանգության հարցեր։ Կողմերը կարծիքներ փոխանակեցին Հայաստանում էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման և զարգացման էական պոտենցիալի առկայությանը վերաբերող հարցերի շուրջ։


ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»

ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»

ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ

ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