Յարգելի խմբագիր,


Գլենդելի քաղաքապետական վերջին ընտրութիւնները ինձ համար շատ անհասկանալի մի երեւոյթ էին:
Առաջին անգամուայ համար, ժողովրդի գաղափարական եւ սոցիալական տարբեր հատուածները համախմբուեցին մի թեկնածուի պաշտպանելու նպատակով. ձախն ու աջը, պարսկաստանցին ու լիբանանցին, ինչպէս նաեւ ուրիշ խմբաւորումներ հաւաքուեցին, որպէսզի Գլենդելի քաղաքապետարանն ունենայ նաեւ մի ուրիշ հայ:
Գլենդելի հայ բնակչութիւնը, որ 100,000ի է հասնում, շուրջ 20,000 արձանագրուած քուէարկողներ ունի, եւ 20 հազարից միայն մի քանի հազարն էին մասնակցել:
Երկու հայ թեկնածուներից մէկը՝ միւսին ցեխ արձակելով, խլեց համեստ մեր հայրենակիցների ձայների 50 տոկոսը եւ պատճառ դարձաւ, որ երկուսն էլ յաղթուեն ընդհանուր հաշուառումների մէջ:
Գալիս եմ հարցնելու մի ցաւալի իրականութեան մասին:
Այս տարուայ մեր քաղաքական եւ ոչ քաղաքական կազմակերպութիւններն արդեօք այսքան անծանօ՞թ են մեր մեծամասնական խաւերին, որ մի ուրիշ հայ, անհատապէս զինուած իր երազներով եւ »EGO«ով, կարողանում է եօթերորդ անգամուայ համար հայի ձայնը աղբը գցել:
Նա ունի մէկ լօզունգ՝ »Կամ ես, կամ օտարը«:
Ամօթ մեզ՝ սա ցաւալի է:
ՅՈՎԻԿ ԶՈՀՐԱԲԵԱՆ

Leave a Reply