Ղրղզստան (ղրղզերեն՝ Кыргызстан; ռուսերեն՝ Киргизия, տրասլիտացված՝ Կիրգիզիա կամ Կիրղիզիա) (IPA արտասանությամբ՝ /ˈkəːgɪztan/), պաշտոնապես՝ Ղրղզական Հանրապետություն, երկիր Կենտրոնական Ասիայում։ Ղրղստանը լեռնային և դեպի ծով ելք չունեցող երկիր է, այն սահմանակից է Ղազախստանին՝ հյուսիսում, Ուզբեկստանին՝ արևմուտքից, Տաջիկստանին՝ հարավ-արևմուտքից և Չինաստանին՝ հարավ-արևելքից։ «Ղրղզ» էթնոհորոնիմը նշանակում է «քառասուն ցեղեր», որը վերաբերում է վիպերգական հերոս Մանասին, որը միավորել է քառասուն ցեղերը խիթանների դեմ։ Քառասուն ճառագայթները Ղրղզստանի դրոշի վրա խորհրդանշում է Մանասի քառասուն ցեղերը[4]։
Ղրղստանի տեսարժան վայրերից մեկն է «Իսիկ-Կուլը», որը գտնվում է «Տերսկեյ Ալա-Տօօ» և «Կյունգեյ-Ալա-Տօօ» լանջերի միջև։ Նա մտնում է աշխարհի 25 ամենամեծ տարածքը ունեցող լճերի մեջ և 7 ամենախորը լճերի մեջ։ Միջին խորությունը 278 մ է։
↑Department of Economic and Social Affairs Population Division (2009)։ «World Population Prospects, Table A.1» (PDF)։ 2008 revision։ United Nations։ Վերցված է 2009-03-12
↑ 2,02,1«Kyrgyzstan»։ International Monetary Fund։ Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 01–ին