Կոլբա լաբի ամենամյա «Հանրային կառավարման նորարարության շաբաթը» հանրային միջոցառումների, փակ քննարկումների ու հանրային արշավների շարք է, որի ընթացքում մասնակիցները ծանոթանում են պետական կառավարման համակարգում կիրառվող նորարարական մեթոդների, քննարկում, թե ինչպես է հնարավոր ապահովել քաղաքացիների և կառավարության առավել արդյունավետ համատեղ աշխատանքը և թե ինչպես մատուցել առավել մարդկակենտրոն հանրային ծառայություններ:2018թ. միջոցառումների շարք...
Կոլբա լաբի կողմից իրականացվող «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, նախորդ տարիների ընթացքում պետական հաստատություններում տեղի են ունեցել մի շարք նորարար գաղափարների մրցույթներ: Մրցույթները փորձարարական հարթակ են ծառայում այն պետական ծառայողների համար, ովքեր համակարգի ներսում որոշակի խնդիրներ էին տեսնում և պատրաստ էին նորարար և այլընտրանքային լուծումներ առաջարկել:Մրցույթների միջոցով ...
Զարգացման ինչպիսի միտումներ և ինչպիսի խնդիրներ ու մարտահրավերներ են տեսնում Հայաստանում ապրող մարդիկ: Ինչ հնարավորություններ և ապագա պլաններ ունի շարքային քաղաքացին, և ինչպես է վերաբերում պետական կառույցներին ու միջազգային զարգացման կազմակերպություններին: Որքանո՞վ են երջանիկ Հայաստանում ապրող մարդիկ: Ըստ «Կովկասյան բարոմետր» 2017 հետազոտության արդյունքների, հարցվածների արձագանքը վերջին հարցին միջինում արձանագրել է 6.8 բալ...
Մեր Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է ու դարերի ընթացքում բազմաթիվ վերամարմնավորումներ է ունեցել. ժամանակին մետաքսի ճանապարհի կարևոր հանգույցներից մեկը, նորագույն ժամանակներում՝ ուտոպիստական կանաչ քաղաքի պրոյեկտ: Ինչպիսի՞ն կլինի քաղաքի հաջորդ կերպարանափոխությունը:
Ի՞նչ կլինի գրված Երևանի պատմության ժամանակագրության մեջ 100 տարի հետո: Միգուցե մեր ժամանակները նշանավորվեն որպես նոր վերափոխման ժամանակաշրջան ու ազդարարեն խելացի քաղաքի ծնունդ:
Դարձեք այս պատմության մի մասը մինչև հոկտեմբերի 13-ը:
21-րդ դարի պահանջները մշտապես փոփոխվում են, և աշխարհի բոլոր անկյուններում այդ պահանջներին համապատասխան որակյալ և պրոգրեսիվ կրթություն ապահովելու խնդիր կա:
Հայաստանի ապագան մեծապես կախված է այն բանից, թե արդյո՞ք մենք կկարողանանք հնացած ուսուցման ավանդույթներից անցում կատարել դեպի ժամանակակից, դինամիկ և տեխնոլոգիական լուծումներով և նոր հնարավորություններով հագեցած համակարգ:
Կոլբա լաբը փնտրում է նորարար մտքերով, ստեղծագործ մտածողությամբ, նախաձեռնող անհատներ և խմբեր, ովքեր գիտեն, թե ինչպես բարելավել գոյություն ունեցող կրթական պրոցեսներն ու մեխանիզմները: Հետաքրքրե՞ց, ուրեմն դիմեք մեզ մինչև 2017թ. հունիսի 19-ը, լրացնելով հայտը: