ԲԱՔՈՒ – Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր կայացած ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց, որ զինված ուժերի գլխավոր շտաբը մոտ օրերի ընթացքում վերջապես կբացահայտի Հայաստանի N զորամասի գտնվելու ճշգրիտ վայրը։ «Տարիներ շարունակ մենք ընթերցում էինք հայկական մամուլը ու գրեթե ամեն օր հանդիպում էինք առնվազն մեկ հիշատակում չարաբաստիկ N զորամասի մասին։ Օգտագործելով մեր լավագույն հետախույզների և զինված ուժերի գլխավոր շտաբի ողջ ներուժը՝ աննախադեպ մոտեցել ենք N զորամասի հստակ կոորդինատները գտնելուն»,- նշել է Հասանովը։
«Խորամանկ հայերը տարիներ շարունակ ամեն կերպ թաքցնում էին N զորամասը՝ այն նկարագրելով մեկ որպես հսկայական, մեկ որպես փոքր զորամաս՝ մեկ այն հավարում էր՝ մեկ հյուսիսում։ Բայց մեր հետախույզներին մոլորեցնելը հեշտ չէ։ Մենք հստակ տվյալներ ունենք, որ Հայաստանում կան նաև A, B, C, D, E, F, G, H, I, J, K և L զորամասեր ու դրանց բացահայտումն ընդհամենը ժամանակի հարց է»,- հանդիպման ավարտին հայտարարեց նախարարը։
Նա վստահեցրեց, որ N զորամասի վայրը բացահայտող սպան կստանա դրամական պարգև և շնորհակալագիր անձամբ երկրի փոխ և անփոփոխ նախագահներ Ալիևներից։