Մարատը հեռախոսով իմացավ, որ հարցազրույցի եմ հրավիրում: Կաշկանդվեց: «Ի սեր Աստծո, ես ի՞նչ պիտի խոսեմ, այնքան արժանի տղերք կան, որ ստվերում են մնացել»,- ասաց: «Դրանցից մեկն էլ դուք եք»,- ասացի: Ծիծաղեց: Հետո լռեց: Ես չգիտեի, որ հեռախոսի մյուս ծայրում, որտեղ նա է, անբացատրելի հուզմունք էր իջել եւ ամպի պես պարուրել նրան: Նա այդ մասին ինձ չասաց, բայց ես դա գիտեմ…

  

Լուսաբացից առաջ

 

1989թ. դեկտեմբերի 21-ին Հադրութի շրջկենտրոնից պիտի ճանապարհվեին խորհրդային բանակ: Մարատ Դավթյանն իր հասակակիցների հետ սպասում էր ուղղաթիռի վայրէջքին, որպեսզի տեղավորվեն եւ թռչեն այնտեղից, որտեղ նրա ու նրա նմանների կարիքը շուտով պիտի զգացվի: «Ուղղաթիռն  օդում կանգնեց եւ նույնիսկ չիջավ: Այսօրվա պես հիշում եմ,- պատմում է նա,- աստիճաններն իջեցրին: Պետք է բարձրանայինք: Կողքիս կանգնած էր լեգենդ դարձած մարդը՝ Արթուր Մկրտչյանը, ով իմ պատմության ուսուցիչն էր եղել եւ առաջինն էր ինձ ուսանել «արգելված» հայոց պատմություն առարկան: Մկրտչյանը լուռ կանգնել էր, բայց երբ սկսեցինք աստիճաններով բարձրանալ, մեր հետեւից  բացականչեց. «Շուտով հետ եք գալու, տղե՛րք, մինչեւ վերջ չեք ծառայելու: Խորհրդային միությունը երկար կյանք չունի: Դուք այստեղ պետք եք գալու»: Մենք պարզ լսում էինք նրա խոսքերը  եւ գիտեինք, որ «լուսաբացից» առաջ այստեղ պիտի լինենք….»:

 

Այդպես էլ եղավ: Թբիլիսիում պիտի ծառայեր: Ծառայեց ընդամենը 7 ամիս: Հետո 62 ղարաբաղցիներով փախան եւ եկան Երևան: Երևանում միտինգներ էին: Ժողովուրդը «Միացո՜ւմ» ու «Ղարաբա՜ղ» էր գոչում, իրենք էլ միացան միտինգներին: Հետո նրանց տարան Խորհրդային Միության մի զորամաս: Այդտեղից էլ հաջողվեց փախչել եւ շտապել Արցախ: «Խորհրդային միության բանակում ծառայությունս ավարտեցի Ստեփանակերտում, կենտրոնական պաշտպանական շրջանում»,-ասում է Մարատը:

 

Ծնողներն այդ ժամանակ տեղափոխվել էին Մարտունու շրջանի Կաղարծի գյուղ: Երբ 1991 թ. դեկտեմբերին ավարտեց ծառայությունը, գնաց Կաղարծի: Արդեն ինքնապաշտպանական ջոկատ էր գյուղում ձեւավորվել. ինքն էլ միացավ:

 

 

Տարիներ, որոնց համար արժեր լույս աշխարհ գալ

 

«Պատերազմի տարիներն իմ կյանքի լավագույն տարիներն էին: Թող զարմանալի չթվա`դա, իրոք, այդպես է, որովհետեւ ամեն մի օրս իմաստավորված էր հայրենիքի ազատության երազանքով: Լավագույն ընկերներ եւ լավագույն հիշողություններ: Բոլորս միասնական էինք: Ես միշտ համարել եմ, որ իմ բախտը բերել է, որ ես ճիշտ ժամանակին եմ ծնվել եւ կարողացել եմ մաս կազմել Ազատամարտին: Որքա՜ն կփոշմանեի, եթե ուշ ծնվեի»,- ասում է եւ ավելացնում, որ այն ժամանակ օդն էլ էր ուրիշ, ամեն բան էր ուրիշ, ոգեղեն: «19-20 տարեկան  երիտասարդներ էինք, ու մտածում էինք՝ եթե զոհվելու ենք,  որքան լավ կլինի, որ Ավոյի կողքին զոհվենք. դա ամենամեծ պատիվը կլիներ»,- հիշում է ժպիտով:

