Բարի լուր. Այգավան գյուղում ծնվեց Մելքոնյանների 13-րդ զավակը
Այսօր՝ մարտի 30-ին, Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչներ, ամուսիններ՝ 41-ամյա Մարտիկ Մելքոնյանն ու 39-ամյա Անժելա Մելքոնյանը իրենց 13-րդ զավակին ունեցան: Ինչպես Այգավան գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընտանիքը սոցիալապես անապահով է: Մեծ տղան՝ Բաղդասարը, 20 տարեկան է, ով ծառայում է հայոց բանակում: Երկրորդր երեխան 18-ամյա Բավականն է, հետո՝ 16-ամյա Շուշանը, 14-ամյա Դանիելը, 13-ամյա Սաթենիկը, 12-ամյա Մարիամը, 11-ամյա Նազելին, 8-ամյա Սառան, 6-ամյա Արմինեն, 5-ամյա Եսթերը, 3-ամյա Սամուելը, 2-ամյա Մելինեն, իսկ այսօր ծնված աղջնակին ամուսինները որոշել են կոչել Աննա: Ֆոտորագրողի հետ զրույցում Մարտիկի մայրը՝ 82-ամյա Բավականը, ասաց, որ ստանում է ընդամենը 34,
000 դրամ թոշակ: Մարտիկը՝ 16,000 դրամ թոշակ և 3-րդ կարգի հաշմանդամ է:
Մանրամասները՝
http://shamshyan.com/hy/article/
2015/03/30/47
...