Վիքիպեդիա:Ընթացիկ իրադարձություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ընթացիկ իրադարձություններ էջում համառոտ գրանցվում են Հայերեն Վիքիպեդիայի զարգացման ընթացքում տեղի ունեցած հիշարժան փաստերը։ Խնդրում ենք ավելացնել ընթացիկ իրադարձությունների մասին փաստեր՝ արձանագրելով այս վիքինախագծի պատմությունը։ Ժամանակագրական կարգը պահպանելու համար՝ ավելացրեք նոր փաստերը էջի վերևից։

2015 թ.[խմբագրել]

Օգոստոսի 16-29-ը[խմբագրել]

Ամառային Վիքի Ճամբար 2015-ի երկրորդ հերթափոխի խմբակային լուսանկար

Աղվերանի «Ոսկե գետակ» հանգստանյան տանը տեղի ունեցավ Ամառային Ճամբար 2015-ի երկրորդ հերթափոխը։

Օգոստոսի 7[խմբագրել]

Ստեղծվեց հայերեն Վիքիպեդիայի 180000-րդ հոդվածը՝ Բրինդիզի (գավառ)-ը։

Օգոստոսի 3-12[խմբագրել]

Օգոստոսի 3-12-ը «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի» հովանավորությամբ Զմմառի «Հայր Շելհուպ» կենտրոնում տեղի ունեցավ Ուիքի Ճամբար, որին մասնակցեց լիբանանահայ 10 վարժարանից 43 աշակերտ։

Հուլիսի 22[խմբագրել]

Վորքշոփ ՀԲԸՄ-ի երիտասարդների հետ

Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ վորքշոփ ՀԲԸՄ-ի երիտասարդների հետ։ Վորքշոփին նրանք ծանոթացան Վիքի նախագծերին և խմբագրման կանոններին ու ձևերին։

Հուլիսի 15[խմբագրել]

2015 թ. հուլիսի 15 -ին Հայերեն Վիքիպեդիան հոդվածների քանակով բարձրացավ 38-րդ հորիզոնական։ Հոբելյանական հոդվածը Կոֆի Ավունորն էր:

Հուլիսի 10[խմբագրել]

Վորքշոփ ՀՊՏՀ ԳՄ հենակետային վարժարանում

ՀՊՏՀ ԳՄ հենակետային վարժարանումում տեղի ունեցավ վորքշոփ ուսուցիչների համար։

Հուլիսի 8[խմբագրել]

Վորքշոփ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ վորքշոփ ուսուցիչների համար։

Հուլիսի 2[խմբագրել]

2015 թ. հուլիսի 2 -ին Հայերեն Վիքիպեդիան հոդվածների քանակով բարձրացավ 39-րդ հորիզոնական։ Հոբելյանական հոդվածը Սեմ Ջոնսոնն էր:

Հունիսի 21 - հուլիսի 4[խմբագրել]

Ամառային Ճամբար 2015-ի առաջին հերթափոխ

Աղվերանի «Ոսկե գետակ» հանգստանյան տանը տեղի ունեցավ Ամառային Ճամբար 2015-ի առաջին հերթափոխը։

Հուլիսի 19-20[խմբագրել]

Վիքիկոնֆերանս Երևան 2015

Մատենադարանում տեղի ունեցավ Վիքիկոնֆերանս Երևան 2015-ը։

Լուսանկարներն՝ այստեղ։

Հունիսի 19[խմբագրել]

Գրասենյակի բացում

Բացվեց «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի գրասենյակը։

170.000 հոդված[խմբագրել]

Հունիսի 17-ին Հայերեն Վիքիպեդիան հատեց 170 000-ի սահմանագիծը: Հոբելյանական հոդվածը Վոլմա (Մեծ Պրոսնիցայի վտակ)ն է։

Մայիսի 26-31[խմբագրել]

Մայիսի 26-31-ը Աղվերանի Ոսկե գետակ հանգստյան տանը տեղի ունեցավ Վիքիպեդիայի դասընթաց մարզերի երիտասարդ ուսուցիչների և մասնագետների համար։

160.000 հոդված[խմբագրել]

Մայիսի 3-ին Հայերեն Վիքիպեդիան հատեց 160 000-ի սահմանագիծը: Հոբելյանական հոդվածը Լուչինյանոն է:

Ապրիլի 20[խմբագրել]

Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ վորոքշոփ ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների հետ։

Ապրիլի 3-9[խմբագրել]

Վիքի դասընթաց Լիբանանի հայ համայնքի կրթական հաստատությունների և մամուլի աշխատակիցների համար

Ապրիլ 3-10-ը Գյուլբենկյան Հիմնադրամի աջակցությամբ Աղվերանում կազմակերպվեց «Վիքի դասընթաց Լիբանանի հայ համայնքի կրթական հաստատությունների և մամուլի աշխատակիցների համար»։