 

 

 

Աշանի գումարտակի կազմում Մարատը մասնակցել է Մարտունու եւ հարակից տարածքների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին՝ Աղդամ, Գյուլափլու, Մարզիլի, Յուսուփջանլի եւ այլն:

 

«1993-ին Աշանի գումարտակից տղաներ ջոկեցին, որ տեղափոխեն  գրոհային գունդ: Կաղարծիից 5 հոգի էինք»,- ասում է եւ խաղաղ ժպիտը դեմքին հիշում մի երգ` Լիզբոնի 5 տղաների մասին: «Այդ օրերին այնքան շատ էինք երգում այդ երգը: Այդ երգը նվիրումի եւ անձնազոհության խորհրդանիշ էր: Լիզբոնի 5 տղաները մեզ համար իդեալներ էին. ուզում էինք նրանց նման լինել, նրանց պես ոգի ունենալ, նրանց պես խենթ լինել»:

 

Հանդիպում Ավոյի հետ

 

«Առաջին անգամ Ավոյի /Մոնթե Մելքոնյան/ մասին երբ լսեցինք` ասացին, որ Ամերիկայից է եկել: Ամերիկա ասելով՝ առաջին բանը, որ գլխներումս ծագում էր, «ռեմբո», «շվարցնեգեր» բառերն էին: Նրան էլ էինք այդպիսին պատկերացնում: Հիշում եմ՝ Կաղարծի եկավ ուազով: Մոտեցանք: Ապշել էինք: Հագին հին բուշլաթ էր, սովորական գյուղացու շորեր: Այդ պահին չէինք էլ մտածում, որ լեգենդի կողքին ենք կանգնած»,- ասում է ու ավելացնում, որ պատերազմի ամեն մի օրն իր հուշատետրում անմահացրել է տարիներ հետո, բայց հուշատետրը ոչ մեկին ցույց տալ չի ուզում. գու՞ցե մի օր որոշի, բայց ոչ հիմա:

 

«Մի անգամ օձ խփեցինք: Սոված էինք, մի բան պետք է ուտեինք: Երբ Ավոն օձը տեսավ, գունաթափվեց: Ձայնը գլուխը գցեց՝ ո՞վ է հեղինակը, ո՞վ է հեղինակը: Մնացինք քար կտրած: Տղերքից մեկն ասաց. «Ի՞նչ հեղինակ, մեր մեջ գրող-բանաստեղծ կա՞, էս ի՞նչ է ասում»: Ավոյի աչքից արտասուք հոսեց:  Մեկն ասաց. «Օձի մասի՞ն է խոսքը: Այսքան թուրք ենք խփում, մի օձն ի՞նչ է, որ ջղայնանում ես, Ավո ջան»: Այդ օրն Ավոն այնքան լավ բացատրեց հայրենասիրություն կոչվածը, որ հուզմունքից չգիտեինք, թե որտեղ թաքցնենք  գլուխներս:  

 

«Էշ /նրա սիրած բառն էր/, թուրքին, որ չսպանես, ինքը կգա քեզ սպանելու, հետո կնոջդ կսպանի, երեխայիդ, ծնողիդ, տունդ կվառի, հետո էլ երկիրդ կտաս, կվերանաս աշխարհի երեսից: Այ դրա համար ես դու թուրքին սպանում, բայց էս օձը ի՞նչ պիտի անի քեզ: Թու՛, պատի՛ժ անմեղ կենդանուն խփելու համար»:

