Լոռու մարզի Մեծավան գյուղի քանդվող կամրջի մոտ ստեղծվում է մինի աղբանոց
Մինչ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը հսկայական աշխատանքներ է կատարում իր մարզում՝ լուծելու բնակիչների սոցիալական խնդիրները, ստեղծում է աշխատատեղեր, կազմակերպում ծառատունկեր և Տաշիր քաղաքի ու նրան հարակից գյուղերում լուծում աղբահանության խնդիրը, Մեծավան գյուղի կամուրջը պատուհաս է դարձել բնակիչների ու վարորդների համար, քանի որ բացակայում են ավտանգության երկաթե արգելապատնեշները: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ մեքենան ընկել է գետը: Ինչպես Մեծավան գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ գյուղապետը մտածում է կամրջի կապիտալ վերանորոգման մասին, դրա շրջակայքը վերածվում է մինի աղբանոցի, որտեղ տիրում է գարշահոտությունը:
Մանրամասները`
http://shamshyan.com/hy/article/
2015/11/17/70555/