Մարտի 27[խմբագրել]

2015 թ. մարտի 27-ին Հայերեն Վիքիպեդիան հոդվածների քանակով բարձրացավ 40-րդ հորիզոնական։ Հոբելյանական հոդվածը Սան Ջերվազիո Բրեշանոն էր:

Մարտի 26[խմբագրել]

Վորքշոփ «Հայ գիրք» գրախանութում

ԳԼԱՄ նախագծի շրջանակներում վորքշոփ տեղի ունեցավ «Հայ գիրք» գրախանութում։

150.000 հոդված[խմբագրել]

Մարտի 16-ին Հայերեն Վիքիպեդիան հատեց 150 000-ի սահմանագիծը: Հոբելյանական հոդվածը Շչեբնյուխան է:

Փետրվարի 27 - մարտի 1[խմբագրել]

Փետրվարի 27 - մարտի 1Աղվերանում անցկացվեց Վիքին սիրում է գիտություն նախագծի հինգերորդ երկօրյակը։

Փետրվարի 7[խմբագրել]

Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ վորքշոփ Երևանի թիվ 20 դպրոցի աշակերտների համար։

Փետրվարի 4[խմբագրել]

Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ վորքշոփ Երևանի թիվ 20 դպրոցի աշակերտների համար։

Փետրվարի 2[խմբագրել]

Վորքշոփ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում տեղի ունեցավ վորքշոփ աշակերտների համար։ Վորքշոփը վարում էին Լիլիթ և Դավիթ Սարոյան մասնակիցները։

Հունվարի 30 - փետրվարի 1[խմբագրել]

Հունվարի 30 - փետրվարի 1Աղվերանում անցկացվեց Վիքին սիրում է գիտություն նախագծի չորրորդ երկօրյակը։

Հունվարի 29[խմբագրել]

Այբ ավագ դպրոցում տեղի ունեցավ վորքշոփ դպրոցի ուսուցիչների համար։

Հունվարի 27[խմբագրել]

Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ վորքշոփ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աշակերտների համար։

Հունվարի 23[խմբագրել]

Վորքշոփ թիվ 190 դպրոցի հետ

Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ վորքշոփ Երևանի թիվ 190 դպրոցի աշակերտների համար։

Հունվարի 17[խմբագրել]

Վիքիպեդիայի օրը ԱՅԲ կրթահամալիրում, 2015

Այբ ավագ դպրոցում նշվեց Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի 14-ամյակը։

Հունվար 7-11[խմբագրել]

Ձմեռային Վիքիճամբարի 2015֊ի մասնակիցները

Հունվարի 7-ից 11-ը Աղվերանում կազմակերպվեց Ձմեռային Վիքի Ճամբար։ Ճամբարին մասնակցեցին 14-20 տարեկան ակտիվ Վիքի խմբագիրները։

2014 թ.[խմբագրել]

Դեկտեմբեր[խմբագրել]

Դեկտեմբերի 24[խմբագրել]

ՀՀ Բնապահպանության նախարարությունում

ՀՀ Բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ վորքշոփ աշխատակիցների հետ։ Վարում էր Beko մասնակիցը։

Դեկտեմբերի 23[խմբագրել]

Վորքշոփ Երևանի 198 ավագ դպրոցում

Երևանի թիվ 198 ավագ դպրոցում տեղի ունեցավ վորքշոփ ուսուցիչների հետ։

Դեկտեմբերի 19-21[խմբագրել]

Վիքի հավաք 2014, Կիև, Ուկրաինա

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի ունեցավ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների վիքի հավաք։ Մասնակցեցին SusikMkr և Արսեն մասնակիցները։

Լուսանկարները՝ այստեղ։

Դեկտեմբերի 5[խմբագրել]

Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ վորքշոփ Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ։

140.000 հոդված[խմբագրել]

Նոյեմբերի 30-ին Հայերեն վիքիպեդիան հատեց 140.000 հոդվածի սահմանը։ Հոբելյանական հոդվածը Փուլի աշխարհի գավաթն է։

Նոյեմբեր[խմբագրել]

Նոյեմբերի 29-30[խմբագրել]

Նոյեմբերի 29-30 Աղվերանում անցկացվեց Վիքին սիրում է գիտություն նախագծի երրորդ երկօրյակը։

Նոյեմբեմբերի 14-16[խմբագրել]

Նոյեմբերի 14-16Ծաղկաձորի «Ալպինա» հանգստյան տանը տեղի ունեցավ Ուսանողական գիտական ընկերություն «BEEngineer» խորագիրը կրող միջբուհական ուսանողական գիտական կոնֆերանսը, որը նվիրված էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Ուսանողական Խորհրդի հիմնադրման 20-րդ տարեդարձին։ Հայաստանյան տարբեր բուհերի ուսանողներ ոչ միայն հանդես եկան գիտական զեկույցներով, այլև եռօրյա սեմինարի ընթացքում սովորեցին խմբագրել Հայերեն Վիքիպեդիայում և այն հարստացրեցին գիտական նյութերով:

Կոնֆերանսին ներկա էին Arman Musikyan և Armineaghayan մասնակիցները։

Նոյեմբեր 13[խմբագրել]

Նոյեմբերի 13-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում Վիքին սիրում է գիտություն նախագծի շրջանակներում տեղի ունեցավ վորքշոփ Երևանի պետական համալսարանի հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողների հետ։

Նոյեմբերի 7[խմբագրել]

ՀՀ Կենտրոնական բանկում տեղի ունեցավ վորքշոփ բանկի աշխատակիցների հետ։ Ներկա էին Դավիթ Սարոյան և SusikMkr մասնակիցները։

Հոկտեմբեր[խմբագրել]

Հոկտեմբերի 29[խմբագրել]

Wiki loves Science.banner.png

Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում Վիքին սիրում է գիտություն նախագծի շրջանակներում տեղի ունեցավ վորքշոփ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողների հետ:

Հոկտեմբերի 24-26[խմբագրել]

Աղվերանում անցկացվել է Վիքին սիրում է գիտություն նախագծի երկրորդ երկօրյակը։

Հոկտեմբերի 18-19[խմբագրել]

Ծաղկաձորում տեղի ունեցավ երկօրյակ, որին մասնակցում էին ճամբարականներ և Ապարանի և Եղվարի վիքիակումբների խմբագիրներ։

Հոկտեմբերի 16-17[խմբագրել]

Վորքշոփ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհրդի անդամների հետ

Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունեցան վորքշոփներ ԵՊՏՀ ՈւԽ-ի անդամների հետ։

Հոկտեմբերի 15[խմբագրել]

Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ վորքշոփ Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողների հետ։

Հոկտեմբերի 14[խմբագրել]

Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ վորքշոփ ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի անդամների հետ։

Հոկտեմբերի 2[խմբագրել]

Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ վորքշոփ ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի ուսանողների հետ։

Սեպտեմբեր[խմբագրել]

Սեպտեմբերի 29[խմբագրել]

Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ վորքշոփ Արմավիրի մարզի մի խումբ ուսանողների հետ։

Սեպտեմբերի 24[խմբագրել]

Վորքշոփ հոգեբանների հետ

Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ վորքշոփ ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի ուսանողների հետ։

Վորքշոփ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում տեղի ունեցավ վորքշոփ տվյալ ֆակուլտետի ուսանողների հետ։ Վորքշոփին ներկա էին Դավիթ Սարոյան և SusikMkr մասնակիցները։

Սեպտեմբերի 17[խմբագրել]

Տեղի ունեցավ վորքշոփ Երևանի N190 դպրոցի աշակերտների հետ։

Տեղի ունեցավ վորքշոփ Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողների հետ։

Սեպտեմբերի 16[խմբագրել]

Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ վորքշոփ Երևանի պետական համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության անդամների հետ։ Համագործության նպատակն է ընդլայնել Հայերեն Վիքիպեդիան՝ հիմնականում կատարելով թարգմանություններ այլ լեզուներից, ինչպիսիք են անգլերենը, գերմաներենն, իսպաներենը, ֆրանսերենը և իտալերենը։

Սեպտեմբերի 12-14[խմբագրել]

Վիքին սիրում է գիտություն նախագիծ-երկօրյակ Ծաղկաձորում

Սեպտեմբերի 12-ին Ծաղկաձորում մեկնարկեց Վիքին սիրում է Գիտություն նախագիծը։ Վերջինիս նպատակն է Հայերեն Վիքիպեդիան համալրել գիտակրթական բարձրակարգ հոդվածներով։

Սեպտեմբերի 10[խմբագրել]

Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ վորքշոփ Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողների հետ։

Սեպտեմբերի 9[խմբագրել]

Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ վորքշոփ Քիմիկների ասոցիացիայի անդամների հետ։

Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ վորքշոփ ՀԱՀ քաղաքագիտության բաժնի ուսանողների հետ։ Վորքշոփին ներկա էին SusikMkr, Beko և GeoO մասնակիցները։

Սեպտեմբերի 4[խմբագրել]

Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ վորքշոփ Կենսաբանների ասոցացիայի անդամների հետ։

Սեպտեմբերի 2[խմբագրել]

Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ վորքշոփ «Ապագան քոնն է» ՀԿ-ի անդամների հետ։

Վիքի Ճամբար Վանաձոր 2014[խմբագրել]

