Ավելի քան երկու հազարամյակի պատմություն ունի ազդեցիկ պետությունների միջեւ հավասարակշռություններ ձեւավորելու, տարբեր բեւեռների միջեւ մանեւրելու քաղաքական այլընտրանքի հայկական փորձը: Աշխարհաքաղաքական իրողությունները եւ դերակատար ուժերի հարաբերակցությունն են դրդել, որ անկախ, կիսանկախ կարգավիճակում եւ նույնիսկ անկախության բացակայության պայմաններում հայոց ճակատագիրը այս կամ այն չափով տնօրինող օրվա գործիչները շատ հաճախ որդեգրեն այս գործելաձեւը, երբեմն նաեւ անտեսելով մասնավոր նախընտրությունները:…
Մտորումներ համաժողովից առաջ
Սեպտեմբերի 18-ին աշխատանքները կսկսի ավանդական դարձած եւ վեցերրորդ անգամ գումարվող Հայրենիք-Սփյուռք համաժողովը: Ի սկզբանե ոչ ոք կասկածի տակ չի դրել այս համաժողովների կարեւորությունը, որպես հայրենիքն ու սփյուռքը կամրջելու միջոց: Միաժամանակ մշտապես արծարծվել է դրանց արդյունավետության, առավել մեծ օգտակարության ծառայեցնելու խնդիրները: Խորհրդային համագումարներ հիշեցնող մեծաքանակ կազմով այս ժողովների համար անխուսափելի է ցուցադրական կամ ավելի ընդունված բնորոշմամբ՝…
Վերարժեւորումների ժամանակը
Խորհրդարանական «Ելք» դաշինքը վերջերս առաջարկեց փոփոխել մայրաքաղաքի մի շարք փողոցների անվանումները: Խնդիրը մասնավորապես վերաբերում էր որոշ բոլշեւիկ գործիչների անուններին: Այս նախաձեռնությունը լրատվամիջոցներով ու սոցցանցերով լայն քննարկումների առիթ դարձավ, կարծես իրապես էլ պատճառը հասունացած էր եւ խոսակցության ծավալման համար միայն առիթ էր հարկավոր: Իհարկե եթե ոչ երեկ ու այսօր, ապա մի օր անխուսափելիորեն այդ քննարկումները սկսվելու…
Ինքնուրույն գոյության աստվածային իրավունքը
2017 թվականին լրանում է պատմական հեղաշրջիչ իրադարձության՝ ռուսական բոլշեւիկյան հեղափոխության եւ խորհրդային պետության հիմնադրման հարյուր տարին: Այս փաստը առիթ դարձավ, որ դեռեւս մեկ-երկու տարի առաջ Ռուսաստանում քննարկումներ սկսվեին հեղափոխության արդյունքների ու հետեւանքների, ինչպես նաեւ հետագայում, խորհրդային պատմուճանով վերակենդանացած կայսրության քայքայման պատճառների շուրջ: Հայտնի է, որ նախադեպը չունեցած հասարակարգային փոփոխությունը հնարավոր էր դարձել պատմական բնականոն զարգացման…
Մեր բոլորի սեփականությունը
Առաջին հանրապետության ստեղծման 100 -ամյակի կապակցությամբ ստեղծված պետական հանձնաժողովը կազմում է 2018-թվականին իրականացվելիք միջոցառումների ծրագիրը: Ողջունելի է, որ հանձանժողովն ստեղծվել է հոբելյանական տարվանից գրեթե մեկ տարի առաջ եւ դատելով Երեւանի քաղաքապետարանի համապատասխան որոշումներից` արդեն իսկ ինչ-ինչ նախաձեռնություններ հաստատվում եւ նույնիսկ գործադրման ընթացք են ստանում: Այդ նախաձեռնությունների հարցում քաղաքապետարանի եւ պետական հանձնաժողովի գործունեությունը որքանով է փոխկապակցված…
