Տելեմաքոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տելեմաքոսը և Նեստորը

Տելեմաքոս (հունարեն՝ Τηλέμαχος), Ոդիսևսի ու Պենելոպեի որդին հին հունական դիցաբանության մեջ։ Ոդիսևսի 20-ամյա թափառումների ժամանակ Տելեմաքոսին խնամել և դաստիարակել են մայրը և հոր մտերիմ ընկերը՝ Մենտորը։ «Ոդիսական»-ում նա արդեն 20-ամյա պատանի է, տան տերը, որին ենթարկվում է մայրը։ Չկարողանալով գսպել իր մոր ձեռքը խնդրող սանձարձակ փեսացուներին՝ Աթենաս դիցուհու խորհրդով Տելեմաքոսը ուղևորվում Է Պիլոս և Սպարտա՝ հոր մասին տեղեկություններ իմանալու։ Վերադառնալով տուն՝ նա ճանաչում է ցնցոտիների մեջ ծպտված հորը և նրա օգնությամբ կոտորում փեսացուներին։ Ըստ հետագա առասպելների, Ոդիսևսի մահից հետո Տելեմաքոսը ամուսնանում է կախարդուհի Կիրկեի հետ, որից ծնվում է Լատինոսը (լատինացիների անվադիր նախնին)։ Այլ առասպելի համաձայն՝ Տելեմաքոսի և Նեստորի դստեր ամուսնությունից ծնվել է Պերսեպոլիս որդին։ Տելեմաքոսի մասին առասպելների հիման վրա XVII դարի ֆրանսիացի գրող Ֆենելոնը գրել է «Տելեմաքոսի արկածները» վեպը։ Այլաբանորեն Տելեմաքոս են անվանում պարտավորության կոչով հայրենի տուն վերադարձող մարդուն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 633 CC-BY-SA-icon-80x15.png