Վիքի Ճամբար Վանաձոր 2014

2014 թվականի հուլիսի 6-ից 20-ը և օգոստոսի 12-ից 26-ը, երկու հերթափոխով Վանաձորում կազմակերպվեցին Վիքի Ճամբար։ Ճամբարին մասնակցեցին 14-20 տարեկան ակտիվ Վիքի խմբագիրները։

14 օրվա ընթացքում ճամբարի մասնակիցները այցելեցին Լոռու և Շիրակի մարզերի պատմական հուշարձաններ, ծանոթացան նրանց պատմությանը, խմբագրեցին և ստեղծեցին թեմատիկ հոդվածներ։

130 000 հոդված[խմբագրել]

2014 թ. օգոստոսի 20-ին Հայերեն Վիքիպեդիան անցավ 130 000 հոդվածի շեմը։ Հարյուր երեսուն հազարերորդ հոդվածն է Բրաչիանոն:

125 000 հոդված[խմբագրել]

2014 թ. հուլիսի 24-ին Հայերեն Վիքիպեդիան անցավ 125 000 հոդվածի շեմը։ Հարյուր քսանհինգ հազարերորդ հոդվածն է Գործվածքների վերջնամշակումը:

Համաձայնագիր[խմբագրել]

ՎՀ և ՀՀ ԱԳ-ի միջև համաձայնագիրը

Հունիսի 1-ին Վիքիմեդիա Հայաստանը ՀՀ Ազգային գրադարանի հետ կնքեց համագործակցության համաձայնագիր։

120 000 հոդված[խմբագրել]

2014 թ. մայիսի 31-ին Հայերեն Վիքիպեդիան անցավ 120 000 հոդվածի շեմը։ Հարյուր քսան հազարերորդ հոդվածն է Մոնղոլա-օխոտական գեոսինկլինալային համակարգը:

«Վիքիակումբ Գյումրի»[խմբագրել]

2014 թ. մարտ-ապրիլ ամիսներին «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ն, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, Գյումրիում իրականացրել է «Վիքիակումբ Գյումրի» ծրագիրը: Ծրագրի նպատակն էր ՀՀ երկրորդ քաղաք Գյումրիում ստեղծել ակումբային ձևաչափով գործող վիքիհամայնք ու միջավայր: Ծրագրին մասնակցել են Գյումրու և հարակից համայնքների շուրջ 20 ավագ դպրոցահասակ տղաներ ու աղջիկներ, ուսանողներ ու երիտասարդներ: Այդ նպատակով, 6 շաբաթ տևողությամբ, անցկացվել է ուսուցողական հանդիպումների շարք՝ իր տեսական (շաբաթական երկու առկա հանդիպում) և գործնական աշխատանքների ու առցանց խորհրդատվության բաղադրիչներով, որոնց ընթացքում ներկայացվել են վիքի-նախագծերի գաղափարն ու փիլիսոփայությունը, դրանց տեխնիկական կառուցվածքն ու գործիքակազմը, բովանդակային ներդրումներ անելու ձևերն ու հնարավորությունները: Իրականացվել է տեղեկատվության ու աղբյուրների հետ աշխատանքի ուսուցում, հմտությունների զարգացում: Գործնական հանձնարարություններով ու աշխատանքներով, ինչպես նաև փորձի փոխանակմամբ իրականացվել է Վիքիհամալրում: Ծրագիրը ղեկավարել է Karscout մասնակիցը, թեմաները վարել են նա, Vacio ու Beko մասնակիցները։

110 000 հոդված[խմբագրել]

2014 թ. փետրվարի 20-ին Հայերեն Վիքիպեդիան անցավ 110 000 հոդվածի շեմը։ Հարյուր տաս հազարերորդ հոդվածն է Թովուզ կամավորական ջոկատը:

Հայերեն Վիքիպեդիայի 10-ամյակ[խմբագրել]

2014 թվականին լրացավ Հայերեն Վիքիպեդիայի 10 տարին

Հունվարի 15-ին, Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում, վիքի համայնքը նշեց Վիքիպեդիայի ծննդյան օրը։

2013 թ.[խմբագրել]

Վորքշոփ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում[խմբագրել]

2013 թվականի դեկտեմբերի 12-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում տեղի ունեցավ վորքշոփ կրթահամալրի աշակերտների համար։ Ներկաները ծանոթացան Վիքիպեդիայի և նրա քույր-նախագծերի գաղափարի և նախագծերի տարրական խմբագրական գործիքների հետ։ Ներկա էին GeoO, և Lilitik22 մասնակիցները։

Շնորհակալագրերի հանձնում ԱՅԲ-ի վիքիխմբագրողներին[խմբագրել]

