Տարակարծություններ PSA-ի մասին (Controversies about PSA)
Տարակարծություններ PSA-ի մասին
(Controversies about PSA)
Պրոստատիկ սպեցիֆիկ անտիգենը (PSA) շագանակագեղձի էպիթելյալ բջիջների կողմից արտադրվող սպիտակուց է: Այս անտիգենը շրջանառության մեջ է մտնում արյան մեջ եւ ունի կարեւոր նշանակություն, հատկապես շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման հարցում:
Սակայն PSA-ի բարձր մակարդակը (>4նգ/մլ) իրականում միշտ կապված չէ շագանակագեղձի քաղցկեղի հետ։ Երբեմն այդ բարձրացումը կապված է լինում շագանակագեղձի բորբոքման (պրոստատիտ) կամ ադենոմայի հետ։ Կան նաև այլ վիճակներ, որից հետո կարող է նույնպես նկատվել PSA-ի բարձրացում, օրինակ՝ շագանակագեղձի մասաժ, սերմնաժայթքում, երկար հեծանիվ վարել ևայն։
Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման մեջ PSA-ից բացի պետք է հաշվի առնել հիվանդի տարիքը, ընդհանուր առողջական վիճակը, ընտանեկան պատմությունը ևայլն։ PSA-ի սկրինինգը լավ գործիք է շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար։ Սովորաբար խորհորդ է տրվում 45-50 տարեկանից սկսյալ տարին մեկ անգամ կատարել այս քննությունը։ Այս քննությունը կատարելու ժամանակացույցն ու հաճախականությունը տարբեր է։ PSA-ի նորման համարվում է մինչև 4նգ/մլ։ Սովորաբար մինչև 2նգ/մլ մակարդակի դեպքում կարելի է կատարել տարեկան մեկ անգամ, իսկ ավելի բարձր՝ տարին 2 անգամ։
Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման համար շատ կարևոր է կիրառել օժանդակ հետազոտման մեթոդները՝ ուղիղ աղիքային մատնային քննություն, երբեմն ուղիղաղիքային սոնոգրաֆիա, ՄՌՏ և վերջապես՝ շագանակագեղձի բիոպսիա։
Շատ հաճախ PSA-ի հետազոտման արդյունքում առաջանում են կեղծ դրական կամ կեղծ բացասական արդյունքներ։ Կեղծ դրական տվյալը (բարձր PSA և քաղցկեղի բացակայություն) առաջացնում են լարվածություն թե հիվանդի և թե նրա ընտանիքի համար։ Իսկ այսպիսի հիվանդներին լրացուցիչ ու հաճախակի շագանակագեղձի պունկցիոն բիոպսիա կատարելը կարող է բերել մի շարք բարդությունների, ինչպիսին են ցավը, արյունամիզությունը և բորբոքումը։ Իսկ կեղծ բացասական պատասխանները (ցածր PSA և քաղցկեղի առկայություն) նույնպես ուշադրության արժանի են, քանի որ այս պարագայում վրիպում է քաղցկեղի վաղ ախտորոշումը։
PSA-ը նույնպես շատ կարևոր գործիք է շագանակագեղձի արմատական հեռացումից հետո ուռուցքային հիվանդության հսկողության առումով։ Հետևաբար նրա բարձրացումը կարող է ուռուցքի կրկնության նշան լինել։ Նա նույնպես հակաքաղցկեղային դեղորայքային բուժման հաջողության կամ ձախողության ցուցանիշ է։
Ամփոփ խորհուրդներ։
- 45-50 տարեկան տղամարդկանց խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ դիմել ուրոլոգիական խորհրդատվության։
- Ուրոլոգի ցուցումով կատարել՝ PSA քննություն, ուղիղ աղիքային մատնային քննություն, սոնոգրաֆիա, անհրաժեշտության դեպքում ուղիղաղիքային սոնոգրաֆիա։
- Հսկողություն սահմանել հատկապես ռիսկային հիվանդների նկատմամբ, ում հարազատները (հայր, հօրեղբայր, եղբայր) ունեցել են շագանակագեղձի քաղցկեղ։
- Չուրախանալ ցածր PSA-ի կամ տխրել՝ բարձր PSA-ի դեպքում։
- Ուրոլոգի կողմից PSA-ի և հետազոտման այլ մեթոդների համատեղ կիրառումն ու ճիշտ վերլուծությունը, ինչպես նաև ժամանակին շագանակագեղձի բիոպսիայի կատարումը կարևոր է շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար։
Այս թեմայի մասին ձեր հարցերը կարող եք հղել հոդվածի հեղինակ, բժ․՝ Ռաֆֆի Ջանեցյանին
Միզային կաթետրի խնամքը (Urinary catheters care)
Միզային կաթետրի խնամքը (Urinary catheters care)
Միզային կաթետրը (urinary catheters) դա այն խողովակն է, որ տեղադրվում է միզապարկում։ Կան բազմաթիվ հիվանդներ, որոնք կրում են միզային տարբեր կաթետրներ։ Սովորաբար միզային կատետր է տեղադրվում տարբեր պատճառներով՝ միզապարկի դատարկում, մեզի քանակի հսկում, տրամաների և վիրահատություններից հետո։
Կաթետրները տեղադրվում են ժամանակավոր կամ մշտական։ Դա կախված է պատճառից։ Օրինակ երբ հիվանդն ունենում է սուր միզակապություն , ապա անմիջապես տեղադրվում է միզային կատետր, որը մնալաով որոշ ժամանակ անց հեռացվում է (բուժումից կամ վիրահատությունից հետո)։ Իսկ խրոնիկ միզակապությունների կամ միզապարկի ատոնիա ժամանակ, երբեմն կարիք է լինելու երկարատև միզային կաթետրի տեղադրում (միզուկային կամ վերցայլքային)։
Ամեն պարագայում շատ կարևոր է իմանալ միզային կաթետրների հետ վարվելու և խնամքի որոշ կանոների մասին․֊
- Միզային տոպրակը, որը միացվում է կաթետրին պետք է լինի երկար, որպեսզի գիշերվա ընթացքում լարվածություն չառաջացնի ու հեշտացնի շարժունակությունը։
- Միզային կաթետրի տոպրակը կարելի է նաև ամրացնել ոտքին, որպեսզի ավելի հեշտացնի հիվանդի տեղաշարժը։
- Կաթետրը չպետք է լարվածություն ունենա, քանի որ այդ դեպքում հնարավոր է դուրս գալը
- Հետևել հիգիենայի կանոնոերին և օրեկան ջրով լվանալ կաթետրի միացման հատվածը, նաև երբեմն մշակել անտիսեպտիկ գելերով:
- Խմել բավարար քանակությամբ հեղուկներ հատկապես արյունամիզության դեպքում՝ խուսափելու համար կաթետրի խցանումներից։
- Դիմել մասնագետ ուրոլոգի օգնությանը խնդիրների առաջացման դեպքում։
Սեռավարակներ, նրանց բարդություններն ու կանխարգելումը
Հայաստանում ամենատարածված սեռավարակները, բարդություններն ու կանխարգելումը
Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ բազմաթիվ են: Դրանցից որոշները մարդկությանը հայտնի են դարեր ի վեր, սակայն կան այնպիսինները, որոնք միայն վերջերս են հայտնի դարձել:
Այս հիվանդությունները կարող են լուրջ խնդիր դառնալ սեռական կյանքով ապրող ցանկացած մարդու համար: Բժշկության ու տեխնոլոգիաների զարգացումը, ցավոք, շատ չի օգնել մարդկությանը ապահով սեքսի հարցում, ինչի հետևանքով սեռավարակները շարունակում են տարածվել: Med.tert.am-ը զրուցեց «Ուրոլոգիայի կենտրոն», Նյու Մեդ կլինիկայի բժիշկ-ուրոլոգ՝ Ռաֆֆի Հ. Ջանեցյանի հետ և փորձեց պարզել, թե որ սեռավարակներն են ամենից շատ տարածված ՀՀ-ում, ինչպես կարելի է կանխել դրանց տարածումը և ինչ բարդություններ կարող են առաջանալ ոչ պատշաճ բուժման դեպքում:
Պարոն Ջանեցյան, որո՞նք են Հայաստանում ամենատարածված սեռավարակները և ինչպե՞ս կարելի է կանխել դրանց տարածումը:
- Սեռավարակների կանխման համար հարկավոր է հետևել սեռական կյանքի հիգիենային, օգտագործել պահպանակներ և առհասարակ ունենալ սեռական հարաբերություններ միայն մեկ զուգընկերջ հետ: Հայաստանում, ինչպես և այլ երկրներում, հիմնականում տարածված են բակտերիալ վարակները, այսինքն խլամիդիան, գոնորեան, ինչու չէ նաև սիֆիլիսը, որն ավելի քիչ է տարածված և այլն: Սրանք բոլորն էլ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ են: Տարածված են նաև սնկային և վիրուսային վարակները, որոնք նույնպես կարող են փոխանցվել սեռական ճանապարհով: Դրանցից են հեպատիտ A-ն, որը նաև փոխանցվում է օրալ ճանապարհով և սեռական արտազատուկի միջոցով, հեպատիտ C-ն, որը նույնպես տարածվում է օրալ ճանապարհով, հեպատիտ B-ն, հերպեսները, մարդկային պապիլոմա վիրուսը և իհարկե Մարդու իմունային անբավարարության վիրուսը(ՄԻԱՎ):
Այսինքն, սեռավարակների տարածումը հիմնականում սեռական ճանապարհով է տեղի ունենում, բայց դրանք կարող են տարածվել նաև բերանի և վնասվածքների միջոցով։ Դուք նշեցիք, որ լինում են առանց ախտանշանների սեռավարակներ: Իսկ կարող եք ավելի մանրամասնել, թե ի՞նչ բարդությունների մասին է խոսքը։
- Տղամարդկանց մոտ դրանք կարող են առաջացնել շագանակագեղձի քրոնիկ բորբոքում: Սա նշանակում է, որ այդ վարակները, օրգանիզմում հայտնվելով, կարող են ախտահարել շագանակագեղձը: Բացի այդ, դրանք կարող են ախտահարել նաև մակամորձին կամ ամորձին՝ առաջացնելով քրոնիկ, որոշ դեպքերում նաև սուր, օրխիտ՝ մակամորձու կամ ամորձու բորբոքում, ինչի հետևանքով կարող է առաջանալ սերմնատար ուղիների խցանումներ և անպտղություն: Հատկապես վտանգավոր է խլամիդիոզը, որը երկարատև չբուժելու դեպքում նույնպես հանգեցնում է անպտղության:
Այս ամենից կարելի՞ է ենթադրել, որ պարբերաբար բուժզննում անցնելը պարտադիր է, քանի որ նույնիսկ ախտանշանների բացակայության դեպքում վտանգի գործոնը, միևնույն է, բավական բարձր է:
- Այո, հատկապես խոսքը վերաբերում է այն տղամարդկանց (կամ կանանց), որոնք վարում են ակտիվ սեռական կյանք տարբեր զուգընկերների հետ, ապա անկախ նրանից թե կան ախտանշաններ կամ ոչ, պարտավոր է պարբերաբար կատարել մի շարք հետազոտություններ։ Առանձնահատուկ կարևորություն ունեն ամուսնության շեմին կանգնած երիտասարդ զույգերը։ Մեր կենտրոնում կատարվում են բոլոր այդ հետազոտությունները, զույգերին տրամադրում ենք “առողջության սերտիֆիկատ”։ Բայց, ամեն պարագայում առողջության ամենակարևոր գրավականը ինֆեկցիաների կանխարգելումն ու առողջ ապրելակերպի վարումն է։
Հարցազրույցը վարեց Անահիտ Գյոլեցյանը
Հետ միզարձակման դրիբլինգի (Post-void dribbling)
Հետ միզարձակման դրիբլինգի (Post-void dribbling)
Դրիբլինգ (dribling) կոչվում է այն երևույթը, երբ միզարձակումը ավարտելուց հետո տղամարդու վարտիքը թրջվում է մեզի հանկարծակի արտահոսքի պատճառով։
Հետ միզարձակման դրիբլինգի (Post-void dribbling) պատճառները շատ պարզաբանված չեն։ Հիմնական ենթադրյալ պատճառը կապված է կոնքի հատակի թույլ մկանների (հատկապես բուլբոկավերնոզ) հետ, որի արդյունքում երբ փակվում է միզապարկի ելքը, ապա միզուկի տվյալ հատվածում կուտակված մեզը ինքնահոս իջնում է ցած։
Որո՞նք են կոնքի հատակի մկանների թուլության պատճառները։
- Շագանակագեղձի վիրահատություններ
- Փորկապություն
- Խրոնիկ հազ (հատկապես ծխողների մոտ)
- Գերքաշ
- Նյարդերի վնասում
- Մշտական ծանրություն բարձրացնելը
Այլ պատճառներից են՝ ստորին միզուղիների ախտանշանները, որոնք հանդիպում են շագանակագեղձի տարբեր հիվանդությունների ժամանակ (ադենոմա, քաղցկեղ, պրոստատիտ)։ Այս ախտանշաններից են՝ հաճախամիզությունը, դժվարամիզությունը, ճիգերով միզարձակությունը ևայլն։
Ինչպե՞ս կանխել դրիբլինգը։
- Միզելու վերջում սպասել մի քանի վարկյան մինչև միզապարկի ամբողջական թատարկումը
- Ձախ ձեռքի երեք մատների ծայրերով սեղմել ամորձուց քիչ ներքևի հատվածը
- Այնուհետև միջին գծով մեղմորեն մատների ծայրերը սահեցնել դեպի առաջ՝ առնանդամի հիմքի ուղղությամբ
- Միզուկի մեզի թատարկումից հետո կրկնել այս գործողությունը մի քանի անգամ
- Ուժեղացնել կոնքի մկանները վարժությունների միջոցով
- Դիմել ուրոլոգիական խորհրդատվության
Սմեգմա (Smegma)
Սմեգմա (Smegma)
Սմեգման, դա տղամարդու և կնոջ սեռական օրգանների կողմից արտազատվող նյութ է, որի բաղադրության մեջ մտնում են՝ էպիթելիալ բջիջներ, ճարպայուղեր և մաշկի խոնավությունը։
Սմեգման բնորոշ է և՛ տղամարդուն և՛ կնոջ։ Տղամարդկանց մոտ այն հանդիպում է առնանդամի գլխիկի և թլիփի, իսկ կանանց՝ հեշտոցամուտքի, ծլիկի և փոքր շրթերի շրջանում։
Տղա երեխաների մոտ նույնպես կարող է հանդիպել սմեգման և նրա ախտահարման նշաններից են՝ ցավը, կարմրությունը, բորբոքումն ու վերջապես՝ ֆիմոզը։ Հետևաբար նախասեռահասուն շրջանում տղաների թլփատման գլխավոր պատճառներից է համարվում սմեգմայի պատճառով առաջացած բորբոքային հիվանդությունը։
Սմեգմայի առաջացման պատճառները հիմնականում կապված են անձնական և սեռական կյանքի հիգիենայի հետ։
Սմեգմային բնորոշ է հոտը, քանի որ նրա միջավայրը շատ հարմար է միկրոբների աճի համար։
Տղամարդկանց մոտ քիչ քանակի սմեգման ունի խոնավացնեղ և սեռական հարաբերությունը հեշտացնեղ, իսկ շատը՝ առնանդամի գլխիկի ու թլիփի ախտահարման (բալանիտ կամ բալանոպոստիտ) պատճառ։ Սմեգման կարող է դժվարացնել նաև թլիփի տեղաշարժը՝ առաջացնելով տղամարդու համար ցավոտ ու անհարմար սեռական հարաբերություն։
Իսկ կանանց մոտ սմեգմայի առկայությունը կարող է բերել ծլիկի ցավոտության։
Սմեգմայի կանխարգելման համար հարկավոր է հետևել անձնական և սեռական հիգիենայի կանոններին և ամեն օր ջրով լվանալ սեռական օրգանները։
Սմեգման ինքնին վտանգ չի ներկայացնում, սակայն հատկապես չթլփատված տղամարդկանց մոտ նախ բերում է հոտի և դիսկոմֆորտի առաջացմանը, այնուհետև կարող է մեծացնել առնանդամի գլխիկի քաղցկեղի հավանականությունը։
Դաշտանադադարն ու կնոջ հոգեսեռական վիճակը (Psychosexual status during menopause)
Դաշտանադադարն ու կնոջ հոգեսեռական վիճակը (Psychosexual status during menopause)
Կանանց մեծ մասը, հասնելով 45-50 տարիքային շեմին, իրենց սեռական կյանքում զգալի փոփոխություններ են նկատում: Ոմանց մոտ այդ փոփոխությունները դրական են, ոմանց մոտ էլ` հակառակը: Սակայն կարևոր է հիշել, որ փոփոխությունները բնական են, իսկ անցանկալի հետևանքները միշտ էլ հնարավոր է ուղղել կամ կասեցնել:
Բնականաբար դժվար է սահմանել «նորմալ սեռական կյանք» հասկացողությունը։ Սակայն ընդունված է համարել, որ սեռական հարաբերություններում ամեն բան կարգին է, եթե `
- Դուք ունակ եք հաճույք ստանալ սեքսից,
- Ձեզ և ձեր զուգընկերոջը գոհացուցիչ է սեռական ցանկության տվյալ մակարդակը և սեքսուալ կյանքի տվյալ որակը:
Դաշտանադադարի ժամանակ կինը կարող է հանդիպել այնպիսի տարածված խնդիրների, ինչպիսիք են`
- Սեռական ցանկության նվազում
- Սեքսի ժամանակ հեշտոցում ցավային զգացողություններ
- Օրգազմի բացակայություն
- Զուգընկերոջ մոտ էրեկտիլ դիսֆունկցիա
Առանձին անդրադարձի է արժանի դաշտանադադարի ժամանակ կնոջ հոգեկան վիճակը, որը լրջորեն տատանվում է` կապված հորմոնալ ֆոնի փոփոխությաններից: Ոչ ստաբիլ հորմոնալ ֆոնը պատճառ է հանդիսանում դաշտանադադարային դիսֆորիայի առաջացման համար, որի ախտանիշներից է`
- Գերգրգռվածությունը
- Հաճախակի լացը
- Անհանգստության մշտական զգացողությունը
- Ոչ կայուն էմոցիոնալ վիճակը
- Հիշողության և ուշադրության կենտրոնացման հետ խնդիրները
- Անքնությունը
- Խրոնիկ հոգնածությունը
Հարկ է հիշել, որ բացի վերոնշյալից, հնարավոր է նաև դաշտանադադարային դեպրեսիայի առաջացումը, որը պետք է անպայմանորեն տարբերակել դիսֆորիայից: Այս տիպի դեպրեսիան ուղեկցվում է հոգեսոմատիկ գլխացավերով, ողնաշարի շրջանի ցավերով, հոդային և շնչառական դժվարություններով:
Դաշտանադադարը յուրաքանչյուր կնոջ կյանքում հոգեկան և ֆիզիոլոգիական փոփոխություններ է առաջ բերում։ Այդ իսկ պատճառով ավելի քան կարևորվում է զուգընկերոջ ուշադրությունն ու աջակցությունը հատկապես այս փուլում:
Ինչո՞ւ են լեսբուհիներն ամուսնանում տղամարդկանց հետ (Why lesbian married to a man?)
Ինչո՞ւ են լեսբուհիներն ամուսնանում տղամարդկանց հետ (Why lesbian married to a man?)
Լեսբուհիների մի ստվար զանգված ամուսնանում և երկարատև ամուսնական կյանքով է ապրում տղամարդկանց հետ: Ինչու՞:
Կան հիմնական մի քանի պատճառներ, որոնք կարող են պատասխանել վերոնշյալ հարցին:
Կինը չի գիտակցում իր հակվածությունը դեպի նույն սեռի ներկայացուցիչները: Այս պարագայում որպես կանոն, կինն ամուսնանում է վաղ տարիքում` անգամ չպատկերացնելով որ հնարավոր է ունենալ հարաբերություններ կանանց հետ: Կինը երբեմն ամուսնությունից որոշ ժամանակ անց գիտակցում է, որ այլ տեսակի հարաբերություններ է ցանկանում:
Լեսբուհիների նկատմամբ վատ վերաբերունքը: Կնոջը վախեցնում է իր միասեռական սերը, նա չի ընդունում իր մեջ եղած ցանկությունները: Այս դեպքում հաճախ կինը փորձում է դառնալ բոլորի նման և քողարկել իր իրական եսը:
Լեսբական սիրո հարցում ունեցած անհաջող փորձն ու հիասթափությունը: Փորձելով ներդաշնակ հարաբերություններ կառուցել իր սեռի ներկայացուցիչների հետ և հիասթափվելով` որոշ կանայք որոշում են վերջ տալ վարդագույն սիրուն և դառնում են կամ ասեքսուալ կամ էլ ամունանում են տղամարդու հետ:
Կինն իրականում լեսբուհի չէ: Մարդկանց մեծ մասն իր բնությամբ բիսեքսուալ է: Տղամարդու հետ կյանքը կապելն այս պարագայում նույնքան բնական է, որքան և կնոջ հետ, քանի որ բիսեքսուալ լինելով` կինը կարող է սիրել ինչպես կնոջը, այնպես էլ տղամարդուն: Հնարավոր է նաև, որ երիտասարդ տարիքում որոշելով լեսբական սերը փորձել` կնոջ համար հետո պարզ է դառնում, որ նա բիսեքսուալ է կամ էլ առհաարակ հետերոսեքսուալ:
Նյութական շահագրգռվածություն: Որոշ լեսբուհիներ ամուսնանում են` ֆինանսական շահավետւթյունից ելնելով:
Ընկերային միություն: Որոշ դեպքերում լեսբուհիները ամուսնանում է համասեռամոլ տղամարդկանց հետ: Նրանք լավ ընկերական հարաբերություններ են ունենում, երբեմն անգամ՝ սեռական հարաբերություններ իրենց ամուսինների հետ։ Միևնույն ժամանակ յուրաքանյուրն ազատ ապրում է իր զուընկերոջ և զուընկերուհու հետ։
Սերմնահեղուկի վրա ազդող գործոնները
Սերմնահեղուկի վրա ազդող գործոնները
(Factors influencing sperm quality)
Սերմնահեղուկի որակի վրա ազդող գործոնները բազմաթիվ են։ Այդ գործոնները առանձին կամ միասին կարող են բերել Տղամարդու անպտղության (Male Infertility)։ Այս գործոնների բացասական ազդեցության վերաբերյալ հավաստի տվյալների դժվար է հանդիպել, սակայն կան մի շարք ուսումնասիրություններ, որոնք առանձնացրել են միջավայրի և ապրելակերպի գործոնները, որոնք կարող են բերել սերմնաբջիջների քանակական և որակական փոփոխությունների։
Սերմնահեղուկի վրա ազդող բացասական գործոնները։
- Քիմիա: Բժիշկները պնդում են, որ ստերոիդները վատ են անդրադառնում սերմնահեղուկի որակի վրա, քանի որ նվազեցնում են սերմնահեղուկի շարժունությունը:
- Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ: Օրինակ` տղամարդկանց մոտ խլամիդիոզը 33%-ով նվազեցնում է երեխա ունենալու հավանականութունը:
- Էկոլոգիա: Յուտայի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ օդի աղտոտվածությունը նվազեցնում է սերմնահեղուկի շարժունությունը։
