ԵՐԵՎԱՆ – Հայաստանի շուկաներում անցկացրած հետազոտությունը պարզել է, որ վաճառքում առկա «մոլոկանի թթվի» շուրջ 92% չի համապատասխանում սահմանված չափանիշներին։ Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը,- «Իրավիճակն էլ ավելի ծանր է քան [Read more…]
Էլվիս Փրեսլիի երևանյան համերգը չեղարկվել է
ԵՐԵՎԱՆ ֊ Հանրահայտ ամերիկացի երգիչ Էլվիս Փրեսլիի երևանյան համերգը չեղարկվել է: Համերգի մասին տեղեկատվությունը հանվել է ռոք֊ն֊ռոլի արքայի պաշտոնական կայքում տեղադրված համերգացանկից:
Այսօր վաղ առավոտյան Փրեսլիի պրոդուսերական գրասենյակը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ։ «Ցավով ենք նշում որ Էլվիսի հանդիպումը հայ հանդիսատեսի հետ պետք է մի փոքր էլ հետաձգվի բացառապես տեխնիկական պատճառներով։ Եթե չխանգարեն Երևանում հետաձգված այլ համերգները, պարոն Փրեսլին հանդես կգա արդեն մարտին՝ մեկնարկելով կանանց միամսյակը Հայաստանում։» [Read more…]
Երկիր Ծիրանիի անդամին նկարահանել են դեղձ ուտելիս (18+)
ԵՐԵՎԱՆ – Համացանցում այսօր հայտնվել է դեղձ ուտող կնոջ լուսանկար, որի հեղինակը ակնարկում է թե նկարում պատկերված է «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներից մեկը։ Մինչ սոցցանցերի որոշ օգտատերեր պնդում են, որ լուսանկարում դեղձ անուշ անող կինը անձամբ կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է, «Երկիր Ծիրանիի» մամուլի ծառայությունը հրաժարվեց որևէ կերպ մեկնաբանել լուսանկարը։ «Դրանք շահարկումներ են, [Read more…]
Դաշնակցականը դատապարտել է տատմորը պաշտպոնողներին
ԵՐԵՎԱՆ – Դաշնակցական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը, ում «գործ տալու» ինստիտուտի մասին ելույթը հայտնվել էր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում այսօր անդրադարձել է տատմորը պաշտպանողներին։ ԱԺ դահլճում պատգամավորը խստորեն դատապարտել է այն բոլոր հայազգիներին, ովքեր անկաշկանդ տատմորը սատար են կանգնում։ «Է հետո՞։ Էս ու՞ր ենք գնում, սիրելի գործընկերներ, ի՞նչու ենք դավաճանում մեր հայու գենը, մեր տեսակը։ [Read more…]
Եթե հայտնի սերիալները նկարվեին Հայաստանում
Մի պահ պատկերացնենք ինչպիսին կլինեին հայտնի ամերիկյան և բրիտանական սերիալները, եթե նկարահանվեին [Read more…]
Օպերայի շենքում կբացվի առաջին զուգարանը
ԵՐԵՎԱՆ – Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հայտարարությունը այն մասին, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում կբացվի առաջին զուգարանը շատ հակասական գնահատականների է արժանացել հանրության մոտ։ «Մշակույթ առանց զիջումների» նացիոնալ֊սոցիալիստական ՀԿ նախագահ Ասկոլդ Ճշմարիտյանի կարծիքով զուգարանի բացումը նման մշակութային կոթողում պարզապես ազգային խայտառակություն է։ «Մի պահ ուղղակի լարեք ձեր երևակայությունը [Read more…]
ՀՀԿ-ն պաշտոնական շնորհակալություն ուղղեց 70-նն անց քաղաքացիներին
ԵՐԵՎԱՆ – ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ժամեր առաջ տեղի ունեցած հանդիպումից հետո կուսակցության խոսնակը շնորհակալություն հայտնեց տարեց ընտրազանգվածին ամեն ինչի համար: Ուղերձում կարևորվում է նրանց դերը հաջող ընտրություններ կազմակերպելու հարցում: [Read more…]
Արթուր Բաղդասարյանը կրկին կփոխի իր բջջային օպերատորին
ԵՐԵՎԱՆ – Շրջանառվող լուրերի համաձայն Հայկական վերածնունդ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կրկին պատրաստվում է փոխել իր բջջային օպերատորին։ Այս անգամ նա UCom օպերատորից կտեղափոխվի Բիլայն։ Հիշեցնենք որ ի սկզբանե Արթուր Բաղդասարյանը հանդիսանում էր Արմենթել (Բիլայն) բջջային օպերատորի բաժանորդ։ Սակայն 2008թ. նա անսպասելիորեն տեղափոխվեց ՎիվաՍել, [Read more…]
Ադրբեջանը շատ մոտ է հայտնի N զորամասի վայրը հայտնաբերելուն
ԲԱՔՈՒ – Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր կայացած ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց, որ զինված ուժերի գլխավոր շտաբը մոտ օրերի ընթացքում վերջապես կբացահայտի Հայաստանի N զորամասի գտնվելու ճշգրիտ վայրը։ «Տարիներ շարունակ մենք ընթերցում էինք հայկական մամուլը ու գրեթե ամեն օր հանդիպում էինք առնվազն մեկ հիշատակում չարաբաստիկ N զորամասի մասին։ Օգտագործելով մեր լավագույն հետախույզների [Read more…]
Սամվել Ալեքսանյանը կբացի իր առաջին բիզնեսը
ԵՐԵՎԱՆ – Այսօր հայտնի դարձավ, որ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է հիմնել իր առաջին բիզնեսը։ Պատգամավորի խոսքով այդ գաղափարը իրեն տվել են լրագրողները, որ տարիներ շարունակ մեղադրել են ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար։ «Այնքան ասեցին-ասեցին, որ որոշեցի իսկապես մի փոքրիկ սեփական գործ ստեղծել»,- անկեղծացավ Ալեքսանյանը՝ «հաջորդ ընտրությունները այդքան էլ հեռու չեն ու Աստված գիտի ես կանցնեմ թե ոչ։ [Read more…]