ԱՅԲ դպրոցի աշակերտները

2013 թ. դեկտեմբերի 9-ին Այբ ավագ դպրոցում վիքի-վորքշոփի մասնակցած և ՀՍՀ-ից Հայերեն Վիքիպեդիա հոդվածներ ավելացրած լավագույն խմբագրողները շնորհակալագրեր ստացան Վիքիմեդիա Հայաստանի կողմից։ Հանդիպմանը ներկա էին GeoO, Lilitik22 և SusikMkr մասնակիցները։

100 000 հոդված[խմբագրել]

2013 թ. դեկտեմբերի 2-ին Հայերեն Վիքիպեդիան անցավ 100 000 հոդվածի շեմը։ Հարյուր հազարերորդ հոդվածն է «Ղարաբաղցի կինը» քանդակ (Երևան)։

Նոյեմբեր[խմբագրել]

Նոյեմբերի 25[խմբագրել]

2013 թ. նոյեմբերի 25-ին իրականացվել է Վիքիպեդիայի համալրում ֆիզ–մաթ դպրոցում:

Նոյեմբերի 7[խմբագրել]

2013 թ. նոյեմբերի 7-ին անցկացվել է վիքի-վորքշոփ լրագրողների համար:

Նոյեմբերի 4[խմբագրել]

2013 թ. նոյեմբերի 4-ին, Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում, անցկացվել է վիքի-վորքշոփ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներ համար, որը վարում էին Vacio և SusikMkr մասնակիցները։

Նոյեմբերի 1[խմբագրել]

2013 թ. նոյեմբերի 1-ին 198 ավագ դպրոցում տեղի ունեցավ ՀՍՀ-ի տեսածրված նյութերի՝ Վիքիպեդիա տեղափոխման վորքշոփ։ Վորքշոփին ներկաները ծանոթացան 198 Ավագ դպրոցի հետ համագործակցության նախագծին։ Ներկա էին Lilitik22 և SusikMkr մասնակիցները։

Հոկտեմբեր[խմբագրել]

Հոկտեմբերի 25[խմբագրել]

2013 թ. հոկտեմբերի 25-ին ԵՊՀ ասպիրանտների գիտական գրագրություն դասընթացի շրջանակներում ասպիրանտները ծանոթացան Վիքիպեդիայում հոդված ստեղծելու հիմնադրույթներին և գործիքներին։ Ներկա էին Ջեօ և SusikMkr մասնակիցները։

Հոկտեմբերի 18[խմբագրել]

Վորքշոպ Այբ ավագ դպրոցում

2013 թ. հոկտեմբերի 18-ին Այբ ավագ դպրոցում տեղի ունեցավ ՀՍՀ-ի տեսածրված նյութերի՝ Վիքիպեդիա տեղափոխման վորքշոփ։ Վորքշոփին ներկաները ծանոթացան ԱՅԲ Ավագ դպրոցի հետ համագործակցության նախագծին։ Ներկա էին Lilitik22, Ջեօ և SusikMkr մասնակիցները։

Վիքի Կոնֆերանս 2013[խմբագրել]

Վիքի Կոնֆերանս 2013 Երևան

2013 թ. հոկտեմբերի 5-6-ը Երևանում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ երկօրյա Վիքիկոնֆերանս Երևան 2013 միջոցառումը։ Ներկա էին հյուրեր Հայաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Չեխիայից, Արգենտինայից, Ուկրաինայից և Ֆրանսիայից։ Համաժողովն ուղղված էր Հայաստանում Վիքի-մշակույթի տարածմանը, հայերեն «Վիքիպեդիայում» կրթական ու մշակութային նյութերի որակի բարձրացմանը և ավելացմանը։

Լուսանկարներ՝ այստեղ, մամուլի անդրադարձ՝ այստեղ։

90 000 հոդված[խմբագրել]

2013 թ. սեպտեմբերի 29-ին Հայերեն Վիքիպեդիան անցավ 90 000 հոդվածի շեմը։

Միջոցառումներ Երևանում և Գյումրիում[խմբագրել]

Սեպտեմբերի 29-ին Երևանում տեղի կունենա վորքշոփ։ Նույն օրը Գյումրիում՝ ֆոտոզբոսանք և վորքշոփ։

80 000 հոդված[խմբագրել]

2013 թ. սեպտեմբերի 27-ին Հայերեն Վիքիպեդիան անցավ 80 000 հոդվածի շեմը։

Սեպտեմբերի 12[խմբագրել]

2013 թ. սեպտեմբերի 12-ին Այբ ավագ դպրոցում տեղի ունեցավ ՀՍՀ-ի տեսածրված նյութերի՝ Վիքիպեդիա տեղափոխման վորքշոպ։ Վորքշոպին ներկաները գրանցվեցին, ծանոթացան վիքիխմբագրման տարրական գործիքներին։ Ներկա էին Lilitik22, Geo և SusikMkr մասնակիցները։

