Պուբլիուս Օվիդիուս Նասո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Պուբլիուս Օվիդիուս Նասո
Publius Ovidius Naso
Latin Poet Ovid.jpg
Ծնվել է մարտի 23, մ. թ. ա. 43[1][2]
Ծննդավայր Սուլմոնա
Վախճանվել է 17[3]
Վախճանի վայր Կոնստանցա
Մասնագիտություն բանաստեղծ, գրող[4] և առասպելագիր
Լեզու լատիներեն
Քաղաքացիություն Հին Հռոմ
Պուբլիուս Օվիդիուս Նասո Վիքիքաղվածքում
Ovid Վիքիպահեստում

Պուբլիուս Օվիդիուս Նասո (լատիներեն Publius Ovidius Naso; մ.թ.ա 43 թ. - մ.թ.17/18 թ.), հռոմեացի ականավոր բանաստեղծ։ Ստեղծագործել է տարբեր ժանրերում, առավել հայտնի են նրա սիրային էլեգիաները, «Հերոսուհիներ» (Heroides), «Ֆաստեր» (Fasti), «Սիրո արվեստ» (Ars Amatoria), «Սիրո դեմ միջոցներ» (Remedia amoris) ու «Կերպարանափոխություններ» (Metamorphoses) պոեմները։ Մինչ այժմ ստույգ ոչ հայտնի պատճառով (ենթադրաբար, բարոյական արժեքների նկատմամբ իր ազատ հայացքների համար) Օգոստոս կայսեր կողմից մ.թ. 8 թ. աքսորվել է Թոմի քաղաք՝ Դանուբի գետաբերանում, որտեղ և անցկացրել է իր կյանքի վերջին 10 տարին՝ «Հեծեծանքներ» (Tristia. այլ թարգմանությամբ՝ «Վշտալի բանաստեղծություններ») ստեղծագործությունում նկարագրելով այն հոգեմեշ ապրումները, որ ունեցել է Հռոմից հրաժեշտի ժամանակ, ճանապարհին և աքսորավայրում։ Օվիդիուսի ստեղծագործությունները մեծապես ազդել են միջնադարյան և նոր ժամանակի եվրոպական գրականության վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png