Դարձյալ «Խոստում» ֆիլմի մասին
Այս օրերին հայաստանյան եւ Սփյուռքի մամուլը բազմիցս անդրադարձան Հայոց ցեղասպանության մասին պատմող, ամերիկյան արտադրության «Խոստում» ֆիլմին: Մեզանում առկա հետաքրքրությունը բնական է նախ այն պատճառով, որ ազգային զգայուն թեմայով ստեղծվել է հերթական ֆիլմը եւ իհարկե ունենք այն ակնկալիքը, թե հոլիվուդյան արտադրության եւ համապատասխան «փայլ» ունեցող կինոնկարը կարող է նպաստել աշխարհում հայոց ցեղասպանության թեմայի քարոզչությանը: Անդրադառնանք բուն…
Հայոց բանակը
Հունվարի 28-ը հայոց բանակի ծննդյան օրն է: Նորաստեղծ հանրապետության զինված ուժերը ծնվեցին կռվի դաշտում, հընթացս մարտական մկրտություն անցնող կամավորական ջոկատների հիմքի վրա: Հայոց պետական բանակը երկար ժամանակ դեռ պիտի կրեր կամավորական իր թթխմորի ազդեցությունը: Նորաստեղծ պետական բանակը ձեւավորվեց խորհրդային բանակից կամավորապես հայրենիք վերադարձաց արհեստավարժ սպաների, բայց հիմնականում պատերազմի դպրոցն ավարտած կամավորականների ուժերով: Չժխտելով խորհրդային զորքերից…
ՈՒ՜Ր Կ՚ ԵՐԹԱՅ ՍՓԻՒՌՔԸ
Հայկական Սփիւռքը միաձոյլ եւ մէկ ամբողջութիւն չէ եղած եւ չի կրնար ըլլալ։ Ենթակայ ըլլալով տուեալ երկրի շրջապատէն պարտադրուած իրավիճակներու, Սփիւռքի իւրաքանչիւր գաղթօճախ զարգացուցած է իր սեփական նկարագրային եւ ոճային յատկութիւնները։ Այս կացութիւնը, անշուշտ, արդիւնք է բնական հոլովոյթի, որ անխուսափելի է որեւէ հայկական գաղութի պարագային։ Սակայն իր նպատակային կեցութեան մէջ Հայկական Սփիւռքը զարգացուցած է միաձոյլ եւ…
Իրանում Քրդական Շարժման Մասին
ՍԱՐԳԻՍ ՄԿՐՏՉԵԱՆ Իրանի Քրդստանի ժողովրդավար կուսակցութեան գլխաւոր քարտուղար Մոստաֆա Հեջրին 2016 թ. սեպտեմբերի 19-ին բրիտանական Բի.Բի.Սի. լրատուամիջոցին տուած հարցազրոյցի ժամանակ յայտարարել է, որ «կուսակցութեան փիշմերգէները (առաջամարտիկներ – Ս.Մ.) Իրանի Քրդստանում զինեալ պայքարի մէջ են մտել Իրանի իշխանութիւնների դէմ[1]»։ Հեջրին յայտարարել է նաև, որ իր կուսակցութիւնը Քրդստանում պայքարի «նոր փուլ» է սկսում, որի իմաստն է «կուսակցութեան…
Ռուսաստան-Թուրքիա՝ մերձեցման խնդիրներ
Օգոստոսի սկզբին, նախագահներ Պուտինի եւ Էրտողանի հանդիպումով, արմատականօրէն փոխուեց տարածաշրջանի գլխաւոր ուժերից՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի փոխյարաբերութիւնները։ Տաս ամիս անընդմէջ թշնամական դիրքերից միմեանց հասցէին քննադատական եւ սպառնական յայտարարութիւններից յետոյ, այսօր, իրավիճակը էականօրէն տարբեր է, եւ այդ փոփոխութիւնը կատարուեց շատ արագ։ Մի կողմից Ռուսաստանի Դաշնութեաեն (ՌԴ) յարաբերութիւնների վատթարացումը Արեւմուտքի հետ, որպէս հետեւանք ուկրայնական ճգնաժամի եւ յատկապէս Ղրիմի…