70 000 հոդված[խմբագրել]

2013 թ. օգոստոսի 8-ին Հայերեն Վիքիպեդիան անցավ 70.000 հոդվածի շեմը։

60 000 հոդված[խմբագրել]

2013 թ. օգոստոսի 3-ին Հայերեն Վիքիպեդիան անցավ 60.000 հոդվածի շեմը։

50 000 հոդված[խմբագրել]

2013 թ. օգոստոսի 1-ին Հայերեն Վիքիպեդիան անցավ 50.000 հոդվածի շեմը։

Վիքիպեդիայի համալրում Վանաձորում[խմբագրել]

Վիքիպեդիայի համալրում Վանաձորի ՀԿ կենտրոնում

2013 թ. հունիսի 30-ին Վանաձոր քաղաքում առաջին անգամ կայացավ Վիքիպեդիայի համալրում (վիքի-վորքշոփ)։ Ներկա էին Karscout, Arman_musikyan, Geo և Vacio մասնակիցները։

Նոր գրանցված մասնակիցներ՝ Մարիամ Աբրահամյան, Մարիամ Ա., Հասմիկուս, A.arpi.a, Անդրեասյան Աննա։

Վիքիպեդիայի համալրում Գյումրիում[խմբագրել]

2013 թ. ապրիլի 13-ին «ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու կենտրոնում իրականացվել է Վիքիպեդիայի համալրում։

Համայնապատկերի ազատություն[խմբագրել]

2013 թ. մարտի 18-ին ՀՀ ԱԺ-ի կողմից «Հեղինակային իրավունքի մասին» օրենքում հաստատվեց «Համայնապատկերի ազատության» մասին հոդվածի խմբագրված տարբերակը։

1․000․000-րդ խմբագրում[խմբագրել]

2013 թ. հունվարի 1-ին Երևանի ժամանակով 14։34 GeneratorBot-ի (Ahaik մասնակցի բոտի) կողմից կատարվեց Հայերեն Վիքիպեդիայի 1․000․000-րդ խմբագրումը։

2012 թ.[խմբագրել]

Առաջին խոշոր բոտածածկումը և 40 000 հոդված[խմբագրել]

2012 թվականի դեկտեմբերի 27-ին սկսվեց Հայերեն Վիքիպեդիայում առաջին խոշոր և չընդհատվող բոտածածկումը՝ (աստերոիդների մասին) հոդվածների ավելացումը կիսաավտոմացված եղանակով Ahaik մասնակցի ջանքերի շնորհիվ, որի արդյունքում երկու օրվա ընթացքում Հայերեն Վիքիպեդիայում ավելացվեց 10 հազար հոդված աստերոիդների մասին։ Այդպիսով 2012 թ. դեկտեմբերի 28-ին Հայերեն Վիքիպեդիայի հոդվածների քանակը հատեց 40.000-ի շեմը։

Սեմինար լրագրողների համար[խմբագրել]

Վիքի խմբագրողները սեմինարի մասնակիցների հետ, դեկտեմբերի 15, 2012 թ.

2012 թ. դեկտեմբերի 15-ին «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի ունեցավ սեմինար լրագրողների համար։

ԲարՔեմփ Գյումրի[խմբագրել]

2012 թ. նոյեմբերի 10-ին «ԲարՔեմփ Գյումրի 2012» միջոցառման ժամանակ ներկայացված ելույթները

  1. «Վիքիմեդիա նախագծերը» (ներկայացնող՝ Սուսաննա Մկրտչյան)
  2. «Վիքիպեդիան և խորհրդային դավադրությունը» (ներկայացնող՝ Իմանդես)

Վիքի հանդիպում[խմբագրել]

2012 թ. հոկտեմբերի 29-ին «Շիրակ տեխնոլոգիաներ» կազմակերպությունում տեղի ունեցավ ակտիվ վիքիպեդիացիների հավաք, որտեղ քննարկվեց Վիքիմեդիա Հայաստան կազմակերպության հիմնման, նպատակների և կանոնադրության հետ կապված հարցեր։

Վորքշոփ Անանիա Շիրակացի ճեմարանում[խմբագրել]

2012 թ. հոկտեմբերի 24-ին Անանիա Շիրակացի ճեմարանում տեղի ունեցավ վորքշոփ ուսուցիչների համար։ Սեմինարը վարում էին Վաչագան Ղռաթյանը և Սուսաննա Մկրտչյանը։