- Գերտաքացում: Բժիշկները տղամարդկանց խորհուրդ չեն տալիս աշխատել նոութբուքը ծնկներին դրած, կրել նեղ ներքնազգետ: Նստած դիրքով երկար ժամանակ մնալը` հատկապես մեքենա վարելիս, ևս հանգեցնում է գերտաքացման:
- Ինտելեկտ: Նյու-Մեքսիկոյի համալսարանի գիտնական Ջեֆրի Միլլերի հետազոտության համաձայն` ինտելեկտութալ առումով զարգացած տղամարդիկ գրանցել են նույնքան լավ արդյունքներ նաև իրենց սերմնահեղուկի հետազոտությունների արդյունքում: Զարմանալի է, բայց փաստացի կա ուղիղ կապ ինտելեկտւալ ունակությունների և սերմնահեղուկի որակի միջև:
- Սնունդ: Վիտամին C-ի և B12-ի, ինչպես նաև ցինկի պակասը վատ է անդրադառնում սպերմայի ակտիվության վրա:
- Ավելորդ քաշ: Հետազոտությունները վկայում են, որ ավելորդ քաշ ունեցող տղամարդկանց օրգանիզմում կան ավելի շատ աննորմալ սպերմատոզոիդներ, քան ավելորդ նորմալ քաշով տղամարդկանց մոտ: Այնուամենայնիվ սերմնահեղուկի շարժունության և կոնցենտրացիայի վրա ավելորդ քաշն ազդեցություն չունի:
- Վնասվածքներ: Ֆիզիկական ակտիվության որոշ ձևեր բացասական կերպով են ադնդրադառնում սերմնահեղուկի վրա: Լեռնային հեծանվավազքն, օրինակ, մշտապես ուղեկցվում է ամորձիների թույլ վնասվածքներով:
- Բջջային հեռախոսներ: Կլիվլենդի կլինիկայի մասնագետների անցկացրած ուսումնասիրությունները վկայում են, որ օրական չորս ժամից ավել բջջային հեռախոսի օգտագործումը շատ վատ է անդրադառնում սերմնահեղուկի որակի վրա, ըստ այդմ խորհուրդ չի տրվում հեռախոսը պահել տապատի դիմային գրպաններում:
Սերմնահեղուկի, տղամարդու անպտղության և նմանատիպ նյութերի հղումներ․֊
Սերմնահեղուկի բանկ (Sperm Bank)
Սերմնահեղուկի սառեցում (Sperm cryopreservation)
Սերմնահեղուկի մեջ արյուն լինելու պատճառները (Hematospermia)
Տղամարդու ապրելակերպի ազդեցությունը սերմի որակի և պտղաբերության վրա (Lifestyle and sperm quality)
Հոգևորականությունը, կուսակրոնությունն ու սեքսը (Clerical celibacy and sex)
Հոգևորականությունը, կուսակրոնությունն ու սեքսը
(Clerical celibacy and sex)
Կուսակրոնությունը (celibacy) կամավոր ճգնակյացության պրակտիկա է, որը ընդունված վաղ քրիստոնեական համակարգում կուսակրոն քահանաների և եկեղեցու այլ սպասավորների կողմից: Սակայն կաթոլիկ եկեղեցու կանոնակարգով այն համապարտադիր չէր մինչև 1139 թ.:
Այժմ կաթոլիկ քահանաները մինչև ձեռնադրվելը պարտավորվում են կուսակրոնության երդում տալ: Նրանց արգելվում է ցուցաբերել սեռական ազատության որևէ արտահայտում:
Կուսակրոնության շուրջ հարցադրումները սկսեցին հասունանալ հասարակական գիտակցության մեջ, երբ ավելի ու ավելի հաճախ սկսեցին հաղորդվել տեղեկություններ՝ հոգևորականների սեքսուալ շահագործումների և դրանց քողարկման մասին:
Չնայած, որ կաթոլիկ եկեղեցին պրոպագանդում է այն միֆը, որ եպիսկոպոսներն ու քահանաները կուսակրոն են` այնուամենայնիվ այս պնդումը չի հիմնվում իրական փաստերի վրա: Ժամանակակից ուսումնասիրությունները տարբեր մեթոդներով չափում են կուսակրոնության պահպանման մակարդակը: Դեռևս որևէ հետազոտող չի ապացուցել, որ կաթոլիկ եկեղեցու հոգևորականների գոնե 50%-ը որևէ ժամանակահատվածում փաստացի կարողացել է պահպանել կուսակրոնությունը: 2004թ. Ջոն Ջեյի հաշվետվության համաձայն` 1960-1984թ․ ձեռնադրված քահանաների 6.5%-ը մեղադրվել են անչափահասների հետ սեքսուալ հարաբերություններ ունենալու մեջ։ Կուսակրոն համակարգում գաղտնի սեքսի մասին ճշմարտությունը մեծ վտանգ է պարունակում, որը դուրս է գալիս նեղ շրջանակից ու դառնում հասարակական խնդիր:
