Արմեն Գուլակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Արմեն Գուլակյան
Արմեն Գուլակյան.jpg
Ծնվել է հոկտեմբերի 20 (նոյեմբերի 1), 1899
Ծննդավայր Թբիլիսի[1]
Մահացել է սեպտեմբերի 22, 1960({{padleft:1960|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:22|2|0}})[2] (60 տարեկանում)
Մահվան վայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Կրթություն Ներսիսյան դպրոց
Քաղաքացիություն Flag of the Soviet Union (1923-1955).svg ԽՍՀՄ
Ազգություն հայ
Մասնագիտություն դերասան
Ընտրանի Նամուս և Պեպո
Ամուսին(ներ) Անահիտ Մասչյան
Պարգևներ և մրցանակներ Ստալինյան մրցանակ, Լենինի շքանշան, «Պատվո նշան» շքանշան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, մեդալ «Անձնվեր աշխատանքի համար Մեծ հայրենական պատերազմի ժամանակ» և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Արմեն Կարապետի Գուլակյան (1899 նոյեմբերի 1 (հոկտեմբերի 20), Թիֆլիս - 1960 սեպտեմբերի 22, Երևան), հայ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ և թատերական գործիչ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1940 թ.), Ստալինյան մրցանակի երրորդ աստիճանի կրկնակի դափնեկիր (1946, 1950 թթ.), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939-ից, պրոֆեսոր (1947 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտելով տարրական դպրոցը, Ա.Գուլակյանը ընդունվում է Ներսիսյան դպրոց որը ավարտում է 1921 թ., մասնակցում է դպրոցական ներկայացումներին, հաճախում հայկական դրամատիկական խմբի ներկայացումներին, դառնում է Զուբալովի տան դրամատիկական սեկցիայի մշտական հաճախորդը և մասնակցում նրա աշխատանքներին։

1917 թ. առաջին անգամ նա գալիս է Օ.Սևումյանի ստուդիա։ Գուլակյանի վրա մեծ տպավորություն է թողնում Շ.Մերիի «Հիդրա» պիեսի Օ.Սևումյանի բեբադրությունը, սովորում է ստուդիայում 1919 թ.։ Օ.Սևումյանը դառնում է Գուլակյանի ռեժիսուրայի առաջին ուսուցիչը, իսկ Գուլակյանը՝ նրա ուշիմ և ընդունակ աշակերտը։

Դառնում է Ամո-Խարազյանի թատրոն-ստուդիայի աշակերտ։

1921 թ. Թիֆլիսում հիմնադրվում է Ստեփան Շահումյանի անվան «Որոնումների թատրոն» Լևոն Քալանթարի և Ստեփան Քափանակյանի ղեկավարությամբ, Գուլակյանը ընդունվում է թատրոն իբրև դերասան և ռեժիսորի օգնական։

1921 - 1924 թթ. սովորում է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում։ Սովորում է Սերաֆիմա Բիրմանի, Յուրի Զավադսկու, Գեորգի Բուրջալովի, Սուրեն Խաչատրյանի, Բորիս Շչուկինի, Ռուբեն Սիմոնովի մոտ։ Նա միաժամանակ մասնավոր դասեր է առնում Վ.Տատարինովի մոտ, հետևում Վախթանգովի ստուդիայի, Ա.Թաիրովի Կամերային թատրոնի, Վ.Մեյերխոլդի թատրոնի ներկայացումների։ Կ.Ստանիսլավսկու ուսմունքը նրա համար դառնում է թատերական արվեստի անսասան հիմք։ Հիանալով Վ.Մեյերխոլդի ու Ա.Թաիրովի վարպետությամբ, նրանց ռեժիսորական արվեստով, Գուլակյանը գտնում է, որ այդ ռեժիսորների աշխատանքներում արտաքին գրավչությունը խեղդում է թատերական ստեղծագործության հոգեբանական մշակումը։

1925 թ. Թիֆլիս վերադառնալով՝ Ա.Գուլակյանը ընդունվում է հայկական թատրոն, սկզբում իբրև տեխնիկական, ապա՝ որպես երկրորդ ռեժիսոր։ Գուլակյանը փորձում է ինքնուրույն թատրոն-ստուդիա կազմակերպել Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայի այն շրջանավարտներից, որոնք գտնվում էին Թիֆլիսում։ Սակայն Գուլակյանին այդպես էլ չի հաջողվում դա անել։ Նրան հաջողվում է Թիֆլիսի հայկական թատրոնի խաղացանկ մտցնել Հ.Պարոնյանի«Մեծապատիվ մուրացկաններ» պիեսը վերականգնելով Մոսկովյան ստուդիայում Ռուբեն Սիմոնովի բեմադրությունը։

