Ենիչերիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուրադ IV-ը ենիչերիների հետ

Ենիչերիներ (օսման.՝ يڭيچرى yeniçeri - նոր զինվոր), կանոնավոր հետևակ սուլթանական Թուրքիայում։ Ենիչերի զորքերը ստեղծվել են 14-րդ դարում։ Սկզբում հավաքագրվում էին ռազմագերիներից, իսկ ավելի ուշ՝ համալրվում Օսմանյան կայսրության քրիստոնյա պատանիներով, որոնք վաղ հասակում խլվում էին ծնողներից, իսլամացվում և վարժեցվում ռազմական գործին։ Ենիչերիները սուլթանական գահի հենարանն ու երկրի ոստիկանական կարևոր ուժն էին։ Հաճախակի միջամտելով կառավարության քաղաքականությանը՝ ենիչերները դարձան պալատական հեղաշրջումների մշտական մասնակիցներ և հետադիմական ուժ։ Ենիչների կորպուսը վերացրեց Մահմուդ 3-րդը 1826 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 517 CC-BY-SA-icon-80x15.png