Բաց թողնել մատչելի դասընթացներ

Մատչելի դասընթացներ


Բաց թողնել կայքի նորություններ

Կայքի նորություններ

Մարիետա Դումիկյան Նկարը
Հավաստագրեր` «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» դասընթացի մասնակիցներին
Մարիետա Դումիկյան - Monday, 17 July 2017, 05:24 PM
 

«Հեռավար ուսուցում» համակարգում ավարտվել է տարբեր առարկաների ուսուցիչների համար կազմակերպված «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը, որի ընթացքում մասնակիցները ծանոթացել են հեռավար դասընթաց ստեղծելու գործիքներին,  Moodle համակարգի օգտագործման հմտություններին, ստեղծել էլեկտրոնային ուսումնական նյութեր և հեռավար ուսուցման դասընթացների նախագծեր: Դասընթացին ակտիվ ու արդյունավետ մասնակցություն ցուցաբերած և հեռավար դասընթացներ մշակած տարբեր մարզերի 40 ուսուցիչ այսօր արժանացել են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հավաստագրերի: Դասընթացը ստեղծել և վարել է ԿՏԱԿ-ի ՏՀՏ բաժնի մասնագետ Մարիետա Դումիկյանը:

Նշենք, որ Հայաստանի կրթական ցանցի (ՀԿՑ) կենտրոնական հանգույցում 2011թ. հունվարից գործում է «Հեռավար ուսուցում» հայալեզու համակարգը (learning.armedu.am), որը «Հայկական կրթական միջավայրի» ենթակայքերից մեկն է և ստեղծվել է 2010 թվականին՝ Moodle համագործակցային ուսուցման համացանցային ազատ միջավայրի հիման վրա Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում: Հեռավար ուսուցման համակարգը հնարավորություն է ընձեռում ՏՀՏ կիրառմամբ իրականացնել կրթական գործընթացներ (լրացուցիչ կամ շարունակական, վերապատրաստում կամ վերաորակավորում)` բոլոր մասնակիցներին տրամադրելով հավասար պայմաններ, քանի որ սովորողներն իրենք են հարմարեցնում ուսուցման գործընթացն իրենց պահանջներին ու հնարավորություններին (աշխատատեղ, ժամանակացույց և այլն)։ Համակարգի շահագործման ընթացքում ԿՏԱԿ-ը հեռավար ուսուցման հնարավորություններին ծանոթանալու և այն իրենց կրթական նպատակներին արդյունավետ ծառայեցնելու նպատակով պարբերաբար մարզերի ինֆորմատիկայի ուսուցիչների և դպրոցական ցանցերը սպասարկող մասնագետների համար կազմակերպել է մասնագիտական որակավորման hեռավար դասընթացներ՝ «Դպրոցի տեղային ցանցի շահագործման հմտությունների ուսուցում» թեմայով (2 դասընթաց՝ 80 մասնակից), իսկ տարբեր ուսումնական առարկաները դասավանդողների համար՝ «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով (10 դասընթաց՝ 375 մասնակից): Այս դասընթացների շնորհիվ հեռավար ուսուցման հմտություններին տիրապետող մասնագետները մշակել, համակարգում տեղադրել և անցկացրել են տարբեր ուսումնական առարկաների հեռավար դասընթացներ՝ գործընկերների, ուսանողների և աշակերտների համար: «Հեռավար ուսուցում» համակարգում ընդհանուր առմամբ (2011-2017թթ) կազմակերպվել է 209 դասընթաց, գրանցված է 2355 մասնակից:


 
Մարիետա Դումիկյան Նկարը
Հեռավար ուսուցման դասընթաց «Schoolsite.am տիրույթում դպրոցական կայքերի ստեղծում» թեմայով
Մարիետա Դումիկյան - Wednesday, 15 February 2017, 03:05 PM
 