... «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանի հայաստանյան գրասենյակի կոորդինատորներ Սուսաննա Մկրտչյանի և Վաչագան Ղռաթյանի վարած սեմիանարը, որը կազմակերպվել էր ճեմարանի ուսուցիչների համար, անցավ բավականին շահագրգիռ մթնոլորտում։ Եվ դա բնական էր, քանի որ հանգամանալից խոսակցություն գնաց «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանի կայքում նյութեր տեղադրելու հմտությունների շուրջ։ Շատերի համար թեման թեև ծանոթ էր, բայց այդ կայքում նյութ տեղադրելու հմտությունը՝ անծանոթ։ Դրա համար էլ սեմինար վարողների բանավոր ելույթները զուգորդված էր գործնական ցուցադրանքներով։ Սեմինարի մասնակիցների խնդրանքով էկրանի վրա ցուցադրվում էին «Վիքիպեդիա» հանրագիտարանի կայքում այս կամ այն թեման տեղադրելու կոնկրետ ձևերը։...
Անանիա Շիրակացու անվան ճեմարան

Վորքշոփ Գավառում[խմբագրել]

2012 թ. սեպտեմբերի 29-ին Գավառի Պետական համալսարանում տեղի ունեցավ վորքշոփ՝ Սուսաննա Մկրտչյանի, Երջանիկ Գալստյանի և Արմեն Միրզոյանի մասնակցությամբ։

Վորքշոփ ԵՊՀ-ում[խմբագրել]

2012 թ. սեպտեմբերի 26-ին Երևանի Պետական Համալսարանում տեղի ունեցավ վորքշոփ

Վորքշոփ Երևանում[խմբագրել]

2012 թ. սեպտեմբերի 16-ին «Ինստիգեյթ» ուսումնական կենտրոնում կայացել է Վիքիպեդիայի համալրում միջոցառումը։

Հանդիպում ԵՊՀ-ում[խմբագրել]

Դրվագ վիքի-կոնֆերանսից (սեպտեմբերի 8)

2012 թ․ սեպտեմբերի 10-ին Վիքիմեդիա հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպեցին համալսարանականների հետ։

Վիքիկոնֆերանս Երևան 2012[խմբագրել]

2012 թ. սեպտեմբեր 8-9 Երևանում կայացավ երկօրյա Վիքիկոնֆերանս Երևան 2012 միջոցառումը։ Ներկա էին հյուրեր Հայաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Հունգարիայից և Վրաստանից։ Ընդհանուր առմամբ միջառմանը ներկա էր ավելի քան 250 մասնակից։ Ներկայացվել է 13 պրեզենտացիա։

Լուսանկարներ՝ այստեղ, մամուլի անդրադարձ՝ այստեղ։

30.000 հոդված[խմբագրել]

2012 թ. օգոստոսի 26-ին Աստերոիդների ցանկ (250401-250500) հոդվածով հայերեն Վիքիպեդիան հատեց 30.000 հոդվածի սահմանը։

Վորքշոփ Երևանում[խմբագրել]

2012 թ. հուլիսի 1-ին «Ինստիգեյթ» ուսումնական կենտրոնում կայացել է Վիքիպեդիայի համալրում միջոցառումը։

Բարքեմփ Երևան-12[խմբագրել]

2012 թ. հունիսի 9-ին «Բարքեմփ Երևան» միջոցառմը ներկայացվեց «Առասպելներ Վիքիպեդիայի մասին» պրեզենտացիան։

Անվանափոխություն[խմբագրել]

Հայերեն Վիքիպեդիայի նոր լոգոն

2012 թ․ ապրիլի 5-ին ավարտվեց երկու փուլից (առաջին, երկրորդ) կազմված Հայերեն Wikipedia-ի անվանափոխության վերաբերյալ քննարկում-քվեարկությունը, որի արդյունքում համայնքի մեծամասնությունը որոշեց հրաժարվել հին Վիքիփեդիա անվանատարբերակից և ընդունել նոր՝ Վիքիպեդիա ձևը։ Ապրիլի 8-ին կատարվեց էջի առաջին անվանափոխությունը, սակայն ինտերֆեյսում փոփոխությունն արվեց ապրիլի 12-ին, իսկ լոգոն ավելի ուշ՝ մայիսի 27-ին։

Հոդվածների քանակ․ 75-րդ տեղ[խմբագրել]

2012 թ. մարտի 25-ին, առաջ անցնելով Բիշնուպրիյա Վիքիպեդիայից, Հայերեն Վիքիպեդիան 75-րդ տեղը զբաղեցրեց ըստ հոդվածների քանակի Վիքիպեդիաների դասակարգման սանդղակում։ Նախորդ տարվա նույն օրվա դրությամբ Հայերեն Վիքիպեդիան 89-րդ տեղն էր զբաղեցնում։ Այդ մեկ տարվա ընթացքում այն առաջ է անցել այնպիսի լեզուներից, ինչպիսիք են քրդերենը, սիցիլերենը, արևմտյան ֆրիզերենը, բենգալերենը, ստորին սաքսոներենը, ուրդու և աֆրիկանս լեզուները։

