Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Ստանալով «Կարօ Սասունիի Սերունդ» Անունը` 52 Նորագիրներ Անցան ՀՅ Դաշնակցութեան Շարքերը

Երէկ առաւօտեան Պուրճ Համուտի Ազգային գերեզմանատան ՀՅԴ պանթէոնին դիմաց դաշնակցական ընկերներու հոծ բազմութեան մը ներկայութեան Լիբանանի երիտասարդական եւ Զաւարեան ուսանողական միութեան շարքերէն 52 անդամներ տուին իրենց դաշնակցականի երդումը եւ մկրտուեցան դաշնակցական մեծանուն գործիչ ու մտաւորական «Կարօ Սասունի սերունդ» անունով: Օրուան կնքահայրն էր ՀՅԴ Բիւրոյի երկար տարիներու բազմավաստակ անդամ, պատմաբան, «Ազդակ»-ի եւ Համազգայինի հայագիտական հիմնարկի նախկին…

Ֆրանսիայի հայ համայնքը նախագահական ընտրություններում որևէ թեկնածուի սատարելու որոշում չունի

Ֆրանսիայի հայ համայնքն այդ երկրում առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններում որևէ թեկնածուին աջակցելու հստակ դիրքորոշում չունի: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, այս իրավիճակը պայմանավորված է այն հանգամանքով, որ թեկնածուները ևս. «բավականին ներդրում չունեցան»: «Շարունակում ենք աշխատել: Արդյոք համայնքի որոշ կազմակերպություններ կամ կուսակցությունները հստակ դիրքորոշում կարտահայտե՞ն,…

Հոլանդիայում հակահայկական կոչեր արած Աշկինի դատավճիռը կհրապարակվի մարտի 17-ին

Հոլանդիայում հայերի նկատմամբ զանգվածային բռնությունների կոչ արած Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինի դատավճիռը կհրապարակվի մարտի 17-ին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը, ամենայն հավանականությամբ, դատարանը պատժիչ որոշում կկայացնի: «Դատի ընթացքը ցույց տվեց, որ ուրիշ ելք, հազիվ թե, լինի: Այսինքն` սպասում ենք, որ զանգվածային բռնության կոչ անող Իլհամ…

Լույս է տեսել Լիբանանի «Ազդակ» թերթի 90-ամյա հոբելյանի բացառիկ համարը

Լույս է տեսել Լիբանանի «Ազդակ» թերթի 90-ամյա հոբելյանի բացառիկ համարը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: Շուրջ 450 էջից բաղկացած բացառիկ համարը ներկայացնում է պարբերականի պատմությունը, անցած ուղին: Ամսագրում զետեղված են ՀՀ, Արցախի Հանրապետության նախագահների, ՀՀ սփյուռքի նախարարի, հայ եկեղեցու հոգևոր պետերի և այլ նշանավոր գործիչների ուղերձները: «Մարտի 8-ի երեկոյան…

Նոր սկիզբ՝ հանուն իրավահավասար ու արժանապատիվ Հայաստանի

Մարտի 8-ը, մեծ հանդիսավորությամբ, Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ նշվել է 1919 թ.-ին՝ անկախության հռչակումից հետո՝ հենց առաջին տարում։ 1918թ. Խորհրդարանական ընտրություններում հաղթում է ՀՅԴ-ն, ու որպես սոցիալիստական քաղաքական ուժ՝ արժևորում կանանց հավասար իրավունքը։ Ի դեպ, 1918 թ-ին, երբ դեռ Եվրոպայում կանայք պայքարում էին Ընտրելու իրավունք ունենալու համար, Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանում կանայք Ընտրվում էին։ Անգամ՝…

ՀՅԴ-ն կներկայացնի իր նախընտրական պլատֆորմը

Սույն թվականի մարտի 5-ին` ժամը 13:00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կներկայացնի կուսակցության նախընտրական պլատֆորմը: Ներկա կլինեն ՀՅԴ համապետական և վարկանիշային թեկնածուները:

Արգենտինահայերը Ադրբեջանի դեսպանության առջև բողոքի ցույց են անցկացրել

Արգենտիանահայերը Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամբ բողոքի ցույց են անցկացրել Արգենտինայում Ադրբեջանի դեսպանության առջև: Ինչպես հաղորդում է Prensa Armenia-ն, ցույցին մասնակցել են նաև մեծաթիվ հոմենթմենականներ: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար ռեժիմը միլիոնավոր նավթադոլլարներ է ծախսում իր կոռումպացված կառավարության իմիջը մաքրելու համար` միաժամանակ քաղաքացիական բնակչությանը պահելով ծայրահեղ աղքատության մեջ, ճնշելով լրագրողներին ու ընդդիմությանը»,-…

Ուժեղ համայնքները կայուն զարգացած տարածքների գրավականն են

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ոլորտում աշխատող միջազգային, հասարակական կազմակերպությունների, գիտա-ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների, փորձագետների, նաեւ ոլորտում բազմամյա գործունեության փորձ ունեցող ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է ոլորտի օրակարգային առաջնահերթությունները, ծրագրերը, դրանց իրականացման ուղղությամբ անելիքները և տարածքների զարգացման ընդհանուր խնդիրները: «Սիրելի բարեկամներ, տեղեկացնեմ ձեզ, որ անցյալ տարի հավանության արժանացավ ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարություն…

ՀՀ դպրոցներում ցեղասպանություն կդասավանդեն

ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս, Հայոց ցեղասպանությանը եւ Հայ դատին նվիրված դասագրքերի հեղինակ Ռուբինա Փիրումյանը ստեղծել է «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ուսուցչի համար ձեռնարկ, որը դպրոցների ուսուցիչների մասնակցությամբ քննարկվեց ԿԳ նախարարությունում՝ մարտի 1-ին: Ձեռնարկն ի սկզբանե նախատեսված է եղել Սփյուռքի դպրոցների համար, իսկ 2016-ին ձեռնարկի լրամշակված տարբերակը ԿԳ նախարար Լեւոն…

Ալիևի` Ֆրանսիա կատարելիք այցի օրը հայ համայնքը բողոքի ցույց կկազմակերպի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիա կատարելիք այցի օրը` մարտի 14-ին, տեղի հայ համայնքը բողոքի ցույց կկազմակերպի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը: «Ալիևը հանդիպելու է Ֆրանսիայի նախագահի հետ: Մենք ցույց ենք անցկացնելու, որ դատապարտենք նրա այցելությունը Ֆրանսիա, դատապարտենք Ալիևի ռեժիմը, Ադրբեջանին զինելու գործընթացը, իհարկե, նաև զորավիգ…