Ա.Գուլակյանի առողջական խնդիրների պատճառով ստիպված է լինում 1926 թ. բնակվելւ Դիլիջանում։ Այդ տարիներին երկրի թատերական ասպարեզում հրապուրվել է մի նորաձև թատրոն, որ կոչվում էր «Կապույտ բաճկոն»։ Գուլակյանը ձեռնարկում է Դիլիջանւմ Երևանում «Երևանի բանվորական շրջիկ թատրոն»ի կազմակերպմանը, ինքը գրում է սցենարներ, բեմադրում և մասնակցում դրանց բեմադրությանն իբրև դերասան։ Այդ թատրոնի մի շարք ներկայացումներ սկսում են դիլիջանցիների մեջ հաջողություն վայելել։ Սակայն որքան էլ Գուլակյանը հրապուրվեր «Կապույտ բաճկոններ» թատրոնով, նրա նպատակը մնում էր մեծ բեմը։ Առողջական վիճակը թույլ տալուն պես, Գուլակյանը տեղափոխվում է Երևան և ընդունվում Առաջին պետթատրոն։

1927 թ.-ից՝ ռեժիսոր, 1930-1938 թթ. և 1944-1953 թթ.՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր։

1927 թ. Գուլակյանը օգնում է ռեժիսոր Լևոն Քալանթարին «Բուքը» բեմադրության ընթացքում։ Հանրապետության առաջատար թատրոնում կատարած մի քանի ամսվա աշխատանքով Ա.Գուլակյանն իրեն դրսևորում է իբրև մասնագիտորեն պատրաստված ռեժիսոր։ 1927 թ. դեկտեմբերին Ա.Գուլակյանը առաջին անգամ ինքնուրույն բեմադրում է Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» պիեսը։ 1929 թ. Ա.Գուլակյանը բեմադրում է Սունդուկյանի «Պեպո» պիեսը։ «Պեպոն» բեմադրության մեջ բաժանված էր 21 պատկերի, որոնց մի մասը վերցված էր Սունդուկյանի այլ պիեսներից, կամ էլ նույն պիեսի հեղինակային ծանոթագրություններից։ Երրորդ, առավել վճռական քայլը «Մակբեթն» էր 1933 թ.։ Այս բեմադրության մեջ Գուլակյանն արմատապես վերանայել է հեղինակային կոնցեպցիան, փոխարենն առաջադրելով իրենը։ Հենց այս երեք աշխատանքներում էլ Գուլակյանին հաջողվում է ստեղծել բեմական հետաքրքիր իրադրություններ, վատ թատերայնությամբ բացահայտել սեփական մտահղացումը։ Սա Ա.Գուլակյանի ռեժիսորական երիտասարդության փարձարարական շրջանն է եղել։

1929 թ. նոյեմբերի 29-ին Տիգրան Շամիրխանյանի գլխավորությամբ՝ Ս.Շչերբակովի և Գ.Սմիրնովի «Պայթյուն» պիեսի բեմադրությամբ բացվեց Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն։ Առաջին ներկայացումների հեղինակներն են եղել Ա.Գուլակյանը և Տ.Շամիրխանյանը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ Նույն այս շրջանում Գուլակյանը բեմադրում է նաև խորհրդային թատերագրության երկեր, շատ եռանդուն աշխատում է հայ թատերագիրների, մասնավորապես Դերենիկ Դեմիրճյանի, Վաղարշ Վաղարշյանի պիեսների բեմադրության վրա։ 1934 թ. բեմադրված «Նապոլեոն Կորկոտյան» կատակերգություն հեղինակն ու բեմադրողը մեղադրվում է այն բանում, որ նրանք աղավաղել էին նոր գյուղի իրական պատկերը, դրա մեջ տեսել էին միայն արատներ, տարվել իրականության ստվերոտ կողմերի պատկերմամբ, չափազանցրել բացասական կերպարները։

1930-ական թթ. վերջին Գուլակյանը հազվադեպ է բեմադրում դրամատիկական գործեր, իսկ 1938-ից թ. անցնում է օպերային ռեժիսուրային։

1938-1945 թթ. և 1958-1960 թթ.՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր։ Օպերայի և բալետի թատրոն գալով, Գուլակյանը հանդիպում է ռեժիսուրայի վարպետ Արշակ Բուրջալյանի ստեղծագործական խմբին։ Նաև դրա շնորհիվ Գուլակյանի առաջին իսկ բեմադրություններն օպերային թատրոնում աչքի են ընկնում իբրև անսամբլային ներկայացումներ։

