ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՈՒՐԴԻԵԻ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴԱՇՏ» ԵՎ «ՀԱԲԻՏՈՒՍ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Ղար161104_SF_voting-slate.jpg.CROP.thumbnail-smallիբյան Անահիտ
anahit-gharibyan@rambler.ru

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ,
2018 Հաս, 1.2 (25),  Հասարակական և հումանիտար գիտություններ, Երևան, էջ 243-251

Հետընտրական գործընթացները Հայաստանում: Պատմական ակնարկ. Հայաստանում նախորդ երկու տարիների ընթացքում Ընտրական օրենսգրքի և ընտրական գործընթացների կազմակերպման ու անցկացման ընթացակարգերում մի շարք փոփոխություններ տեղի ունեցան, կազմակերպվեցին մի շարք ընտրություններ՝ սահմանադրական հանրաքվեից ընդհուպ ՏԻՄ ընտրություններ: (more…)

Read More

Սոցիալական մեդիայի ազդեցությունը հասարակական կարծիքի ձևավորման վրա

downloadՍարոյան Վահագն
vahagn.saroyan@gmail.com

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ,
2018քՀաս, 1.2 (25),  Հասարակական և հումանիտար գիտություններ, Երևան, էջ 254-259

 Արդի պայմաններում սոցիալական մեդիայի (սոցիալական ցանցեր, բլոգոսֆերա) միջոցով մարդկանց հաղորդակցման և տեղեկատվության փոխանցման գործընթացն աննախադեպ ծավալների է հասել: Միևնույն ժամանակ, քանակական իմաստով սոցիալական ցանցերի ընդլայնման և դրանցում մարդկանց շփման երևույթի քանակական կողմը հաճախակի ստվերում է այդ երևույթի որակական հատկանիշներն ու հետևանքները, այն է` սոցիալական մեդիայի ազդեցության արդյունքում հանրային կարծիքի ձևավորումն ու փոփոխումը, ավանդական ԶԼՄ-նների հետ սոցիալական ցանցերի մրցակցումն ու որոշ առումներով ավելի արդյունավետ գործառնումը: (more…)

Read More

Անկայունությունն այսօր ամենուր է*

ԲուրդյոԹարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru
Բնօրինակը տե’ս հղումով 

  Ակնհայտ է՝ անկայունությունն այսօր ամենուր է: Մասնավոր, ինչպես նաև հանրային սեկտորում, որն արդյունաբերական ձեռնարկություններում բազմապատկեց ժամանակավոր աշխատատեղերը, ինչպես նաև մշակութային, կրթական, լրագրողական, զլմ-ների և այլնի ստեղծման ու տարածման ինստիտուտներում, որտեղ այն գրեթե միշտ թողնում է միանման հետևանքներ, որոնք մասնավորապես տեսանելի են դառնում գործազուրկների ծայրահեղ վիճակում հայտնված դեպքում՝ գոյության կործանում՝ զրկված, ի թիվս այլոց, իրենց ժամանակակից կառուցվածքներից, և աշխարհում, ժամանակում, այնուհետև տարածությունում բոլոր տեսակ հարաբերությունների հետընթաց: (more…)

Read More

Սոցիոլեզվաբանությանը առնչվող գաղափարները հայաստանյան գիտական խոսույթում

illustration3Օֆելիա Գրիգորյան
ofelia.grigoryan1993@gmail.com
ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ,
2017, 1.4 (21),  հասարակական գիտություններ, Երևան, էջ 78-85

­Սո­ցի­ո­լեզվաբանությունը՝ որ­պես ի­նք­նու­րույն միջ­գի­տա­կար­գային ո­ւղ­ղու­թյան ու­սում­նա­սի­րու­թյան դաշ­տը գտն­վում է սո­ցի­ո­լո­գի­այի և լեզ­վա­բա­նու­թյան հատ­ման տի­րույ­թում. այս գա­ղա­փարն ի­նք­նին բե­րում է ան­հրա­ժեշ­տու­թյուն՝ դի­տար­կե­լու հե­տա­զո­տա­կան տա­րա­տե­սակ հար­ցեր ա­ռնչ­վող եր­կու գի­տու­թյուն­նե­րի շր­ջա­նակ­նե­րում: Լայ­նո­րեն սահ­մա­նե­լով՝ գի­տա­կար­գը նպա­տակ ու­նի հաս­կա­նալ լե­զու – հա­սա­րա­կու­թյուն փո­խառն­չու­թյուն­ներն ու փո­խազ­դե­ցու­թյուն­նե­րը՝ չնա­յած նրան, որ լեզ­վա­բան­նե­րը և սո­ցի­ո­լոգ­ներն այս եր­կու գա­ղա­փար­նե­րին գի­տա­կա­նո­րեն տա­­լիս են ու­րույն մեկ­նա­բա­նում­ներ և տար­բեր կերպ դի­տար­կում փո­խա­դարձ ներ­գործ­ման հար­ցը քն­նե­լիս:

