Ուիթնի Հյուսթոն
Ուիթնի Հյուսթոն | |
---|---|
![]() |
|
ԱԱՀ՝ | Ուիթնի Հյուսթոն |
Ծննդյան օր՝ | օգոստոսի 9, 1963 |
Ծննդավայր՝ | Նյուարկ, ԱՄՆ |
Վախճանի օր՝ | Փետրվարի 11, 2012 |
Վախճանի վայր՝ | Բեվերլի Հիլզ,ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Հպատակություն՝ | ԱՄՆ |
Ազգություն | ամերիկացի |
Կրոն | քրիստոնյա[փա՞ստ] |
Ուիթնի Էլիզաբեթ Հյուսթոն (անգլերեն՝ Whitney Elizabeth Houston; 1963թ. օգոստոսի 9, Նյուարկ, Նյու Ջերսի – 2012թ. փետրվարի 11, Բևերլի Հիլզ, Կալիֆորնիա[1]), ամերիկացի երգչուհի (ստեղծագործել է փոփ, սոուլ, ռիթմ-ն-բլյուզ երաժշտական ժանրերում), դերասանուհի, պրոդյուսեր, նախկինում նաև՝ ֆոտոմոդել: Հյուսթոնը նաև նկարահանվել է մի քանի ֆիլմերում, որոնցից ամենանշանավորը 1992 թվականին նկարահանված «Թիկնապահը» (անգլերեն՝ The Bodyguard) ֆիլմն է` Քեվին Քոսթների ընկերակցությամբ, որտեղ նրա կատարմամբ հնչող «I Will Always Love You» («Ես սիրելու եմ քեզ միշտ») երգը համաշխարհային հիթ է դարձել:
2009-ին երգչուհին թողարկեց "I Look To You" («Ես նայում եմ քեզ») ալբոմը, որը Գերմանիայի, Կանդայի, Իտալիայի և այլ հիթ շքերթներում առաջին հորիզոնականներում էր:
Ուիթնի Հյուսթոնը համարվում է Գիննեսի ռեկորդակիր՝ իր մրցանակների թվով: Նա արժանացել է 411 մրցանակների, որոնց թվում 6 Գրեմմի մրցանակ, 23 American Music Awards և 16 Billboard Music Awards:
Վերջին տարիներին երգչուհին բուժվում էր թմրանյութերի և ալկոհոլի կախվածությունից: Առողջական վատթարացման պատճառով 2010-ին երգչուհու համաշխարհային շրջագայությունը դադարեցվել էր:
Ուիթնի Հյուսթոնը մահացել է 2012 փետրվարի 11-ին թմրադեղ օգտագործելու պատճառով[փա՞ստ]: