Սոկոտրա
Սոկոտրա
արաբ․՝ سقطرى |
||
|
||
Տեղագրություն | Ադենի ծոց | |
Երկիր | Յեմեն | |
Վարչատարածքային բաժանում | Սոկոտրա մուհաֆազա | |
Ջրատարածություն | Ադենի ծոց | |
Մակերես | 3625 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 1505 մ | |
Բնակչություն (2004) | 42442 մարդ | |
|
||
Վիքիպահեստում |
Սոկոտրա (արաբ․՝ سقطرى ), կղզի Հնդկական օվկիանոսի հյուսիս-արևմուտքում: Աշխարհագրորեն պատկանում է նույնանուն Սոկոտրա արշիպելագին, իսկ քաղաքականորեն՝ Սոկոտրա մուհաֆազային[1][2](Եմենի Հանրապետություն): Կղզու գլխավոր քաղաք Հադեյբոն (Հադիբո) (ֆր.՝ Hadiboh) հյուսիսային ափին է: 2004 թվականի մարդահամարի տվյալներով կղզում ապրում էին 42 442 մարդ, այդ թվում՝ 8545 մարդ Հադիբոյում:
Բովանդակություն
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզին գտնվում է Ադենի ծոցի արևելյան ելքի մոտ, Սոմալի թերակղզուց մոտավորապես 250 կմ հեռավորության վրա, ինչպես նաև, մոտ 350 կմ հարավ Արաբական թերակղզուց: Կղզու երկարությունը մոտավորապես 133 կմ է, մակերեսը՝ 3625 կմ²[3]:
Սոկոտրայի ամենաբարձր կետը 1505 մ է:
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման արևադարձային անապատային և կիսանապատային է, ձմռանը թեթև տեղումներով, որոնք ավելի առատ են կղզու լեռներում, քան ափամերձ հարթավայրերում: Մուսոնների սեզոնին բնորոշ է ուժեղ քամին և բարձր ալիքները:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1880 թվականի սկզբին պրոֆեսոր Իսահակ Բալֆուրի գլխավորած բրիտանական հետազոտական առաջին արշավախումբը ժամանեց Սոկոտրա կղզի: Գիտնականները մտադրված էին հավաքել լեռնային կենդանիների և բույսերի տեսակների հավաքածու: Բուսաբանական հետազոտությունների արդյունքները շշմեցուցիչ էին. 48 օրվա ընթացքում հայտնաբերեցին գիտությանն անհայտ ավելի քան 200 տեսակ բույսեր, որոնց մի մասը պատկանում էր 20 նոր կարգերին: Այդ ժամանակվանից կղզուն ամրագրվեց բուսաբանական դրախտի փառքը, այն սկսեցին անվանել «Հնդկական օվկիանոսի Գալապագոսներ»[4]:
Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզու խորքում և լեռների լանջերին կարելի է հանդիպել մեծամասամբ էնդեմիկ ֆլորայի խիտ թփուտներ և նույնպիսի էնդեմիկ ֆաունա: Տեղական տեսականերին են պատկանում դդմազգիների ընտանիքի ոչ մեծաթիվ ծառանմաններից մեկը՝ վարունգի ծառը և ոսկեթև սերինոսը (լատ.՝ Rhynchostruthus socotranus): Ափամերձ որոշ հատվածներ եզրավորված են ավազուտներով՝ Երկրի ամենամեծ ափամերձ ավազուտներով: Սոկոտրան հայրենիքն է կավճային ժամանակաշրջանի մնացուկ կինովարա-կարմիր վիշապածառի (լատ.՝ Dracaena cinnabari), որի փայտախեժն օգտագործվում է բնական դեղամիջոցների և խունկի պատրաստման համար: Կղզու էնդեմիկ տեսակներին է պատկանում նաև կապտածաղիկ զիգոկարպումը (լատ.՝ Zygocarpum caeruleum):
2003 թվականին Սոկոտրան արշիպելագի մյուս կղզիների հետ միասին հայտարարվեց կենսոլորտի արգելոց:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Law establishing province of Socotra Archipelago issued, Website of the President of the Republic of Yemen
- ↑ [http://www.sabanews.net/ar/news335180.htm Saba Net :: سبأ نت
- ↑ Socotra Governance & Biodiversity Project — «Welcome to Socotra» 10-06-2011.
- ↑ Форум «Light Reiki» («Дом света и любви»). Пользователь Lora «Удивительный остров Сокотра.» 03-10-2010.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Наумкин В. В. Сокоторийцы: Историко-этнографический очерк / Отв. ред. А. И. Першиц. — М.: «Наука» (ГРВЛ), 1988. — 304 с. — 3000 экз. — ISBN 5-02-016793-2
- Наумкин В. В. Острова архипелага Сокотра (экспедиции 1974—2010 гг.). — М.: Языки славянской культуры, 2012. — 528 с. — 800 экз. — ISBN 978-5-9551-0574-1 — УДК 94(677.28)+904:72
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սոկոտրա կատեգորիայում։ |