«Հայկական կրթական միջավայրի» «Հեռավար ուսուցում» համակարգում փետրվարի 15-ին մեկնարկել է հերթական դասընթացը՝  «Schoolsite.am տիրույթում դպրոցական կայքերի ստեղծում» թեմայով, որին մասնակցության հայտ են ներկայացրել Հայաստանի բոլոր մարզերի դպրոցների 129 մասնագետներ: Հեռավար դասընթացի մասնակիցները չորս շաբաթվա ընթացքում կծանոթանան WordPress կայքերի կառավարման համակարգին, ձեռք կբերեն աշխատելու հմտություններ, համակարգի ֆորումում կքննարկեն ու կպարզաբանեն կայքերի ստեղծման գործընթացում առաջացած տարբեր հարցեր, որի արդյունքում կկարողանան լիարժեք գործարկել իրենց դպրոցների կայքերը:

Schoolsite.am հայալեզու տիրույթում, որը գործում է Հայաստանի կրթական ցանցի (ՀԿՑ) կենտրոնական հանգույցում, 1250 ուսումնական հաստատությունների տրամադրվել են ենթադոմեններ, կայքի ձևանմուշ-կաղապար և մուտքի հնարավորություն:

ՀԿՑ-ի կենտրոնական հանգույցում գործարկվող բոլոր կայքերի շուրջօրյա տեխնիկական սպասարկումը և խորհրդատվության տրամադրումն իրականացվում է անվճար հիմունքով:

 

 
Մարիետա Դումիկյան Նկարը
Ավարտվեց ևս մեկ «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով դասընթաց
Մարիետա Դումիկյան - Wednesday, 16 September 2015, 11:46 AM
 

Ավարտվեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Հեռավար ուսուցում» համակարգում կազմակերպված «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով դասընթացը:  Արդյունքում Շիրակի և Լոռվա մարզերից մասնակցած 19 ուսուցիչները սովորեցին՝ Moodle համակարգը, որի օգնությամբ մասնագետները ստեղծեցին տարբեր առարկաներից հետաքրքիր և բովանդակալից հեռավար ուսուցման համար նախատեսված դասընթացներ:

Դասընթացի  17 մասնակիցներ, ովքեր  ակտիվորեն մասնակցել են հեռավար դասընթացին և հաջողութամբ կատարել են բոլոր առաջադրանքները,ստացան հավաստագրեր։

Դասընթացավար Մարիետա Դումիկյան (ԿՏԱԿ-ի ՏՀՏ բովանդակության մասնագետ):

 
Մարիետա Դումիկյան Նկարը
Ավարտվեց «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» դասընթացը
Մարիետա Դումիկյան - Wednesday, 3 June 2015, 11:44 AM
 

Ավարտվեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Հեռավար ուսուցում» համակարգում երկու փուլով կազմակերպված «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով դասընթացը, որի արդյունքում Հայաստանի տարբեր մարզերից մասնակցած ուսուցիչները սովորեցին՝

• eXe ծրագրիը, որի օգնությամբ նրանք ստեղծեցին տարբեր առարկաներից էլեկտրոնային ուսումնական նյութեր:
• Moodle համակարգը, որի օգնությամբ մասնագետները ստեղծեցին տարբեր առարկաներից հետաքրքիր և բովանդակալից հեռավար ուսուցման համար նախատեսված դասընթացներ:

Դասընթացի  13 մասնակիցներ, ովքեր  ակտիվորեն մասնակցել են հեռավար դասընթացին և հաջողութամբ կատարել են բոլոր առաջադրանքները,ստացան հավաստագրեր։

Դասընթացավար Մարիետա Դումիկյան (ԿՏԱԿ-ի ՏՀՏ բովանդակության մասնագետ):


 

Բաց թողնել Հիմնական ընտրացանկ

Հիմնական ընտրացանկ

Բաց թողնել Navigation

Navigation

Բաց թողնել Օրացույց

Օրացույց

Կիր Երկ Երք Չոր Հնգ ՈՒր Շաբ
            1
2 Այսօր Monday, 3 September 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30