Գլխավեր էջի թարմացում[խմբագրել]

2012 թ. փետրվարի 28-ին նորացվել է Գլխավոր էջի տեսքը, ավելացվել են որոշ ենթաէջեր (հին տարբերակը

Vacio-ն ադմինիստատոր[խմբագրել]

2012 թ. հունվարի 26-ին մասնակից Vacio-ն քվեարկության արդյունքում ընտրվեց ադմինիստրատոր։

20.000 հոդված[խմբագրել]

2012 թ. հունվարի 15-ին՝ Համբարձում Համբարձումյան հոդվածի ստեղծմամբ, Հայերեն Վիքիպեդիան հատեց 20.000 հոդվածի շեմը։

2011 թ.[խմբագրել]

Վիքի-հաքաթոն[խմբագրել]

2011 թ. ապրիլի 3-ին «Վիքիպեդիա․ դպրոցներ և համալսարաններ» նախագծի շրջանակներում կազմակերպվեց և տեղի ունեցավ հաքաթոն (hackathon), որի ընթացքում անգլերենից հայերեն թարգմանվեցին Վիքիպեդիայից օգտվելու կանոններին, ոճին և սկզբունքներին վերաբերվող մի շարք հոդվածներ։ Աշխատանքային «թեժ պահերը»

2010 թ.[խմբագրել]

Հանդիպում «Հայկական հանրագիտարան» հրատարակչությունում[խմբագրել]

2010 թ. հոկտեմբերի 26-ին Ashot Gabrielyan մասնակիցը հանդիպեց ՀՀ ԳԱԱ «Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանի հետ և խոսեց այս հրատարակչության կողմից հրատարակված նյութերի վիքիպեդիայում զետեղելու ու հեղինակային իրավունքների մասին։ Պարոն Այվազյանը բանավոր կերպով ասաց, որ իրենց հանրագիտարանային հրատարկչության կողմից հրատարակած բոլոր նյութերը անվերապահորեն հանրության սեփականությունն են և դրանք կարելի է ազատորեն օգտագործել Վիքիպեդիայում, եթե նշվում է հոդվածի աղբյուրը։

10 000 հոդված[խմբագրել]

2010 թ. օգոստոսի 3-ին, Հայերեն Վիքիպեդիայում Beko ադմինիստրատորի կողմից գրվում է 10.000-րդ՝ «Միլենիում կամուրջ (այլ կիրառումներ)» հոդվածը, որի արդյունքում Վիքիպեդիայի հայալեզու բաժինը անցնում է +1.000 հոդված ունեցող բաժնից +10.000-ի մեջ։

«Հայլուրի» անդրադարձ[խմբագրել]

2010 թ. հունիսի 6-ին Հ1 հեռուստաալիքի «Կիրակնօրյա Հայլուր» լրատվական ծրագիրը անդրադառնում է նաև Հայերեն Վիքիպեդիային։

Ապրիլի 24[խմբագրել]

Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության «Բանաձև» ընկերության «Ինտերակտիվ» հեռուստանախագծի հերթական հաղորդումը նվիրվում է Հայերեն Վիքիպեդիային՝ հատկապես, թե ինչպես է այն անդրադառնում Հայոց Ցեղասպանությանը։

2009 թ.[խմբագրել]

Xelgen-ը, Beko-ն և Chaojoker-ն ադմինիստրատորներ[խմբագրել]

2009 թվականի հոկտեմբերի 18-ին Xelgen-ը, Beko-ն, Chaojoker-ը և Ֆետային դարձան հայերեն վիքիպեդիայի ադմինիստրատորներ՝ հանրության միաձայն քվեարկությամբ։ Այս որոշմամբ ադմինիստրատորների անձնակազմը եռապատկվում է (2->6), ինչը ավելի է նպաստում նախագծի շարունակական կենսունակությանը։

Բարքեմփ Երևան-09[խմբագրել]

2009 թ. ապրիլի 17-19-ին Երևանում անցկացված Տեղեկատվական տեխնոլոգիաներին, Ինտերնետին, Նոր մեդիաներին նվիրված ԲարՔեմփ ոչ-ֆորմալ կոնֆերանսում մասնակից Xelgen-ը ներկայացրեց պրեզենտացիա Վիքիպեդիայի մասին՝ ստեղծման և ծավալման պատմությունը, տարբեր լեզուներով Վիքիպեդիաների համեմատությունը։ Պրեզենտացիայի ընթացքում ցուցադրվեց, թե ինչպես կարելի է հոդված ստեղծել Վիքիպեդիայում։

Մարտ–ապրիլ, 2009[խմբագրել]

Էջերի կատեգորավորման ընդհանուր համակարգի համալրում Beko մասնակցի կողմից։

Տես նաև[խմբագրել]