Դպրոցի կայքն այսօր պարզապես դպրոցի այցեքարտը չէ. այն անփոխարինելի գործիք է ամենօրյա ուսուումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման, որակավորման բարձրացման, փոխհամագործակցության և այլ հարցերի լուծման նպատակով։
Կրթական ուսումնական հաստատությունների՝ ժամանակի պահանջներին համապատասխանող կայքերի ստեղծման և զարգացման, նոր կայքերի գործարկմանն օժանդակելու համար Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում.
- մշակվել, հրատարակվել և ըստ անհրաժեշտության հանրակրթական ուսումնական հաստատություններին անհատույց տրամադրվել է «Դպրոցական կայքերի պատրաստումը» ձեռնարկը (էլեկտրոնային տարբերակը տեղադրված է «Պաշարների շտեմարան» կայքում)
- Հայաստանի կրթական ցանցի (ՀԿՑ) կենտրոնական հանգույցում ստեղծվել է հայալեզու տիրույթ, որում յուրաքանչյուր ուսումնական հաստատության տրամադրվում է դպրոցական կայքի ձևանմուշ-կաղապար, ենթադոմեն, մուտքի հնարավորություն
- «Հայկական կրթական միջավայր ֆորումում» տրամադրվում է անհրաժետ մասնագիտական խորհրդատվություն
- կայքերի ստեղծման աշխատանքին օժանդակելու նպատակով մշակվել է «Դպրոցական կայքերի ստեղծման ուղեցույցը» (Ուղեցույցը թարմացվել է 2017թ. հոկտեմբերին):
ՀԿՑ-ի կենտրոնական հանգույցում գործարկվող բոլոր կայքերի շուրջօրյա տեխնիկական սպասարկումը և խորհրդատվության տրամադրումն իրականացվում է անվճար հիմունքով: