Երկուշաբթի՝ խմբագրակազմի հերթական ժողովի ժամանակ խմբագիրս դեղնավուն թղթի վրա գրված մի հեռախոսահամար փոխանցեց՝ հանձնարարելով նյութ պատրաստել պատերազմի մասնակից, Պատարայի ինքնապաշտպանական ջոկատի հիմնադիրներից մեկի՝ դաշնակցական Գուլիվերի մասին։ Ջոնաթան Սվիֆթի արկածային գրքի հերոսի անունը լսելով՝ իսկույնեւեթ հարցրի, թե՞ իրոք այդպես է այդ մարդու անունը։ «Անունը Սուրեն է, բայց բոլորը նրան գիտեն՝ որպես Գուլիվեր»,- եղավ պատասխանը։ Սուրեն Օհանյանի հետ հանդիպեցինք երկու օր անց։

Միջին հասակի, ճերմակ մազերով, ոտքից կաղացող Սուրեն Օհանյանը ծնվել է 1956 թվականին։ Պատարայի դպրոցն ավարտելուն պես մեկնել է Մերձբալթիկա՝ ծառայելու։ Բանակում ստացած գիտելիքները մի քանի տարի անց կիրառեց Արցախյան շարժման տարիներին։

Գյուղի տղաներին հավաքելու խնդիր չկար, կար միայն զենքի խնդիր՝ հիշում է զրուցակիցս: «Գյուղացիները պահած վերջին կոպեկները հանեցին եւ համագյուղացիներից մեկի օգնությամբ կարողացանք Երեւանից զենք ձեռք բերել։ Այդպես բոլորը զենքը ձեռքն առան եւ ելան մարտի»,- պատմում է նա։

Պատարայի ինքնապաշտպանական ջոկատի գործառույթը կրկնակի էր, քանի որ պետք էր թուրքաթափել եւ՛ գյուղի վերեւի հատվածում՝ «Լիսապելնի զավոդ» կոչվող տարածքում ապրող ադրբեջանցիներին, եւ՛ չթողնել թշնամու առաջխաղացումն Ակնայի ուղղությամբ։

Ս․Օհանյանը մինչ օրս հիշում է պատերազմի տարիների յուրաքանչյուր օրը, յուրաքանչյուր դեպքը․ «Հերթով կարող եմ պատմել, թե որ օրը ինչ եմ արել եւ որտեղ եմ կռվել։ Այդ օրերը հիշարժան են եւ չափազանց թանկ մոռանալու համար»։

Ազատամարտիկը պատմում է, որ այն տարիներին մեծ խոչընդոտ էին պատճառում օմոնականները։ Ասում է, որ նրանց վրա հարձակվելը վտանգավոր էր, քանի որ գալիս էին տանկերով ու սպառազինված, եւ կարող էին հողին հավասարեցնել գյուղը։ Միակ ելքը անտառում թաքնվելն էր։ Սակայն, գնալով զենքերն ավելացան եւ տղաների մարտական ոգին է՛լ ավելի բարձրացավ։ Մեծ դեր խաղացին նաեւ սփյուռքից ժամանած հայրենակիցները։

Սուրենը պատերազմի ժամանակ է Գուլիվեր մականունը ստացել։ Մարտական ընկերներն ասում են, որ նա շատ ուժեղ էր եւ ձեռքի մի հարվածով կարող էր օդ շպրտել ցանկացածին։ Այդպես, անարդար քայլ արած մի երիտասարդի նա այնպիսի հարված հասցրեց, որ ռուսաստանից գյուղ եկած երեխաներից մեկը գոռաց․ «վոտ Գուլիվեր, վոտ ուդարիլ»: Սա է Գուլիվեր մականվան պատմությունը։

Գուլիվերը պատերազմի տարիներին երկու անգամ վիրավորվել է։ Ակնայի թեժ մարտերի ժամանակ նռնակն ընկել էր նրա պարանոցի հատվածում, անշարժացել էր։ Ընկերները մտածում էին, թե զոհվել է։ Սակայն, երբ երկրորդ նռնակն ընկավ նրա կողքին եւ բեկորը կպավ ազդրին, նա ճչաց։ Ընկերները խորը շունչ քաշեցին եւ շտապեցին մարտական ընկերոջը տեղափոխել հոսպիտալ։

 «Բացի մեկ բեկորից, բոլորը հեռացրել են։ Այս մեկն էլ որպես հուշ է մնացել»,- ժպտում է։

Բազմաթիվ մեդալներ ստացած ազատամարտիկն այսօր զբաղվում է անասնապահությամբ։ Ասում է՝ բոլոր խնդիրները կարելի է հաղթահարել, միայն թե՝ էլ ոչ ոք չզոհվի։

«Մեր սերնդի արածը բավարար կլիներ, եթե պատերազմին վերջակետ դնեինք։ Չթողեցին: Թեկուզեւ քիչ էինք, բայց այն ժամանակ կարելի էր այս հարցին վերջնական լուծում տալ»,- ասում է Սուրեն Օհանյանը։

Սուրենը հիշում է, որ այն ժամանակ ոչ ոք ուտելիք չէր բերում դիրքեր։ Տնից ամեն ինչ պատրաստ տանում էին։ Լինում էր, երբ նախքան հերթափոխը ուտելիքը վերջանում էր։ Դիրքերը թողնելը՝ նշանակում էր հանձնել, այդ պատճառով տղաներից մեկը գնում էր մոտակա գյուղ՝ հաց բերելու։ «Հիշում եմ՝ յոթ հոգով թոնրի երկու հացը կիսեցինք ու երկու օր էլ դիմացանք, մինչեւ մեզ փոխեցին,- ասում է ազատամարտիկը եւ շարունակում,- ամեն օր կռիվ էր։ Այն տարիներին խրամատ չկար։ Շաբաթներով բաց երկնքի տակ էինք կռվում՝ անձրեւի, ձյան տակ։

Սուրեն Օհանյանն ասում է, որ թեւեւ Արցախյան պատերազմի հաղթանակն անիրականանալի էր թվում, քանի որ մենք փոքրաթիվ էինք, սակայն նա  միշտ զգում էր, որ իրականություն է դառնալու։

«Հարցը պետք է լուծվի մեր օգտին, միանշանակ։ Միակ վատ բանն այն է, որ գրեթե ամեն օր զոհ ենք ունենում։ Այդ երիտասարդները մեր ապագան են. մենք քիչ ենք եւ չպետք է թողնենք, որ դա  շարունակվի»,- ասում է նա։

Ապրիլի երկուսի վաղ առավոտից Պատարայի լեռներում էր՝ ավելուկ հավաքելու էր գնացել։ Տեղանքը բարձր էր եւ սարից ձայներ էին լսվում։ Հեռախոսակապն էլ լավ չէր բռնում։ Զգում էր, որ սովորական դիվերսիա չէ։ Կանխազգացումը հաստատեց աղջկա հեռախոսազանգը, ով հայտնեց պատերազմի սկսման լուրը։ Անմիջապես թողեց գործը  եւ իջավ գյուղ։  «Վստահ եմ մեր  սերնդի վրա, վստահ եմ, որ հարցը կլուծվի մեր օգտին, մնում է դրանց՝ ադրբեջանցիներին դուրս հանել խրամատներից, որից հետո նրանք կդիմեն փախուստի, իսկ մենք կհասնենք Կասպից ծովի ափ եւ լողանալ կսովորենք»,- լավատեսությամբ եզրափակում է Սուրենն իր խոսքը։

Լուսինե Թեւոսյան

...
կարդալ ավելին
Լրահոս
ՀՀ ԱԺ Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Ջավախքի խնդիրները բարձրաձայնելու եւ հետագա համագործակցության եզրեր...
Մարտի 13-ին և լույս 14-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային...
Մարտի 15-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը...
Մարտի 13-15 ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպվող «Մեր հերոսական Արցախը» խորագրով միջոցառումներին...
2017-03-13 17:02:18
«Հայրերի մեղքը»
ԱՄՆ-ի Մանհեթենի քոլեջի փիլիսոփայության պրոֆեսոր Շվոն Մարշալը պատրաստվում է գիրք հրատարակել հայոց ցեղասպանության...
Եվրոպական խորհրդարանի անդամ, Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը նամակով դիմել է ադրբեջանցի...
Հայ մեծ պոետ Եղիշե Չարենցը (իսկական անունը Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ. մարտի 13-ին Կարս քաղաքում` բազմազավակ...
Դերասան Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց Պետրոսյանի փաստաբան...
Մարտի 13-ին ԼՂՀ դատախազության նիստերի դահլիճում տեղի է ունեցել ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի մամլո ասուլիսը, որի...
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջանային այցերով պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտության...
Պաշտոնական Երևանը վերջին օրերին փորձում է քաղաքական-դիվանագիտական ջանքեր գործադրել Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական...
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վստահ են, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի և անրաժեշտ է...
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է Ադրբեջանի պաշտպանության գերատեսչության տարածած տեղեկատվությունն...
Մարտի 12-ին և լույս 13-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային...
Մարտի 11-ին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ Ստեփանակերտում կայացել է հավաք, որին մասնակցում էին Արցախի...
Հոլանդիայում հայերի նկատմամբ զանգվածային բռնությունների կոչ արած Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ...
Մարտի 10-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունում կայացել է «Սահմանադրություն և...
Մարտի 10-ին և լույս 11-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային...
Ֆրանսիայի հայ համայնքն այդ երկրում առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններում որևէ թեկնածուին աջակցելու...
Ապրիլյան պատերազմը չենք մարսել ու չենք էլ մարսելու, պարզապես մարսելու բան չէ. զոհված տղերքից բոլորին, թվում է, անձամբ...
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը  Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել: Հարցին, թե...
Ազգային ժողովի կայքում տեղադրվել է փետրվարի 28-ին «ԼՂՀ պաշտոնական տեղեկագրում» հրապարակված Արցախի Հանրապետության...
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Ինչպես հայտնում են ՀՀ...
Լույս է տեսել Լիբանանի «Ազդակ» թերթի 90-ամյա հոբելյանի բացառիկ համարը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լիբանանի...
Մարտի 9-ին և լույս 10-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային...
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 9-ին հանդիպել է հանրապետության խոշոր հողամշակներին՝...
1992 թվականի մարտի 5-ին ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ որպես եզակի մի կառույց, որը կոչված է համախմբելու...
Ժնևում ընթացող Աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ամենամյա բարձրաստիճան առանձին հանդիպումների...
ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համաձայն չէ պաշտպանության նախկին նախարար...
Մարտի 8-ին և լույս 9-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հարաբաերական հանգիստ է...