 

 

Պատերազմից դեպի թատրոն

 

«Երբ դպրոցական էի, երազում էի ֆուտբոլիստ դառնալ: Լավ էի խաղում: Ուզում էի ընդունվել Երևանի ֆիզկուլտինստիտուտ, բայց չստացվեց: Հետո, երբ մեծացա՝ մոռացա ֆուտբոլիստ դառնալու մասին: Անընդհատ մտածում էի դերասան դառնալ: Մայրս էլ էր այդպես ուզում: Կենտրոնական պաշտպանական շրջանում ծառայելու տարիներին մի օր որոշեցի դուրս գալ քաղաք եւ թատրոնի տեղն իմանալ: Փողոցում մի աղջկա հարցրի, բացատրեց թատրոնի շենքի տեղը: Մտա թատրոն: Առաջին իսկ պատահած սենյակում, որտեղ հայտնվեցի, նստած էին Համլետ Մարտիրոսյանն ու Մանվել Ավագյանը: Ասացի: Ինձ մոտ տպավորություն կա, որ ես դերասան պիտի դառնամ: Ասացի՝ կամ լավ դերասան պիտի դառնամ, կամ լավ տեռորիստ: Ծիծաղեցին: Հարցուփորձ արեցին: Պատմեցի, որ ծառայում եմ, բայց ազատ ժամերիս կարող եմ գալ, ծանոթանալ: Համաձայնեցին»:

 

«Պատերազմի տարիներին տղերքը կատակով «դերասան» էին կոչում եւ ասում, որ անպայման դերասան կդառնամ: 1994-ի զինադադարից հետո, երբ պետք է սպա դառնայի, ասացի՝ չէ, լավ է ես դիրքեր գնամ: «Դե, այնտեղ էլ դերասան կդառնաս երևի»,- կատակեցին»:

 

1996-ից հետո նորից եկավ թատրոն, 2 տարի աշխատեց` որպես դերասան, հետո ընդունվեց եւ ավարտեց Երևանի թատերական ինստիտուտը: Այսօր Մարատ Դավթյանը Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենն է:

 

 

Ազատամարտը չի վերջացել

 

«Երևի այսօր ազատամարտիկ բառի իմաստն այնքան էլ խորը չենք հասկանում: Մարդիկ 20-30 տարի հետո են հասկանալու, թե ինչ մեծ բախտ են ունեցել, որ մասնակցել են Ազատամարտին: Երբ 2-րդ համաշխարհային պատերազմն ավարտվեց, մեր մեծերն ասում էին՝ ի՞նչ պիտի անի գալիք սերունդը. եթե պատերազմ լինի, կթողնեն ու կփախչեն: Բայց Արցախյան ազատամարտի պատմությունը հակառակն ապացուցեց /թեեւ փախչողներ միշտ էլ լինում են/: Հիմա էլ են ոմանք  այդպես ասում, թե իբր` եթե պատերազմ լինի, երիտասարդներից շատերը ռուսաստաններ կփախչեն: Ես այդպես չեմ կարծում: Ես հավատում եմ նոր սերնդի ոգուն, հավատում եմ սահմանը հսկող զինվորին, որովհետեւ անցած տարվա օգոստոսն այլ բան ապացուցեց»,- ասում է նա եւ հավելում, որ երբ օգոստոսին «դրությունը վատ էր», ինքը որպես կամավոր գնացել է դիրքեր եւ համոզվել, որ նոր սերունդն իր նախորդին չի զիջում:

 

«Դիրքերում 60-70 տարեկան տղամարդիկ էլ կային, 20-30 տարեկան երիտասարդներ էլ: Բոլորն էլ կամավոր էին: Մի հրամանատար պատմեց, որ ՀՀ-ից 10 ժամկետային զինծառայողներ այդ օրերին պիտի զորացրվեին, բայց մոտեցան եւ ասացին. «Հրամանատար, չենք կարող գնալ, ամոթ է. ի՞նչ կմտածեն տղերքը: Ուզում ենք մնալ` դրությունը վատ է»: Սա ի՞նչ է նշանակում. մնողը միշտ էլ մնում է, գնացող-փախչողներ եղել են ու կլինեն:

 

Իսկ ո՞վ է ասել, որ պատերազմն ավարտվել է, ո՞վ է ասել, որ 1994-ին կնքված զինադադարը մեզ համար վերջակետ էր: Ճիշտ է, հաղթանակներ շատ ենք ունեցել պատերազմի ընթացքում, վաստակել ենք մեր անկախությունը, բայց կարող էինք ավելի առաջ գնալ: Եթե թողնեին՝ մինչեւ Բաքու կհասնեինք: Դա մեծ քաղաքականություն էր. պատերազմը կանգնեցրին: Մենք դեռ կունենանք այն Հայաստանը, որը կգա, որին կհասնենք: Այդ Հայաստանին հասնելու ոգին միշտ էլ կա»:

 

«Այսօր ամենամեծ հերոսությունն է կատարվում,- շարունակում է ազատամարտիկը,- որովհետեւ այսօր ավելի բարդ ժամանակներ են, աշխարհաքաղաքական շահերն ավելի մեծ են, մարդկությունն էլ է փոխվել: Նախկին ազատամարտիկը պետք է օրինակ լինի սահմանին կանգնած զինվորի համար, հարկ եղած դեպքում՝ զենք վերցնի ու կանգնի նրա կողքին: Երբեք չպետք է թողնենք, որ հաղթողի հոգեբանությունը մեր մեջ կոտրվի: Դրա համար էլ ե՛ւ իշխանավորը, ե՛ւ հասարակ քաղաքացին պետք է պատասխանատվության զգացումով ապրեն ու գործեն:

 

Ես հաճախ եմ մեր բացակա տղաներին հիշում, ու երբեք չեմ ընդունել, երբ նրանց կոչել են «զոհված» բառով: Նրանք ընդամենը բացակա են: Ու եթե մենք նրանց փոխարեն ներկա ենք այսօր, ուրեմն նրանց գործի շարունակողը պիտի լինենք, ուրեմն չպետք է պատերի տակ կամ տաք տեղերում նստած այս կամ այն բանը քննադատենք ու ասենք. «Կարելի էր սա անել, սա չանել, խի՞ է այս բանը այսպես կամ այնպես»: Պետք է ինքներս մեզ հարց տանք՝ ի՞նչ ենք անում մենք այդ ամենին ի հակադարձ: Ի՞նչ ենք անում մենք մեր երկրի համար…

 

Կա «չի կարելի»-ների մի շարք, որն ինձ համար անընդունելի է:

 

Սրանից 10 տարի առաջ, երբ տեսնում էի` թե ինչպես է մեկն աղբից  բան է վերցնում, չէի ուզում տեսնել, ասում էի՝ կգնամ այստեղից, որ չտեսնեմ: Բայց երբ մի օր տեսա, թե ինչպես են զինվորները շարք կազմած քայլում, տեսա նրանց հայացքներն ու աչքերը, հասկացա, որ գնալու տեղ չունեմ: Ինչպե՞ս կարող եմ ինքս ինձնից հեռանալ: Իսկ ո՞վ է մնալու, եթե բոլորը գնան, ո՞վ է մի բան փոխելու…  Երևի մեզ եւս մի պատերազմ է պետք, որպեսզի միավորվենք: Անտարբեր պետք չէ ապրել»:

 

 

Նոր սերունդը նոր կռիվ ունի մղելու

 

«Ես չգիտեմ` իմ 5 տարեկան որդին՝ Տիգրանը, որտեղից է լսել թուրք բառը, բայց նա նկարներ է նկարում, ասում է՝ թուրքին չեմ թողնի գա: Ես զարմանում եմ, թե նա ինչպես է դա մտածում: Երևի սա հային բնորոշ հատկանիշ է, որը սերնդեսերունդ փոխանցվում է:

 

Նոր սերունդը նոր կռիվ ունի մղելու: Այսօր պատերազմը նաեւ տեղեկատվական դաշտում, դիվանագիտական ու քաղաքական խաղերում է: Պատերազմն ամենուր է: Նոր սերունդն ավելի ամուր պետք է լինի: Մեզ դեռ նոր հերոսներ են պետք գալու…»:

 

 

 Հերմինե Ավագյան

...
կարդալ ավելին
Լրահոս
aparaj.am-ի հետ զրույցում  ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական վարչության ատենապետ, դոկտոր Վիգեն Հովսեփյանը,...
Շարունակելով ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության՝ թիրախային շուկաներում ԼՂՀ տուրիստական արդյունքը հանրահռչակելու...
Ճակատագրապաշտությունը (փիլիսոփայական տերմինաբանությամբ՝ ֆաթալիզմ) այն հիմնական պատճառն է, որին հետևելով՝ կործանվում...
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը չորեքշաբթի շնորհակալական նամակներ է ուղարկել ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատի...
Մարտի 8-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:...
Արցախում ՀՅԴ-ն ցանկանում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին, որը սակայն տարբերվելու է հայաստանյան...
Ավստրալիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նպատակն է տարբեր նահանգներում ընդլայնել աջակիցների շրջանակը, որպեսզի Ավստրալիայի...
Ահա մի նորություն, որ դժվար թե ամեն օր տեսնեք լրահոսում. նախկին կոնգրեսականը դադարեցնում է իր աշխատանքը օտարերկրյա...
Մարտի 8-ը Արցախյան ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկ, ՀՅԴ անդամ, ԼՂՀ <<Մարտական խաչ>> առաջին աստիճանի...
Մարտի 7-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն...
ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը դասախոսություն է կարդացել...
  Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի՝ Կանանց միջազգային  օրվա...
  Մարտի 5-ին ՀՅ դաշնակցության Արցախի կառույցի նախաձեռնությամբ ԱրՊՀ գիտխորհրդի դահլիճում կազմակերպվեց  <<ՀՅ...
Ընթացիկ տարում սկսվել են ասֆալտապատ կենտրոնական փողոցի փոսային նորոգման, մյուս փողոցների անբարեկարգ հատվածների...
Հանրապետության ավտոճանապարհների վերակառուցման, վերանորոգման և պահպանման նպատակով, ԼՂՀ պետբյուջեի 2016 թվականի ծրագրով,...
   Մարտի 3-ին և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է լարվածության աճ: Նշված...
ԱՄՆ Ջորջիայի նահանգի օրենսդիր մարմինն այսօր ճանաչել է  ԼՂՀ անկախությունը։  Այս տեղեկությունը հաստատեց նաեւ Արցախի...
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ հայերի մասին արած վերջին ռասիստական հայտարարությունը լայն քննարկման պատճառ է...
Մարտի 3-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջև համագործակցության...
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը հայտարարվել է պտղաբուծությունը:...
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Արցախյան պատերազմի մասնակից, գրող-հրապարակախոս, բժիշկ Արցախ...
ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Ռոբերտ Դոլդը նամակ են հղել ԱՄՆ Կոնգրեսի...
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսն ու հանձնաժողովի անդամ Բրեդ...
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 2-ին վավերացրել է քրիստոնյա եւ...
Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը պետք է իրավական ամուր հիմքերի վրա...
Փետրվարի 3-ին Բրազիլիայի Ֆրանկու դա Ռոշա քաղաքի ավագանին միաձայն ընդունել է որոշում Ստեփանակերտը և Ֆրանկու դա Ռոշան...
Մարտի 2-ին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ՀՅԴ Արցախի ԿԿ...
Մարտի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ...
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 1-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան...
ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ն.Հոռաթաղ համայնքում պետական բյուջեի միջոցների հաշվին մանկապարտեզ է կառուցվել: Այս մասին...