(more…)

Read More

«Միջուկային գոյատեվում» խաղի՝ որպես տվյալների հավաքման տեխնիկայի կիրառումը սոցիոլոգիական հետազոտություններում

Մանյա Կիրակոսյան
manya.kirakosyan@gmail.com
ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ,
2017, 1.4 (21),  հասարակական գիտություններ, Երևան, էջ 59-66

«­Ձեր եր­կի­րը պա­տե­րազ­մի վտան­գի տակ է: Թշ­նա­մին պատ­րաստ­վում է մի­ջու­կային զեն­քը գոր­ծի դնե­լով ո­չն­չաց­նել ո­ղջ բնակ­չու­թյա­նը: Ձեզ՝ տաս­ներ­կու­սիդ, հա­ջող­վել է հաս­նել ե­րկ­րի մի­ակ ա­պաս­տա­րան, ո­րը նա­խա­տես­ված է յոթ հո­գու հա­մար, այդ պատ­ճա­ռով ձեզ հնա­րա­վո­րու­թյուն է տր­վում խմ­բային քն­նարկ­ման ար­դյուն­քում, հաշ­վի առ­նե­լով յու­րա­քան­չյու­րիդ մաս­նա­գի­տա­կան և այլ հատ­կա­նիշ­ներ, ո­րո­շել՝ ով­քեր են յոթ ա­մե­նաօգ­տա­կար ու ա­մե­նա­կար­ևոր մար­դիկ, որ կա­րող են ա­պաս­տա­րա­նում պատս­պար­վել մինչև պա­տե­րազ­մի ա­վար­տը»[1]: (more…)

Read More

Ծնողների դերը երեվանաբնակ բուհ դիմորդների՝ մասնագիտության ընտրության գործընթացում

downloadԼիլիթ Իսկանդարյան
lilit.xd@gmail.com
ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ,
2017, 1.4 (21),  հասարակական գիտություններ, Երևան, էջ 50-58

Հա­յաս­տա­նյան ի­րա­կա­նու­թյան պատ­մա­կան և սո­ցի­ա­լա­կան պայ­ման­նե­րը կապ­ված են հա­սա­րա­կու­թյան տրան­զի­տային բնույ­թի՝ ի­նս­տի­տու­ցի­ո­նալ փո­փո­խու­թյուն­նե­րի և զար­գաց­ման հետ. վեր­ջին քսան­հինգ տա­րի­նե­րի ըն­թաց­քում՝ ԽՍՀՄ-ի փլու­զու­մից ի վեր, տե­ղի են ու­նե­ցել ի­նս­տի­տու­ցի­ո­նալ և տն­տե­սա­կան մասշ­տա­բային փո­փո­խու­թյուն­ներ, ո­րոնք ան­դրա­դարձ են ու­նե­ցել նաև կր­թու­թյան ի­նս­տի­տու­տի վրա: (more…)

Read More

ՍԻՐԻԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀՀ ՆԵՐԳԱՂԹԱԾ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ԿՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՔԱԳԻԾԸ

 Գայանե Հակոբյան
gayane.hakobyan@iae.am
ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ,
2017, 1.4 (21),  հասարակական գիտություններ, Երևան, էջ 39-49

  Շուրջ չորս տա­րի է, ի­նչ սի­րի­ա­հայե­րը Սի­րի­ա­յում տի­րող ի­րա­վի­ճա­կի հե­տևան­քով լքել են Սի­րի­ան, և նրանց զգա­լի զանգ­վա­ծը ե­կել է Հա­յաս­տան[1]: Երկ­րում առ­կա բազ­մա­թիվ սո­ցի­ալ-տն­տե­սա­կան խն­դիր­նե­րի կող­քին նրանք բախ­վում են Հա­յաս­տա­նում, ի­նչ­պես նաև Սփյուռ­քում հայի ի­նք­նու­թյու­նը կազ­մող, բայց, միև­նույն ժա­մա­նակ տար­բեր­վող մշա­կու­թային, լեզ­վա­կան, կրո­նա­կան բազ­մա­թիվ հար­ցե­րի, ո­րոնք պա­կաս կար­ևոր ազ­դե­ցու­թյուն չեն ու­նե­նում հա­յաս­տա­նյան ի­րա­կա­նու­թյա­նը նրանց ա­դապ­տա­ցի­այի, ա­ռա­վե­լա­պես փո­խա­դարձ հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան և հա­մա­գոր­ծակ­ցու­թյան, ազ­գային ար­ժե­հա­մա­կար­գի շուրջ հա­մա­խմբ­ված հայ­րե­նա­կից­նե­րի հետ հայ­րե­նի­քում ապ­րե­լու գոր­ծըն­թա­ցի վրա: Այս հա­մա­տեքս­տում հատ­կա­պես կար­ևոր է սի­րի­ա­հայե­րի կրո­նա­կան վար­քագ­ծի բա­ցա­հայ­տու­մը, ո­րը հնա­րա­վոր է դար­ձել մեր կող­մից 2014 թ.-ին ան­ցկաց­ված հե­տա­զո­տու­թյան շնոր­հիվ[2]:

