Լուրեր

Հայաստանի կրթական գործունեության գլոբալ նպատակը հայ տեսակի շարունակականության ապահովումն ու մրցունակության բարձրացումն է

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Լոֆթ կենտրոնում հանդիպում է ունեցել մի խումբ երիտասարդների հետ, որի ընթացքում նախարարը հանդես է եկել կրթության համակարգի դերի և նշանակության, մասնագիտության ընտրության, աշխատաշուկայի և մասնագիտական կրթության կապի փոխկապակցության և այլ հարցերի մասին դասախոսությամբ: Անդրադառնալով ավագ դպրոցից դեպի համալսարան անցմանը՝ նախարարը նշել է, որ ավագ դպրոցի դասական մոդելի նպատակն…

Կրթության և գիտության ոլորտում ներդրումային պատկերը հաջողված է

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կառավարության հանձնարարականի համատեքստում անդրադարձել է կրթության և գիտության ոլորտում ակնկալվող ներդրումային ծրագրերին: ԿԳ նախարարի գնահատմամբ՝ ոլորտի ներդրումային պատկերը հաջողված է. «Այն ծրագրերը, որոնք ենթադրում էին շարունակականություն, բնականաբար, 2017 թվականի ընթացքում շարունակվելու են՝ ապահովելով ոլորտում ներդրումային միջավայրի զարգացումը: Մասնավորապես նախարարն առանձնացրել է մի քանի…

ՀՅԴ ընտրական ցուցակը

ՀՅԴ ցուցակի առաջին 30 անունները 1. Արմեն Ռուստամյան 2 .Աղվան Վարդանյան 3. Դավիթ Լոքյան 4. Արմենուհի Կյուրեղյան 5. Լևոն Մկրտչյան 6 .Արծվիկ Մինասյան 7. Արմեն Բաբայան 8. Ռուզաննա Առաքելյան 9. Սպարտակ Սեյրանյան 10. Միքայել Մանուկյան 11. Արտակ Սարգսյան 12. Նունե Պետրոսյան 13. Արտավազդ Սահակյան 14. Աշոտ Սիմոնյան 15. Արթուր եղիազարյան 16. Մանուկյան Լիլիթ 17. Առաքելյան…

ԱԺ-ն պետք է հանդես գա հայտարարությամբ. Աղվան Վարդանյանը` Լապշինի արտահանձնման մասին

Այսօր ԱԺ քառօրյա նիստը մեկնարկեց ԱԺ պատգամավորների կողմից Լապշինի արտահանձնման դեմ բողոքի ու քննադատական ելույթներով: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց. «Հարգելի’ խորհրդարան, ժամանակն, իհարկե, այնպիսին է, որ բոցաշունչ ելույթներով կարելի է զբաղվել, բայց ես ավելի գործնական առաջարկություն ունեմ: Նախ` դեռ շաբաթներ առաջ, երբ խնդիրն առկա էր, Դաշնակցության ուսանողական ու երիտասարդական միությունները մի ակցիա…

500 նոր աշխատատեղեր` միջինից բարձր աշխատավարձով. ներդրումային 132 ծրագիր է ներկայացվել

Մարզերում ներդրումային ծրագրեր իրականացնելու 44 նախագծից 34-ը կառավարությունն արդեն հաստատել է, ինչը նշանակում է, որ այս տարի մի քանի հարյուր նոր աշխատատեղեր կբացվեն: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ամփոփեց վերջին 2,5 ամսում, վարչապետի գլխավորությամբ, մարզեր շրջայցը ու դրանց շրջանակներում ծնված ներդրումային, նախարարության ընդհանուր ծրագրերն ու այն քայլերը, որոնք…

ԿԳ նախարարը ներկայացրեց դպրոցական դասագրքերի որակի ու բովանդակության խնդրի լուծման տարբերակներ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Tert.am-ի հարցին ի պատասխան, թե կիսո՞ւմ է ՀՀ վարչապետի մտահոգությունը Հայաստանի դպրոցական դասագրքերի որակի ու բովանդակության մասով, պատասխանեց, որ իրենք ևս խնդիրը մի քանի անգամ բարձրացրել են և այդ մասին խոսել: Ըստ նախարարի՝ խնդրի լուծումը, իրենց կարծիքով, Կրթության ազգային ինստիտուտում դասագրքաստեղծ կենտրոնի գոյությունն է: «Այսինքն՝ ոչ թե նստեն…

Նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրել է նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն Արարատի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին: Նախարարը շնորհավորել է Արամայիս Գրիգորյանին` պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Դավիթ Լոքյանը նշել է, որ պարոն Գրիգորյանը նոր մարդ չէ մարզետարանում, քաջածանոթ է մարզի խնդիրներին և հույս հայտնել, որ իբրև աշխատասեր անձնավորություն, նա կկարողանա արդյունավետորեն լուծել մարզի խնդիրները:…

Դավիթ Լոքյանն ընդունել է «Հայ օգնության միություն» կազմակերպության պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է «Հայ օգնության միություն» (ՀՕՄ) կանանց բարեգործական կազմակերպության պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության անդամներին` նախարարը բարձր է գնահատել ՀՕՄ-ի հասարակական, բարեսիրական, համահայկական գործունեությունը: Նախարարը հյուրերից հետաքրքրվել է համայնքներում կազմակերպության կողմից իրականացվող ընթացիկ և հետագա ծրագրերի մասին: Հյուրերը նախարարին են ներկայացրել 2014թ.-ից ի վեր ՀՀ Տավուշի և Վայոց…

Երկարամյա արդյունավետ գործունեության համար Դավիթ Լոքյանը եւ Լեւոն Մկրտչյանը պարգեւատրվել են

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Պետական կառավարման համակարգում երկարամյա արդյունավետ գործունեության համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը եւ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել «Veolia ջուր» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Կրիստիան Լըֆեի հետ

Դեկտեմբերի 19-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել «Veoliaջուր»ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Կրիստիան Լըֆեի հետ: Ֆրանսիական հայտնի ընկերությունը դարձել է Հայաստանում ջրամատակարարման միասնական օպերատոր և 2017 թվականի հունվարի 1-ից կսկսի իր աշխատանքը Հայաստանում: Ողջունելով հյուրին՝ նախարար Մինասյանը վստահություն է հայտնել, որ ընկերությունն արդյունավետ աշխատանք կծավալի մեր երկրում՝ ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման աշխատանքներն…