1955-1956 թթ.՝ Երևան Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր։

Ա.Գուլակյանը Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում (1944 թ.-ից) ղեկավարել է դերասանական և ռեժիսորական խմբեր։[3][4]

Ա.Գուլակյանի անունով Երևանում կոչվել է փողոց[5]:

Ա.Գուլակյանը ռուս կինոքննադատ Ա.Մեդվեդևի պապն է։

Թատերական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն

  • Ա.Բուրջալյանի «Մանդատ»
  • Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (1927 թ.)
  • Յու.Օ'Նիլի «Սերը ծփենիների տակ» (ռեժ. Ֆրիդ և Ա.Գուլակյան) (1928 թ.)
  • Դ.Ֆուրմանովի և Ս.Պոլիվանովի «Խռովություն» (ռեժ. Ֆրիդ և Ա.Գուլակյան) (1928 թ.)
  • Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (1928 թ.)
  • Վ.Սելիխովաի և Ն.Սացի «Ֆրից Բաուեր» (1929 թ.)
  • իր պիես «Ցասում» (1929 թ.)
  • Վ.Կիրշոնի «Ռելսերը զրնգում են» (1929 թ.)
  • Գ.Սունդուկյանի «Պեպո» (1929 թ.)
  • Վ.Կիրշոնի «Քամիների քաղաքը» (ռեժ. Ռ.Սիմոնով և Ա.Գուլակյան) (1929 թ.)
  • Ա.Գլեբովի «Ինգա» (1929 թ.)
  • Վ.Վիշնևսկու «Առաջին հեծելազորը» (1930 թ.)
  • Վ.Վաղարշյանի «Օղակում» (1930 թ.)
  • Ն.Պոգոդինի «Տեմպ» (1931 թ.)
  • Վ.Վաղարշյանի «Նավթ» (1932 թ.)
  • Ի.Միկիտենկոյի «Պատվի խնդիր» (1932 թ.)
  • Մ.Գորկու«Հատակում» (1932 թ.)
  • Դ.Դեմիրճյանի «Ֆոսֆորային շող» (1932 թ.)
  • Ու.Շեքսպիրի «Մակբեթ» (1933 թ.)
  • Պ.Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (1933 թ.)
  • Վ.Շկվարկինի «Ուրիշի երեխան» (1934 թ.)
  • Դ.Դեմիրճյանի «Նապոլեոն Կորկոտյան» (1934 թ.)
  • Գ.Սունդուկյանի «Պեպո» (1935 թ.)
  • Մ.Ջանանի «Շահնամե» (1935 թ.)
  • Ա.Օստրովսկու «Ամպրոպ» (1935 թ.)
  • Ա.Կորնեյչուկի «Պլատոն Կրեչետ» (1935 թ.)
  • Գ.Սարյան «Երեք երգ» (1935 թ.)
  • Պ.Պռոշյանի «Հացի խնդիր» (1937 թ.)
  • Գ.Սունդուկյանի «Քանդված օջախ» (1938 թ.)
  • Պ.Պռոշյանի «Հացի խնդիր» (1939 թ.)
  • Ու.Շեքսպիրի «Օթելլո» (1940 թ.)
  • Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա» (1945 թ.)
  • իր պիես «Արշալույսին» (ռեժ. Ա.Գուլակյան և Վ.Վարդանյան) (1945 թ.)
  • Գ.Բորյանի «Բարձունքներում» (1947 թ.)
  • Գ.Սունդուկյանի «Պեպո» (1948 թ.)
  • Գ.Տեր-Գրիգորյանի և Լ.Կարագյոզյանի «Այս աստղերը մերն են» (1949 թ.)
  • Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես» (1949 թ.)
  • Ի.Պոպովի «Ընտանիք» (1950 թ.)
  • Լ.Տոլստոյի «Կենդանի դիակ» (1951 թ.)
  • Ա.Աֆինոգենովի «Մաշենկա» (1951 թ.)

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն

Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն

Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն

  • Ու.Հաջիբեկովի «Արշին մալ-ալան»

Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն

  • Ս.Շչերբակովի և Գ.Սմիրնովի «Պայթյուն» (1929 թ.)

Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արշալույսին» (1937 թ.)
  • «Մեծ բարեկամություն» (1939 թ.)
  • «Գանձ» (1940 թ.)
  • «Ցասում» (1942 թ.)
Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում (1943 թ.)
  • «Օրեր, մարդիկ անմոռաց» (1957 թ.)[7]

Դերեր կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Գուլակյանի անվան փողոցը Երևանում

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]