1889

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարիներ
1885 · 1886 · 1887 · 188818891890 · 1891 · 1892 · 1893
Տասնամյակներ
1860‑ականներ · 1870‑ականներ1880‑ականներ1890‑ականներ · 1900‑ականներ
Դարեր
XVIII դարXIX դարXX դար

1889 թվական, ոչ նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է երեքշաբթի։ Սա մեր թվարկության 1889 թվականն է, XIX դարի 89-րդ տարին։

1889 թվականն
այլ օրացույցներով
Գրիգորյան օրացույց 1889
MDCCCLXXXIX
Հուլյան օրացույց 1888—1889 (հունվարի 13 -ից)
Հուլյան օրացույց
բյուզանդական շրջան
7397—7398
(սեպտեմբերի 13-ից)
Հռոմի հիմնադրումից սկսած 2641—2642 (մայիսի 3-ից)
Հայկյան տոմար 4381—4382 (օգոստոսի 11-ից)
Հայոց շարժական տոմար 1338
ՌՅԼԸ
Հրեական օրացույց
5649—5650

ה'תרמ"ט — ה'תר"ן

Իսլամական օրացույց 1306—1307
Չինական օրացույց 4585—4586
戊子 — 己丑
դեղին առնետ — դեղին ցուլ
Եթովպական օրացույց 1881—1882
Հին հնդկական օրացույց
- Վիկրամ սամվատ 1945—1946
- Շակա սամվատ 1811—1812
- Կալի յուգա 4990—4991
Իրանական օրացույց 1267—1268
Բուդդայական օրացույց 2432

Դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիան դարձավ սահմանադրական միապետություն։

Ծնունդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արփիար Տեր-Մարգարյան, խմբագիր, մանկավարժ, արձակագիր: 1902 թվականին ավարտելով Բիթլիսի ամերիկյան վարժարանը՝ որպես ուսուցիչ մեկ տարի աշխատել է նույն վարժարանում, այնուհետև մեկ տարի ուսուցչություն է արել Մուշի ամերիկյան վարժարանում: 1905-1909 թվականներին հաճախել է Խորբերդի ամերիկյան քոլեջ, որն ավարտելուց հետո մեկ տարի լինում է Բիթլիսի ամերիկյան վարժարանի տնօրենը: Երկու տարի սովորում է Ստամբուլի իրավաբանական վարժարանում՝ միևնույն ժամանակ ավարտելով Պահեստի սպայի զինվորական վարժարանը: Մասնակցել է Բալկանյան և Առաջին համաշխարհային պատերազմներին, որոնց ընթացքում ստացել է հարյուրապետի աստիճան և որոշ ժամանակ եղել է Ոստիկանական զորքերի փոխտնօրեն: 1918 թվականին, վերադառնալով Կ. Պոլիս, մինչև 1921 թվականը Յետիգուլեի Ս. Փրկիչ և Օրթագյուղի որբանոցներում հայերեն և անգլերեն է դասավանդել: 1921-1933 թվականներին նախ որպես ուսուցիչ, ապա տնօրեն պաշտոնավարում է Սամաթիայի Սահակյան-Նունյան վարժարանում: Այնտեղից որպես դաստիարակ և հայերենի ուսուցիչ տեղափոխվում է Կեդրոնական վարժարան: 1939-1941 թվականներին եղել է Կեդրոնական վարժարանի փոխտնօրենը: Կեդրոնական վարժարանից հեռացել է 1945 թվականին: 1950-1953 թվականներին պաշտոնավարել է Պեզազյան վարժարանում: 5-րդ և 6-րդ դասարանների համար գրել է դասագրքեր «Աղբերակ» անունով: Վերահրատարակել է Արամ Անտոնյանի «Գանձարան»-ները՝ լրացնելով պարունակությունը: Նրա պատմվածքներն ամփոփված են «Արձագանգ» (Կ. Պոլիս, 1946) և «Անցորդը» (Կ. Պոլիս, 1962) ժողովածուներում: 1932-1949 թվականներին եղել է Ս. Փրկիչ ազգային հիվանդանոցի տարեգրքերի խմբագիրը: Տարեգրքերի ամսաթերթ դառնալուց հետո ևս վեց տարի եղել է խմբագիրը[1]:== Ծանոթագրություններ ==
  1. Սփիւռքահայ արդի գրականութիւն (խմբ. խմբագրող և համադրող՝ Սեդա Ծաղիկեան-Տէմիրճեան), Միշիկըն, «Ռօյըլ Օք», 1994, էջ 52 — 536 (հատոր Ա), 780 (հատոր Բ) էջ։

[[Կատեգորիա:Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ]

Մահեր[խմբագրել | խմբագրել կոդը]