(more…)

Read More

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՈԼՈՆՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ (ԵՊՀ-Ի ՕՐԻՆԱԿՈՎ)

Արամ Առաքելյան
arakelian.aram@mail.ru
ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ,
2017, 1.4 (21),  հասարակական գիտություններ, Երևան, էջ 16-22

2005 թվա­կա­նի մայի­սի 20-ին Բեր­գե­նում կա­յա­ցած եվ­րո­պա­կան ե­րկր­նե­րի կր­թու­թյան նա­խա­րար­նե­րի խորհր­դա­ժո­ղո­վը բե­կում­նային ե­ղավ Հա­յաս­տա­նի կր­թա­կան հա­մա­կար­գի հա­մար: Հենց նույն խորհր­դա­ժո­ղո­վին Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը պաշ­տո­նա­պես մի­ա­ցավ Բո­լո­նյան գոր­ծըն­թա­ցին:

­ (more…)

Read More

ՆԵՐԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՉԱՓՄԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Աննա Աթոյան
annaat.18@gmail.com
ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ,
2017, 1.4 (21),  հասարակական գիտություններ, Երևան, էջ 7-15

Ըն­տա­նի­քը ար­դի հա­սա­րա­կու­թյուն­նե­րի կար­ևո­րա­գույն սո­ցի­ա­լա­կան ինս­տի­տուտ­նե­րից է: Այն կրողն է սո­ցի­ա­լա­կան, տն­տե­սա­կան, մշա­կու­թային խոր­քային և բազ­մա­չափ փո­փո­խու­թյուն­նե­րի տա­րաբ­նույթ ար­դյունք­նե­րի: Ակն­հայտ է, որ ըն­տա­նե­կան դի­նա­մի­կան, նույ­նիսկ նե­րըն­տա­նե­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը,  կա­ռուց­ված­քային, վե­րար­տադ­րո­ղա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը որ­ևէ կերպ պա­տա­հա­կան չեն. հիմ­քում ու­նեն հա­սա­րա­կա­կան խո­րը և ըն­դար­ձակ ըն­թացք­ներ և այ­լա­փո­խում­ներ: Ներ­կայիս ըն­տա­նի­քը, հան­դես գա­լով որ­պես ար­ժե­քա­նոր­մա­տի­վային կա­ռույց­նե­րի, սո­ցի­ա­լա­կան ին­տե­րակ­ցի­ա­նե­րի վե­րար­տադր­ման կի­զա­կետ, սո­ցի­ա­լա­կան ա­ռա­վել ըն­դար­ձակ է­ու­թյուն­նե­րի, հա­րա­բե­րու­թյուն­նե­րի սուբյեկտ է: (more…)

Read More

Ժակ Դերիդա. «Ես չեմ գրում առանց արհեստական լույսի»

derridaՀարցազրույցն Անդրե Ռոլընի, տպագրվել է Le Fou parle no. 21/22 ամսագրում
նոյեմբեր/դեկտեմբեր,1982

Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru

  Ուլմ փողոցի վրա գտնվող Փարիզի Բարձրագույն Դպրոցն[1] այն վայրն է, ուր դասավանդում է ու իր «հետքն» է թողնում Ժակ Դերիդան: Լինելով փիլիսոփա, գրող, նա խորացնում, գիրքը գրքի ետևից հաստատագրում է «գիր» բառը: Իր հետազոտությունը տեղ է գտել Քերականականությունը (La Grammatologie), Մահազանգ (Glas), Փոստային բացիկը (La Carte Postale)[2], Գիրը և տարբերումը (Écriture et la différence), Դիրքորոշումներ (Positions), Դաշտ (Marge)[3] աշխատություններում:
(more…)

Read More