Այս տարի աշխատանքի բերումով Արցախում ապրեցի երեք ամիս։ փետրվար, օգոստոս և հոկտեմբեր։ Փետրվարի գրառումներս հավանաբար տեսել եք։ Սակայն օգոստոսի և հոկտեմբերի գրառումների մեծ մասը տեղադրել եմ այսօր, այդ պատճառով այստեղ դնեմ ցանկը, ըստ որի կարող եք կարդալ այն նյութերը որոնք ձեզ կհետաքրքրեն։ Եզնիկ Մոզյան Ճամփորդություն Աստղաշեն Շուշի․ Երկրագիտական թանգարան Ստեփանակերտի ոգին Ստեփանակերտի օդանավակայանը Աղդամ Հունոտի կիրճ, զոնտիկներ Արցախին վերաբերող երբևէ կատարված բոլոր գրառումները այստեղ են։ Բոլոր արշավա֊ճամփորդական գրառումներն էլ այստեղ։ Էնքա՜ն բան է հավաքվել գրելու, սակայն ժամանակ չկար, մոտակա մի քանի օրերին սպասեք հոգեբանական և փիլիսոփայական մի քանի գրքերի մասին գրառումներ, մեկ գրառում նրա մասին, թե ինչպես սովորել և սովորեցնել կոդը վրիպազերծելու արվեստը, մեկ մանկական գրքի քննադատություն և մեկ հատ էլ հայակական արտադրության մի հրաշալի ապրանքի գովասանք֊անվճար֊գովազդ։ Ու՜ֆ, գրեցի, հիմա էլ չէմ կարող պլստալ, ստիպված պիտի գրեմ այդ ամենը ։D ՀԳ։ փիլիսոփակական և հոգեբանականի մասին դեռևս միայն անուններ ասեմ ՝ Վիտգենշտեյն, Օլիվեր Սաքս, Ռամաչանդրան, Բորխես , Արթուր Կլարկ, Ֆեյերբենդ։ Հետաքրքրե՞ց