Միացյալ Նահանգների ասորական, քաղդեական և սիրիական համայնքների առաջնորդները և Հայ դատի ԱՄՆ Արևելյան շրջանի հանձնախմբի ակտիվիտները հանրահավաք են անցկացրել ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց` ի պաշտպանություն Մերձավոր Արևելքի քրիստոնյաների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, հանրահավաքի մասնակիցները կոչ են արել միջազգային հանրությանը ավելացնել ջանքերը Իրաքում և Սիրիայում արմատական ծայրահեղականների կողմից իրենց եղբայրների դեմ թիրախավորված հարձակումներին վերջ տալու ուղղությամբ: Հայ դատի հանձնախմբի ակտիվիստներից Արմեն Սահակյանը հանդես է եկել հզոր ելույթով` ընդգծելով, որ ներկայումս տեղի ունեցող բռնությունները հիշեցնում են 1915-1923 թվականներին օսմանյան թուրքերի կողմից կանխամտածված և իրականացրած ցեղասպանությունը…
Հայերը և ասորիները ԱՄՆ-ում դեմ են դուրս եկել Մերձավոր Արևելքի քրիստոնյաների հանդեպ իրականացվող բռնություններին
Միացյալ Նահանգների ասորական, քաղդեական և սիրիական համայնքների առաջնորդները և Հայ դատի ԱՄՆ Արևելյան շրջանի հանձնախմբի ակտիվիտները հանրահավաք են անցկացրել ՄԱԿ-ի…