Պարտադրված կուսակրոնությունը կարող է դեր ունենալ որոշ եկեղեցականներին` անչափահասներին սեքսուալ զուգընկերջ դերում օգատագործելու մեջ:
Փաստերը ցույց են տալիս, որ եկեղեցականներից շատերը, ովքեր սեռական հարաբերություններ են ունեցել դեռահասների հետ իրենք էլ ժամանակին նույն կերպ շահագործվել են իրենց ավագ քահանաների կամ վերադաս հոգևորականների կողմից: Այս տեսակի կապերը հաճախ են հանդիպում հոգևոր վարժարաններում, որտեղ միայնակ կամ փոխադարձ մաստուրբացիան դիտարկվում է որպես «անմեղ» կարգազանցություն:
Այնուամենայնիվ հոգևոր համակարգի տարբեր մակարդակներում երկակի կյանքը ընդունելի է, քանի դեռ իրավական խնդիրների և հասարակության ներսում սկանդալների պատճառ չի հանդիսանում:
Անխոս, կուսակրոն հոգևոր համակարգում գաղտնի սեքսի մասին ճշմարտությունը մեծ վտանգ է պարունակում նաև մեր հասարակությունում։ Արդեն ժամանակն է այս համակարգը զինել նոր գաղափարախոսությամբ և թույլատրվել եպիսկոպոսներին ամուսնանալ ու սերունդ ունենալ։ Այլապես կուսակրոնի երդմնազանցությունը և հասարակության շրջանում նրա նկատմամբ անվստահությունը կշարունակվի․․․
Ի՞նչ է բժշկական գաղտնիքը (medical secret)
Ի՞նչ է բժշկական գաղտնիքը
Բշժկական գաղտնիքը հիվանդի մասին տեղեկատվությունն է, որը բուժաշխատողների կողմից չի կարող բացահայտվել:
Բուժաշխատողները պարտավորվում են պահպանել այն տեղեկությունը, որն իրենց հայտնի է դարձել հիվանդի բուժման կամ հետազոտման ընթացքում և չբացահայտել այն առանց հիվանդի համաձայնության։ Սակայն հաճախ այս դրույթը խախտվում է, երբ օրինակ, հիվանդի հարազատները հետարքրքրվում են վերջինիս առողջությամբ, իսկ բժիշկը լավ մտադրությամբ տեղեկացնում է հարազատներին հիվանդի առողջական վիճակի, հիվանդության, ախտորոշման մանրամասների մասին` առանց նախապես հիվանդից թույլտվություն հարցնելու:
Ե՞րբ կարելի է բացահայտել բժշկական գաղտնիքը
- Երբ պետք է բուժել կամ հետազոտել հիվանդին, որը ունակ չէ արտահայտելու իր կամքը
- Երբ կա վարակիչ հիվանդությունների տարածման վտանգ
- Երբ կարիք կա օրինապահ մարմիններին հայտնել մարմնական վնասվածքների առկայության մասին
- Երբ պետք է հայտնել ուսումնական կամ աշխատավայրում տեղի ունեցած դժբախտ դեպքի մասին
- Երբ դա արվում է բժշկական օգնության որակի բարձրացման նպատակով
- Երբ հետաքննող մարմնի, դատարանի, դատախազության կամ զինվորական կոմիտեի պահանջով է արվում
Եթե անդրադառնանք հիվանդի, նրա բժշկի և հարազատների փոխհարաբերություններին, ապա պետք է նշել, որ բժիշկը կարող է տեղեկատվություն հայտնել հիվանդի հարազատներին, եթե կա բացասական կանխատեսում հիվանդության կամ բուժման վերաբերյալ և հիվանդը ուղղակիորեն դա չի արգելել բժշկին։ Իսկ այս բոլորը պետք է անել նրբանկատությմաբ։
Բժիշկ֊հիվանդ հարաբերությունների մասին կարդացեք հետևյալ հոդվածները․֊
Ինչպե՞ս է պետք բժիշկը հաղարդակցի հիվանդի հետ